Երևան
12 °C
Ձախից՝ աջ՝ Սուրեն Գրիգորյանը, Տիգրան Եգորյանը, Ռուբեն Մեհրաբյանը
Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարության եւ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական ու հրապարակային հարաբերություններում իսկապես տեղի է ունենում արգասաբեր աշխատանք, շատ օգտակար աշխատանք՝ առաջին հերթին Հայաստանի համար, ՀՀ-ի արդարադատության եւ դատական համակարգի համար։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ակտիվորեն քննարկվող այն թեմային, թե Հանձնաժողովի նիստի սահմանափակ տարածմամբ արձանագրությունը, որը որոշ նկատառումներ էր պարունակում Հայաստանում կատարվող գործընթացների վերաբերյալ, կոշտ արձագանք էր։
Մյուս կողմից, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, կա երկրորդ հարթություն, որտեղ տեսնում ենք հստակ ուրվագծված շրջանակ, որը պարզապես կամ շագարգռված է, կամ ցանկութուն չունի, որպեսզի Հայաստանի դատական համակարգում ինչ-որ բան փոխվի։
Հետաքրքրական է, որ սահմանափակ տարածմամբ այդ արձանագրության՝ Հայաստանին վերաբերող հատվածը առաջին հերթին սկսեցին տարածել նախկին իշխանություններին մոտ կանգնած անձինք՝ փորձելով այն ներկայանցել որպես Հանձնաժողովի տեսակետ։
Սակայն մի շարք իրավաբաններ մեկնաբանեցին, որ փաստաթղթում ներկայացված տեսակետը ընդամենը կարծիք է՝ ամենայն հավանականությամբ Հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի կողմից ներկայացված։ Այս քննարկումների եւ արհեստական զգուշացումների ֆոնին, թե այդ կոշտ արձագանքից պետք է զգուշանալ, Հանձնաժողովը նախօրեին հայտարարություն տարածեց՝ բեղմնավոր գնահատելով Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը եւ նշելով, որ դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները:
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այս հայտարարությունը վերջակետ էր այդ թյուրըմբռնումների եւ շահարկուների փորձերի վրա, եւ այն տարածվեց նաեւ, որպեսզի Հանձնաժողովի անունն էլ չշահարկվի այդ մանիպուլյացիաների ընթացքում․
«Ի վերջո Հանձնաժողովը նաեւ սեփական համբավի մասին է հոգ տանում։ Բացի այդ, եթե հանձնաժողվն այլ մոտեցում ունենար, կարձագանքեր հրապարակայնորեն կամ մեջ կբերեր արձանագրության հատվածը, բայց տեսանք հակառակը։ Ուղղակի այդ չափահաս մարդականց փոխարեն ամաչել կարելի է, որ ընդամենը ստախոսությամբ են զբաղված եւ իրենց անունի հետ են խաղում, սրանից հետո իրենց ցանկացած կարծիք պարզապես հետաքրքիր չի լինելու»։
Մեր զրուցակիցը նկատեց՝ կապ չունի՝ դատաիրավական համակարգի բարեփոխումները կարվեն վեթինգ անվան տակ, թե այլ, բայց ներկա իշխանությունն ուղղակի դատապարտված է այդ ամենն անելու․
«Ոչ միայն իշխանությունը, այլեւ պետությունը, հակառակ դեպքում բոլորս կկանգնենք խնդրի առաջ, որովհետեւ այդ խայտառակ, անբարոյականության մեջ թաթախված համակարգով մենք պարզապես միլիմետր իսկ առաջ գնալու շանս չունենք, ՀՀ-ում հնարավոր չի լինի ոչ արդարադատություն հաստատել, ոչ էլ հնարավորություն կլինի որեւէ կերպ բիզնես ծավալել կամ նույնիսկ մտածել, թե ինչ-որ ներդրումներ կարող են գալ Հայաստան։ Նման դատական համակարգով ոչինչ չի լինի, մենք չենք կարող ունենալ հեղափոխություն, ունենալ առաջընթացի ծրագիր, բայց ունենալ ադրբեջանական արդարադատություն․ դա բացառված է, դրանք անհամատեղելի են, կամ մեկը, կամ՝ մյուսը»,-եզրափակեց քաղաքագետը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Սուրեն Գրիգորյանը եւս այն կարծիքին է, որ Վենետիկի հանձնաժողովի նիստի արձանագրության Հայաստանին վերաբերող հատվածներն ընդամենը նիստի ընթացքում հնչած մտքերի արձանագրությունն են, եւ ոչ թե Հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված հայտարարություն, նամակ կամ պաշտոնական դիրքորոշում։ Նա նշեց, որ թեպետ այդ արձանագրության մեջ ինչ-որ ապոկալիպտիկ բաներ գրված չեն, այնուամենայնիվ կարեւոր է հասկանալ նշյալ փաստաթղթի կարգավիճակը․
«Հայաստանում սկսվել է դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթաց, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարության տեքստում էլ, որը չգիտեմ՝ միտումանվոր կամ ոչ միտումնավոր շատերը չեն հիշում, ի սկզբանե նշվել է, որ ինչ գործընթաց էլ իրականացվի, պետք է մեր բոլոր միջազգային պարտավորություններին համահունչ եւ հեղինակավոր կառույցների ներգրավմամբ լինի։ Այդ արձանագրության մեջ էլ նշված է, որ Հանձնաժողովի մասնագետները մեր հրավերով գտնվել են Հայաստանում, ապա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը Ստրասբուրգում հուլիսի 1-2-ը հանդիպումներ են ունեցել Հանձնաժողովի նախագահի հետ, քննարկում է եղել, եւ երեկ էլ Հանձնաժողովը հայտարարություն տարածեց, որում Հայաստանի հետ աշխատանքը գնահատեց որպես երկկողմանի եւ բեղմնավոր»։
Սուրեն Գրիգորյանի պնդմամբ՝ հրապարակված փաստաթղթերում արձանագրվածը նախկինում էլ է հայտնի եղել, բայց երբեք նման աղմուկ չի առաջացրել, եւ այսօր սա ոչ մի բանից ստեղծված աղմուկ է՝ բացարձակ շահարկումների դաշտում գտնվող։
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի՝ նախօրեին արված հայտարարությանը՝ պատգամավորի կարծիքով՝ ծավալվող քննարկումների ֆոնին հենց այնպես չէր տարածվի նման հայտարարություն, եւ դրա պատճառը եղել է նաեւ այն, որ ավելորդ անգամ փարատվեին ստեղծված կասկածներն ու բոլորի համար հասկանալի լիներ Հայաստանի եւ Հանձնաժողովի միջեւ աշխատանքի մթնոլորտը։
Անդրադառնալով արձանագրության մեջ արծարծվող նկատառումներին, թե Եվրոպայից ժամանած պատվիրակությունը եւ ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների եւ գույքի հայտարարագրման համակարգին, եւ որ դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար, Սուրեն Գրիգորյանն ասաց, որ պետք է կենտրոնանալ ոչ թե տերմինների, այլ բովանդակության ու գործընթացի վրա։ Նա նշեց, որ վարչապետն էլ ի սկզբանե հայտարարել է, որ լինելու է «այսպես ասած վեթինգ», դատավորների գույքային քաղաքականության եւ այլնի ստուգում, եւ, ըստ էության, այդ նույն բովանդակությունը դրված է լինելու կարգապահական վարույթների մեջ․
«Ի վերջո ՀՀ ժողովրդին էլ կարեւոր չէ՝ ինչ բառ է, կարեւոր է, որ բարեփոխում իրականացվի եւ շոշափելի արդյունք գրանցվի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Գրիգորյանը նկատեց նաեւ, որ արձանագրության մեջ մանիպուլյացիոն գնահատական կա նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․
«Նշված է, որ մտահոգիչ է, որ Վահե Գրիգորյանի ելույթը ողջունվեց Ազգային ժողովում, եւ այդ ողջունելը մեկնաբանվում է որպես ծափողջույն։ Բայց ծափեր եղել են վերջում, երբ Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուց հետո ավարտել է իր խոսքը, ընդ որում՝ ցանկացած թեկնածուի որեւէ պաշտոնում ընտրվելուց հետո ելույթ է ունենում, որից հետո միշտ ծափահարում են։ Հիմա այդ հատվածին մինչեւ այս ԱԺ պաշտոնական դիրքորոշում չի եղել, եղել են առանձին պատգամավորների կարծիքների, գուցե նաեւ իրարից տարբեր, բայց ԱԺ-ն ինստիտուտ է, որի դիրքորոշումը պետք է արտահայտվի միայն որոշակի կոնկրետ ձեւով»։
Մեր հարցին՝ եթե Հայաստանի ներկայացուցիչների (Վենետիկի հանձնաժողովում ՀՀ-ի ներկայացուցիչներն են Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանը) կողմից ազդեցություներ չլիներ, որքանո՞վ է հնարավոր, որ արձանագրության մեջ տեղ կգտնեին մեր երկրում ընթացող իրադարձությունների վերաբերյալ վերոնշյալ նկատառումները, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ դրանք հիպոթետիկ մանրամասնություններ են եւ չի կարող ասել՝ եթե այսպես չլիներ, ինչպես կլիներ։
Իրավաբան Տիգրան Եգորյանը մեր զրույցում պարզաբանեց, որ Վենետիկի հանձնաժողովն ունի նստաշրջաններ, հունիսի 20-21 տեղի է ունեցել 119-րդ նստաշրջանը, որն ունեցել է օրակարգ, ըստ այդ օրակարգի՝ ամեն անդամ-պետության խնդիրների կապակցությամբ ներկայացվել են զեկույցներ։ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ այս նստաշրջանում երկու հարց է քննարկվել, որոնցից մեկը զեկուցել է Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը՝ խոսելով մեր
երկրում Սահմանադրության պահպանման իրականացված հեղափոխության եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների, վեթինգի մասին, իսկ հաջորդ հարցի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինչ-որ մեկը ներկայացրել է զեկույց, եւ դա, արդեն կարելի է ենթադրել, Հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանն է եղել։
Այդ սահմանափակ տարածմամբ հրապարակումների համաձայն՝ քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը եւ կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այս բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիք ստանալու հարցում, սակայն դեռեւս պաշտոնական դիմում չի ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ, եւ իր նիստում Հանձնաժողովի ընդլայնված բյուրոն լիազորել է ՀՀ դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հրատապ կարծիքի մշակումը, որը պետք է ուղարկվի հայցող պետությանը մինչեւ հոկտեմբեր ամսվա նստաշրջանը։
Տիգրան Եգորյանը մեր զրույցում ընդգծեց՝ Հանձնաժողովի արձանագրության մեջ նշված է, որ Վենետիկի հանձնաժողովը տեղեկացվեց, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը (Վահե Գրիգորյանը),կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, եւ այլն, եւ այլն, եւ այստեղ
մտահոգություններ հայտնել է զեկուցողը՝ Վարդան Պողոսյանը, որոնք էլ տեղ են գտել արձանագրության մեջ, եւ դա ամենեւին Հանձնաժողովի կարծիքը չէ․
«Իրենք հո չէի՞ն կարող անտեսել զեկուցողի կարծիքը, դա ընթացակարգի խախտում կլիներ, մարդը զեկույց է ներկայացրել, Հանձնաժողովն էլ ասել է՝ շատ լավ, պետք է հետեւել իրավիճակին եւ ըստ նպատակահարմարության ու անհրաժեշտության՝ որեւէ խնդրի դեպքում կարվի հայտարարություն։ Իսկ հայտարարությունը շատ տարբեր բովանդակություններ կարող է ունենալ, որ ասում են՝ եթե նպատակահարմար լինի, դա չի նանակում որ բացասակաան մեկնաբանություն պիտի անի»։
Մեր զրուցակիցը նկատեց՝ համացանցում տարածված արձանագրությունը աշխատանքային փաստաթուղթ է՝ նախատեսված միայն սահմանափակ թվով անձանց՝ Հանձնաժողովի անդամների համար, բայց այն համապատասխան խողովակով արտահոսել է, որպեսզի Հայաստանում որոշ շրջանակներ կարողանան հարմար աղմուկ բարձրանցել։
Եգորյանի պնդմամբ՝ Վենետիկի հանձնաժողովը կարող է կարծիք հայտել, երբ պետությունն այդ կարծիքը հայցում է․
«Հանձնաժողովը չի կարող կարծիք հայտնել գաղափարների մասին, այն կարծիք է հայտնում, երբ կան փոփոխություններ նախատեսող համապատասխան փաթեթներն ու փաստաթղթերը»։
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի՝ նախօրեին արված հայտարարությանը, իրավաբանն ասաց, որ այն նաեւ որոշակի թյուրըմբռնումների պատասխանն էր․
«Եթե նայենք մեր պաշտոնական արձագանքին՝ որոշակի թյուրիմացություններ էին բարձրացվում վեթինգի իրականացման վերաբերյալ, բայց, ինչպես հայտարարվեց, ՀՀ-ն հետ չի կանգնել վեթինգ եզրի հիմքում դրված բովանդակությունից, որը նախանշվել է իրականացվել եւ որի կապակցությամբ առկա է քաղաքական որոշում։ Հետեւաբար, այստեղ «համընդհանուր վեթինգ չի լինելու»-ն չի նշանակում հրապարակված բովանդակությունից հրաժարում, այդ բովանդակությունը Սահմանադրությամբ նախատեսված այլ գործիքների միջոցով ենթակա է իրականացման, եւ այս մասով նախագծեր կներկայացվեն»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ հնարավոր թյուրըմբռնումների ալիքը հարթելու կապակցությամբ էլ երեկ Հանձնաժողովը հայտարարություն արեց, որ, այո՛, իրենք պտղաբեր աշխատանք են իրականցնում մեր կառավարության հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT