Ոչ թե 6 միլիոնի լիմոնադ, բրինձ, մթերք գնել բարեգործության համար, այլ նման կենտրոն ստեղծել է պետք. վարչապետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ կառավարական պատվիրակության հետ միասին այցելել է Լոռի՝  ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավան:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպվել էր «ՍՄԱՐԹամեջ» միջոցառումը, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Կարո Արմենը ելույթներ են ունեցել:

Վարչապետի խոսքից հետո Կարո Արմենը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ներկայության, այցի եւ ջերմ խոսքերի համար, ներկաներին հայտնեց, որ իրենք պատրաստ են պատասխանել 3 հարցերի: Ներկաներից մի կին նշեց, որ ինքը 30 տարուց ավելի է արդեն բնակվում է ԱՄՆ-ում, Լոռու Չկալով գյուղից է եւ իր ընտանիքի միջոցներով իր հայրենի գյուղում ջրագիծ են անցկացրել, լուսավորության խնդիր լուծել եւ անգամ դաշնամուր են գնել՝ գյուղի երեխաների համար զբաղմունք ստեղծելով:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ խոնարհվում է բոլոր այն մարդկանց առջեւ, որոնք իրենց հայրենակիցների նկատմամբ հարազատական զգացում ունեն, օգնում եւ աջակցում են նրանց՝ ցանկացած քայլով: Նա նշեց, որ այդ ամենով հանդերձ ցանկանում է բերել մեկ այլ օրինակ՝

«Այս կենտրոնի վրա 6 միլիոն դոլար է ծախսվել: Ես ասում եմ, որ կան մարդիկ, որոնք մտածում են, որ օրինակ Նոր Տարվանից առաջ ոչ թե 6 միլիոնի լիմոնադ, մթերք կամ բրինձ գնենք մարդկանց համար, այլ նման կենտրոն ստեղծենք: Սովորաբար այդ օգնությունները այլ նպատակներ ունեն՝ օրինակ ընտրություններին ձայն հավաքել կամ այլ բան, իհարկե ոչ բոլոր դեպքերում:

Ես խոսում եմ բարեգործության 2 մոդելների մասին, Էն մոդելը մարդուն գցում է կախվածության մեջ՝ պսեվդո եւ իրական լիդերներից՝ շնորհակալ լինել օգնության համար եւ մյուս դեպքում՝ ազատ լինել ստեղծագործելու, սովորելու համար: Սա է 2 մոդելների տարբերությունը: Մարդուն ոչ թե պետք է ձուկ տալ, այլ պետք է սովորեցնել ձուկ բռնել, դա է իրական օգնությունը»:

Նշենք, որ ամենայն հավանականությամբ տիկնոջ նման հարցի համար հիմք հանդիսացավ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած միտքն այն մասին, որ հեղափոխության կարեւորագույն ձեռքբերումներից մեկը  սփյուռքի մեր հայրենակիցների մտածելակերպի փոփոխությունն է, երբ նրանք որոշել են ոչ թե հագուստով, սնունդով կամ գումարով օգնել իրենց հայրենիքում ապրող մարդկանց, այլ որոշել են ներդրումներ կատարել, աշխատանք եւ աշխատատեղ հիմնել, գալ ու հաստատվել իրենց երկրում, այդպիսով աջակցել իրենց հայրենիքին:

Տպել
6547 դիտում

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)