«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի «Բավարիայի» դեմ ընկերական հանդիպմանը: Այս մասին հուլիսի 16-ին կայացած «Կոլորադո Ռեփիդզի» դեմ ընկերական խաղից հետո ասել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Ամերիկյան շրջագայության առաջին խաղին, որում «զինագործները» հաղթեցին 3:0 հաշվով, չէին մասնակցել թիմի հիմնական կազմի մի շարք խաղացողներ՝ այդ թվում Հայաստանի հավաքականի ավագը:

«Չորեքշաբթի խաղում ենք «Բավարիայի» դեմ: Հանգստանալու համար մենք ընդամենը 2 օր ունենք: Այսօրվա նպատակն էր խաղադաշտում երիտասարդներին տեսնելն ու որոշ ֆուտբոլիստների խաղաժամանակ տալը: Չորեքշաբթի օրը կխաղան այն խաղացողներից մի քանիսը, որոնք դեռ չեն խաղացել, օրինակ, Սոկրատիսը, Մխիթարյանը, Ջական, եւ Ռիս Նելսոնը: Որոշ խաղացողներ էլ քիչ են խաղացել: Մեր նախապատրաստությունը շատ կարեւոր է «Բավարիայի», «Ֆիորենտինայի», «Ռեալի» դեմ խաղերի համար»,- իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը:

«Զինագործները» 2019-2020 մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել են անցած շաբաթ: «Բավարիայի» դեմ հուլիսի 18-ի հանդիպումը կայանալու է Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակներում: Այս ընկերական մրցաշարի ընթացքում հուլիսի 20-ին կկայանա «Ֆիորենտինայի», իսկ հուլիսի 24-ին՝ Մադրիդի «Ռեալը» դեմ խաղը:

Տպել
704 դիտում

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ