Սոցապահովության ծառայության պետն ուզում է՝ իր տեղակալն ու կառույցի գլխավոր քարտուղարն ազատվեն աշխատանքից․ բաց նամակ

Նկարում՝ ձախից՝ աջ․ ծառայության գլխավոր քարտուղարը, ծառայության պետը, ծառայության պետի տեղակալը

Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու Վանիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել՝ դիմելով ՀՀ բարձրագույն ղեկավարությանը։ Նամակում Բաբաջանյանը անդրադարձել է Սոցիալական ապահովության ծառայությունում տիրող վիճակին, եւ ծառայության պետի կողմից աշխատակիցների հանդեպ արվող անհիմն քայլերին։

Բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ եւ առանց խմբագրման․

«Մեծարգո պարոնայք եւ տիկնայք,
Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադարձան Սոցիալական ապահովության ծառայությունում տիրող իրավիճակին: Մասնավորաբար, դրանցից մեկի ներկայացուցիչը նույնիսկ զանգով փորձեց ճշտել՝ արդյոք ինձ արվե՞լ է աշխատանքից ազատման դիմում գրելու առաջարկ: Միանգամից ասեմ՝ այո, ծառայության պետի կողմից, որը մերժել եմ: Միաժամանակ անհիմն եմ համարում նաեւ վերջինիս բերած հիմնավորումները, որոնք, ըստ նրա, կարող են իմ դեմ ծառայողական քննություն հարուցելու եւ աշխատանքից ազատելու հիմք հանդիսանան: Անդրադառնամ գոնե ինձ ներկայացվածներին: Դրանք են՝
1. «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի սպասարկման համար անցկացված մրցույթի ուշացման մասով - ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին ծառայութան կողմից իրականացվելիք գնումների անվանացանկը հաստատվել է 27.12.2018թ. ՀՀ կառավարության «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1515-Ն որոշմամբ, իսկ հրապարակման օրն է՝ 28.12.2018թ.: Համաձայն ՀՀ կառավարության 04.05.2017թ «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Նորոշման 16-րդ կետի, գնման գործընթաց սկսելու համար գնման առարկան պետք է ներառված լինի գնումների պլանում: Գնման պահանջի ծագման օրը պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում հաստատված կամ փոփոխված գնումների պլանի հրապարակման օրն է, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` գնումների պլանի հաստատման կամ փոփոխման օրն է: Որոշման 20-րդ կետի համաձայն՝ Գնման գործընթացի ընթացակարգի կազմակերպման նպատակով գնման պահանջի ծագման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր սահմանվում են` պատասխանատու ստորաբաժանում եւ գնումները համակարգող, ինչը կատարվել է գլխավոր քարտուղարի 11.01.2019թ. թիվ Բ/4 հրամանով՝ սահմանելով պատասխանատու ստորաբաժանումներ եւ գնումներ համակարգող: Նշեմ նաեւ, որ վերոնշյալ հրամանը ուժի մեջ մտնելուց հետո գլխավոր քարտուղարի հանձնարարականով սահմանվել է նաեւ «Գնման գործընթացի սկսելու համար անհրաժեշտ տեղեկությունների ու գնման հայտերի կազմման եւ ներկայացման աշխատանքների հայտերի ներկայացման» ժամանակացույցը: Ինչ վերաբերում է երկար ժամանակ քննարկված եւ առանձին վերցրած մրցույթի ավելի ուշ իրականացման խնդրին, ապա հայտնում եմ, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետով առանց ֆինանսական միջոցների գնում իրականացնելու առաջարկը ներկայացնում է համապատասխան ստորաբաժանումը: Նման առաջարկ գլխավոր քարտուղարին չի ներկայացվել: Ինչ վերաբերում է գնման գործընթացի իրականացմանը, ապա այն կատարվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Ունենք բարձրակարգ մասնագետներ: Մնացած խնդիրները դուրս են գլխավոր քարտուղարի լիազորություններից:
2. Փետրվար ամսին ծառայության վարչական շենքում ապամոնտաժված եւ հիմնականում անսարք վիճակում գտնվող օդորակիչների՝ ըստ հարկաբաժինների գտնվելու մասով – շուրջ մեկ տասնյակ օդորակիչ ապամոնտաժումից հետո կանոնավոր կերպով դասավորվել են տվյալ հարկերում, մինչեւ դրանց հետագա ճակատագրի որոշումը: Դրանց ծանրության եւ մարդկային ռեսուրսի բացակայության դեպքում ինքս էի հանձնարարել թողնել հարկերում: Ծառայության նորանշանակ պետի պահանջով դրանք իջեցվեցին նկուղային հարկ՝ պահեստ՝ ներգրավվելով պահակին եւ վարորդներին: Երեւույթը մինչ այսօր շահարկվում է որպես էական բացթողում:
3. Գույքագրման եւ դուրսգրման ենթակա գույքի դուրսգրման մասով - ծառայության պետի 31.10.2018թ. N Բ/99 հրամանի դրույթներին համապատասխան 12.11.2018թ. մինչեւ 30.01.2019թ. Ծառայությունում իրականացվել են տարեկան գույքագրման աշխատանքներ: Համաձայն Բ/99 հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետի՝ գույքագրման անցկացման պատասխանատվությունը կրել են Ծառայության հիմնական ստորաբաժանումները, իսկ 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսվել է, որ Ծառայության հիմնական ստորաբաժանումների ղեկավարները գույքագրման արդյունքները ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչություն պետք է ներկայացնեին մինչեւ հունվարի 30-ը, ինչը վերջիններիս կողմից կատարվել է ժամանակին: Գույքագրման արդյունքում ձեւավորված տվյալների հիման վրա կազմվել է Ծառայության հաշվեկշռում գտնվող եւ դուրսգրման ենթակա գույքի ցանկը, որում ընդգրկված հիմնական միջոցների, ինչպես նաեւ փոքրարժեք ու արագամաշ առարկաների դուրսգրման նպատակով Ծառայության գլխավոր քարտուղարի 29.03.2019թ. N Բ/58 հրամանով, մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով ստեղծվեց հանձնաժողով, որում ընդգրկվել են ինչպես ծառայության, այնպես է պետական այլ մարմինների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նույն հրամանի 2-րդ կետի համաձայն, մասնագիտական եզրակացություն տալու համար հանձնաժողովին տրված էր 25 աշխատանքային օր (մինչեւ մայիսի 7-ը ներառյալ): Հանձնաժողովի անդամները ապրիլ ամսին եւ մայիսի սկզբին այցելել են 20 տարածքային բաժին, կատարել ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կազմված տեղեկանքը հանձնաժողովի նախագահին է ներկայացվել մայիսի 17-ին: Հարկ եմ համարում ընդգծել, որ առանձին տարածքային բաժիններում դուրսգրման ենթակա, մնացորդային զրոյական արժեք ունեցող եւ բացակայող գույքի խնդիրը ունի երկար տարիների պատմություն: Դրանք հիմնականում կոտրված սեղաններ ու աթոռներ, շարքից դուրս եկած համակարգիչներ, որոնցից չկա նույնիսկ երկրորդային շուկայում: Ժամանակին, երբ տվյալ ստորաբաժանումը ունեցել է տարածքի փոփոխություն կամ տեղափոխվել է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, որում առկա է եղել նոր գույք եւ տեխնիկա, ջարդված ու անպետք գույքի տեղափոխում չի կատարվել: Ինչեւէ, խնդրո առարկայի վերաբերյալ ընդարձակ տեղեկանքը դեռեւս մայիսի 25-ին տրամադրվել է ծառայության պետին՝ համատեղ քննարկման եւ վերջնական որոշման կայացման համար, սակայն որեւէ արձագանք չի եղել:
Ահա ծառայության պետի կողմից ինձ ներկայացվող դժգոհությունների հիմնական ցանկը: Դրանք մերժել եմ: Ավելին, հնարավոր ծառայողական քննության ժամանակ կներկայացնեմ առավել մանրամասն տեղեկատվություն: 
2018թ. սեպտեմբերից, արդեն ավելի քան 10 ամիս է, աշխատում եմ ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Կառույցը ներկայացված է հանրապետությունով մեկ՝ Նոյեմբերյանից՝ Մեղրի, Վարդենիսից՝ Գյումրի: Ծառայության շուրջ 600 աշխատակից տարեկան կտրվածքով սպասարկում են ավելի քան 550.000 շահառուի՝ նպաստելով մեր բնակչության, հատկապես տարիքային գործոնով պայմանավորված շերտերի սոցիալական իրավունքի իրացմանը:
Ծառայության գլխավոր քարտուղարի համակարգման ոլորտներն են՝ քարտուղարություն, ֆինանսատնտեսագիտական, անձնակազմի կառավարման եւ տնտեսական: Նշեմ, որ վերոնշյալ գործառույթներն իրականացնող ստորաբաժանումներում (ինչպես նաեւ մյուս բոլոր ստորաբաժանումներում) աշխատում են փորձված, ազնիվ ու նվիրյալ մարդիկ, որոնց հետ աշխատելը համարում եմ մեծագույն պատիվ: Բնականաբար, ծանրաբեռնված եւ հոգնեցուցիչ աշխատանքում հնարավոր են նաեւ որոշակի բացթողումներ, որոնք երբեւէ էական ազդեցություն չեն ունեցել սոցիալական պաշտպանության ոլորտում բնակչության լայն շերտերի նկատմամբ պետության ունեցած պարտավորությունների կատարման վրա: Տվեք ինձ մեկ շահառուի անուն, որը իմ պատճառով չի ստացել իրեն հասանելիք կենսաթոշակը կամ նպաստը: Պատասխանը միանշանակ է՝ զրո: 
Ավելին, 2018թ. նոյեմբերի կեսերից մինչեւ դեկտեմբերի կեսերը, երբ հանրապետությունը գտնվում էր ընտրական գործընթացներում ու ծառայության պետն ու նրա տեղակալներից երկուսը գտնվել են նպատակային արձակուրդում, Ծառայության կենսագործունեության ապահովման ողջ ծանրությունը ընկած է եղել գլխավոր քարտուղարի եւ ծառայության պետի մյուս տեղակալի ուսերին: Իսկ 2019թ. հունվար-փետրվար ամիսներին, երբ ծառայության պետ պարոն Բոշյանն ազատվել էր աշխատանքից՝ դառնալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ծառայությունն աշխատել է առանց պետի՝ իր բնականոն ընթացքով: Այդ ընթացքում չի գտնվի մի աշխատակից կամ ստորաբաժանում, որի կողմից բարձրացված խնդրին հնարավորության սահմաններում լուծվել չի տրվել: Այս ամենը հեշտությամբ չի տրվել. ամենօրյա տքնաջան աշխատանք առավոտից մինչեւ ուշ գիշեր, առանձին դեպքում նաեւ աշխատատեղում լուսաբացի դիմավորում: 
Մարտի սկզբին ծառայությունը ունեցավ նոր պետ: Դիմավորել եմ վերջինիս համար արժանապատիվ կերպով, հայտնել եմ նրա բոլոր ձեռնարկումներում իմ աջակցությունը:
Սակայն, ցավում եմ, որ մեր համատեղ աշխատանքը չստացվեց: Երկու շաբաթից հետո դժգոհություններ, որոնք արտահայտվել են պահակների, վարորդների եւ այլ աշխատակիցների ներկայությամբ: Դե, հասկանալի է, մարդը հստակ չի պատկերացնում պետական համակարգի աստիճանակարգությունը, որ նմանատիպ հարցերը քննարկվում են առանց ենթակաների մասնակցության: 
Ընդ որում, մայիսից այս կողմ ծառայության պետի կողմից իրականացվել են նաեւ որոշակի քայլեր, որոնք միտված են եղել գլխավոր քարտուղարի մեկուսացմանը, վերջինիս վերապահված առանձին լիազորությունների մասով՝ կադրային, տնտեսական եւ այլն: 
Որոնք են հակասության հիմնական պատճառները: Իմ խորին համոզմամբ խնդիրը անձնական է, որը գեներացվում է ոչ իմ կողմից: Դրա ամենավառ ապացույցն է ծառայության պետի 12.07.2019թ. համապատասխան հրամանի համաձայն 2019թ. հունիս ամսվա ընթացքում կատարած որակյալ աշխատանքների համար պարգեւատրումը, երբ ծառայության 576 աշխատակցի, այդ թվում՝ վարչական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող, տեխնիկական սպասարկում իրականացնող, աշխատանքը գնահատվեց որակյալ, իսկ գլխավոր քարտուղարինը՝ ոչ: Եվ դա այն դեպքում, երբ պարգեւատրված 576-ից 573 աշխատակցի անմիջական ղեկավարը հենց գլխավոր քարտուղարն է: Ստացվում է՝ ենթակաները աշխատում են որակյալ, գլխավոր քարտուղարը՝ ոչ: Ի դեպ, մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին աշխատանքս գնահատվել է որակյալ, իսկ հունիս ամսվա աշխատանքների մասին ընդարձակ տեղեկանքը կներկայացնեմ իր ժամանակին, երբ ստանամ ծառայության պետի գրավոր պարզաբանումը, որի համար արդեն դիմել եմ վերջինիս:
Շնորհակալ եմ ծառայության պետից, որ նման «նվեր» մատուցեց ու եւս մեկ անգամ ապացուցեց, որ իր դիրքորոշման պատճառները գտնվում են խիստ անձնական տիրույթում: Ի դեպ, հունիս ամսվա ընթացքում «անորակ» գնահատվեց նաեւ ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանի աշխատանքը, որին նույնպես աշխատանքից ազատման առաջարկ է արվել: 
Երբեք չեմ առաջնորդվել այն մտայնությամբ, թե այս կամ այն մարդը լավն է, թե վատը: Ես երբեք չեմ թիրախավորում անձանց, այլ թիրախավորում եմ հիմնախնդիրը: Դրանում է կայանում թվաքանակով եւ առաքելությամբ մեծ կոլեկտիվների արդյունավետ կառավարման արվեստը, հատկապես.
1. մարդկանց իր ետեւից տանելու կարողության, իր գաղափարներով գործընկերներին ոգեշնչելու, հետեւողականորեն դրական արդյունքների հասնելու ունակություն՝ չվախենալով հաղորդակցությունից եւ երկխոսությունից,
2. գործնական կառավարման փորձ,
3. որոշումներ կայացնելու ունակություն,
4. կայացված որոշումների արդյունքում համբերատար կերպով դրական արդյունքի սպասում, այլ ոչ թե ամեն գնով արագ, հապճեպ ու ժամանակավոր ցուցանիշի հասնելու ձգտումը՝ սեւացնելով իրենից առաջ եղած ամեն ինչ:
Սրանք կարեւոր ու անհրաժեշտ հատկություններ են, որոնցից ծառայության ներկա պետը զուրկ է, իսկ նրա բռնած ճանապարհը որեւէ լավ տեղ չի տանելու: Այսօր նա դժգոհ է Բաբաջանյանից ու Օհանյանից, վաղը կլինեն ուրիշները: Անկեղծ ասած, կդժվարանայի պատասխանել, թե նա ումից է գոհ:
Հայտնի ճշմարտություն է՝ եթե արթնացել ես ու չես ցանկանում գնալ աշխատանքի, ապա վերցրու հանգստյան օր: Եթե երկրորդ օրն էլ չես ցանկանում գնալ աշխատանքի, ապա վերցրու եւս մեկ հանգստյան օր: Իսկ եթե երրորդ օրն էլ աշխատանքի գնալու ցանկություն չկա, ապա փոխիր աշխատանքդ:
Երրորդ օրվա խորհուրդն ընդունելի է, սակայն ոչ ինձ համար: Սա այլեւս ոչ թե սոսկ աշխատանքի, այլ իմ ՊԱՏՎԻ ու ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ հարցն է, քանզի այս աշխատանքին ես տվել եմ ամենաթանկը՝ ինչ ունեմ: Ձեռք եմ բերել այսօրվա վիճակը: 
Հույս ունեմ հանրապետության բարձրագույն ղեկավարությունը ստեղծված իրավիճակում կտա խնդրի անկողմնակալ լուծում:

Աստված բոլորիս հետ:

Հարգանքով՝ Վանիկ Բաբաջանյան

Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար,
պատմական գիտությունների թեկնածու»:

Նշենք, որ մի քանի ամիս է՝ այս կառույցում տարաձայնություններ կան ծառայության ղեկավար Սուրեն Ղամբարյանի եւ ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյան ու գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանի միջեւ։ Վերջիններս հայտնել են, որ Սուրեն Ղամբարյանն իրենց դիմում գրելու եւ հեռանալու առաջարկություն է արել: 

Տպել
7100 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին