Քաղաքացիներն ուզում են կոռուպցիայից զերծ երկրում ապրել, բայց դրա հանձնառությունից հաճախ խուսափում են․ Լենա Նազարյան

Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը: Վարչապետն ընդգծել է, որ այսօր միանշանակ է եւ աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում եւ տեղի չի ունենում այն ծավալներով եւ արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին: Փաշինյանը մեկնաբանել է, որ իրավիճակն այսպիսին է առաջին հերթին ինստիտուցիոնալ կայացած կառուցակարգերի բացակայության պատճառով: 

Ինչպես արդեն հայտնել ենք, Հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ կառավարությունը հրաժարվել է հակակոռուպցիոն ունիվերսալ (միասնական) մարմին ստեղծելու ծրագրից` նախապատվություն տալով տարանջատված (ապակենտրոնացված) մոդելին: ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանի հիմնավորմամբ՝ չպետք է միավորել բնույթով երկու՝ էապես տարբեր գործառույթներ, մասնավորապես՝ հայտարարագրերի ընդունման եւ կոռուպցիոն գործերով նախաքննության իրականացնելու եւ օպերատիվ-հետախուզական գործառույթները: Իսկ նոր ռազմավարությունը ենթադրում է նաեւ հակակոռուպցիոն պետական կառույցների ցանցի ընդլայնում. կստեղծվեն մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերի նկատմամբ վերահսկողություն կիրականացնի դատախազության կազմում առկա վարչությունը, որը բաժանված է լինելու առանձին մասնագիտացված վարչությունների՝ տնտեսական, բարձրաստիճան պաշտոնյաների գործերով զբաղվող եւ այլն։

Իսկ կոմիտեն, ըստ ամենայնի, գործելու է Հատուկ քննչական ծառայության փոխարեն․ ՀՔԾ-ն լուծարվելու է եւ իր, Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի, հարկային եւ մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը փոխանցվելու են հենց այս Հակակոռուպցիոն կոմիտեին: Կոմիտեի ծառայողների կատարած հնարավոր հանցագործությունների նախաքննությունն էլ իրականացնելու է ԱԱԾ-ն:

Հակակոռուպցիոն այս մարմնի ստեղծման անհրաժեշտության, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի մեխանիզմների եւ թեմայի վերաբերյալ այլ հարցերի մասին զրուցել ենք ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ։

-  Տիկին Նազարյան, Հայաստանը միշտ կոռուպցիայի կանխարգելման ինչ֊որ հայեցակարգեր, խորհուրդներ է ունեցել, բայց, փաստացի, այդ խորհուրդները չեն աշխատել, իսկ հեղափոխությունից հետո առանց որեւէ կոնկրետ մարմնի գոյության՝ երկրում համակարգային կոռուպցիան վերցել է քաղաքական կամքի առկայության շնորհիվ։ Այս պայամաններում չե՞ք կարծում, որ եղած իրավապահ համակարգը կարող է իրականացնել այն գործառույթը, որը տրվելու է նոր ստեղծվելիք մարմնին, որքանո՞վ կա հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը։

- Կոռուպցիան վերացել է միայն կառավարման վերին օղակներում։ Իհարկե, դա շատ մեծ ազդեցություն է ունեցել, որպեսզի ստորին օղակներում նույնպես կոռուպցիան նվազի։ Օրինակ, հարկային տեսուչը հիմա տնտեսվարողին չի կարող ասել, որ իր ուզած կաշառքը բաշխվում է մինչեւ երկրի ղեկավարը, որովհետեւ նրան ոչ մեկը չի հավատա եւ ցանկացած օրինապահ տնտեսվարող հեշտությամբ կարող է պաշտպանվել կոռուպցիայից՝ իրավապահ մարմիններին հայտնելով դրա մասին։ Սակայն, չեմ բացառում, որ ինչ֊ինչ ծառայություններ մատուցող պետական մարմիններում դեռ մնացել են արկածախնդիրներ ու դեռ գործարկում են հնից սովոր կոռուպցիոն պրակտիկաները։ Ինչպես ասում են՝ ձեռքերը սովոր են, չեն կարողանում հետ պահել։ Հենց երեկ ԱԱԾ֊ն հայտարարություն տարածեց, որ Վճռաբեկ դատարանի մի պաշտոնյայի են ձերբակալել՝ կաշառք վերցնելու պահին։ Մնում եմ զարմացած, թե ինչ են մտածում մարդիկ այդ քայլի գնալով։ Վաղ թե ուշ հայտնվելու են բանտում․ այդ մարդիկ չունեն քաղաքական հովանավորություն, նրանք խաղում են իրենց ճակատագրի հետ։ Հիմա, ինչ վերաբերում է հակակոռուպցիոն մարմիններին․ ես հավատացած եմ, որ միայն քաղաքական կամքը բավարար չէ ու անհրաժեշտ են հստակ գործառույթներով, լիազորություններով, գործիքակազմով, անկախության ու հեղինակության բարձր մակարդակ ունեցող հակակոռուպցիոն կառույցներ։ Եվ կառավարությունը գնում է այդ ուղղությամբ։ Արդեն իսկ հանրային քննարկման համար հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2020 թվականների միջոցառումների ծրագիրը, որտեղ սահմանված ժամանակատավածում նշված են հակակոռուպցիոն մարմինների ստեղծման փուլերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացնելու է հակակոռուպցիոն կրթություն, իրազեկում, պաշտոնյաների հայտարարագրերի ուսումնասիրություն։ Հանձնաժողովի անդամներին պետք է ընտրի խորհրդարանն այս տարի։ Իսկ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն իրականացնելու է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ներկայումս քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները։ Այսինքն, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում եւ այդ ապակենտրոնացումն արդյունավետ չէ։ Եվ ռազմավարությամբ կստեղծվի մասնագիտացված, անկախության երաշխիքներով եւ անհրաժեշտ գործիքակազմով օժտված մեկ մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե, որը կիրականացնի բացահայտումները։ Այս մարմինը գործողությունների ծրագրի համաձայն պետք է ձեւավորվի 2020 թվականին։

- Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին ներկայացվող ի՞նչ պահանջներ ու չափորոշիչներ են լինելու, այս մարմնի անդամների թեկնածուները մինչեւ նշանակումը վեթինգի ենթարկվելո՞ւ են։

- Անկասկած, կոմիտեի քննիչները պետք է ոչ միայն բարեվարքության չափանիշներին համապատասխանեն, այլ նաեւ մասնագիտական բարձր կարողություններ ունենան։ Քանի որ արդեն ասացի, որ հակակոռուպցիոն գործերով քննչական գործառույթներն այլ իրավապահ մարմիններից կենտրոնացվելու են այդ մի կոմիտեում, չափազանց կարեւոր է, որ այն արժանանա հանրային ամենաբարձր վստահությանը։ Հակառակ դեպքում կկործանվի ոչ միայն այդ կոմիտեն, այլեւ երկար ժամանակ պետք կլինի վերակառուցումներ անել եւ նորից մտածել, թե որ կառույցն է զբաղվելու բացահայտումներով։ Իսկ ձախողված փորձի հետեւանքները հիասթափություն ու էլ ավելի բացասական երեւույթներ կառաջացնեն։ Ի դեպ, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վերաբերյալ կոռուպցիոն գործերը քննելու է ԱԱԾ֊ն, եթե այդպիսիք լինեն։ Ասեմ, որ բավականին լավ ռազմավարություն է մշակված։ Այն շատ հստակ է, կոնկրետ գործողությունների ժամանակացույցով եւ քաղաքական կամքի առկայությունը ուղղակի կարեւորագույն երաշխիքն է, որ ռազմավարությունը գործնականում իրականացնի նախանշած նպատակը, այն է՝ 0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ։

- Իսկ ո՞վ պետք է լինի այս մասնագիտական նախաքննական մարմնի ղեկավարը, արդեն որոշե՞լ եք։ Ի՞նչ մասնագիտական եւ ոչ մասնագիտական որակներ պետք է ունենա կոմիտեի ղեկավարը։

- Դեռ հայտնի չէ, թե ով է լինելու հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը։ Ինչպես ասացի՝ այն մյուս տարի է ձեւավորվելու եւ դեռ կա ժամանակ թեկնածուներ դիտարկելու։ Շատ կուզեի նաեւ, որ կին թեկնածուներ նույնպես դիտարկվեն։ Եվրոպայում հայտնի եւ ինձ շատ ոգեւորող օրինակ է Ռումինիայի ազգային հակակոռուպցիոն տնօրինության գլխավոր դատախազ Լաուրա Կովեշին, որի գործունեության ընթացքում բարձրաստիճան տասնյակ պաշտոնյաների չարաշահումներ են բացահայտվել։ Ես չափազանց կարեւորում եմ ղեկավարի հանդեպ վստահության գործոնը․ մասնագիտական պատրաստավծությունից զատ՝ քննության են առնվելու նաեւ հնարավոր շահերի բախման, ունեցվածքի օրինականության, քաղաքական կապերի հետ կապված հարցերը։ Ղեկավարին նշանակելու է վարչապետը՝ մրցութային խորհրդի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուին։ Հակակոռուպցիոն ռազմավարության հաջողման հարցում ես ակնկալիք ունեմ նաեւ քաղաքացիներից, որոնք պետք է համագործակցեն իրավապահ կոմիտեի հետ՝ կոռուպցիոն բացահայտումներ անելու հարցում։ Այս առումով դեռ ճանապարհ կա անցնելու, քանի որ մեր քաղաքացիները ուզում են կոռուպցիայից զերծ երկրում ապրենք, գոնե ասում են դա, բայց անձնապես դա անելու հանձնառությունից հաճախ խուսափում են։

Այսօր ծանոթացա EU NEIGHBORS east նախագծի պատվերով իրականացված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքներին․ պարզվում է, որ հարցմանը մասնակցած հայաստանցիները, որոնք մեծամասամբ դրական պատկերացում ունեն Եվրոպայի մասին, Եվրամիության հետ ասոցացվող թոփ արժեքներից նշել են խոսքի ազատությունը՝ հարցվածների 92 տոկոս, մարդու իրավունքները՝ 91 տոկոս, ժողովրդավարություն՝ 83 տոկոս, օրենքի գերակայություն՝ 86 տոկոս, սակայն այդ նույն արժեքները անձամբ հարցվողի համար մի քանի անգամ պակաս կարեւոր են եղել։ Մասնավորապես, խոսքի ազատությունը կարեւորել են հարցվողների 20 տոկոսը, մարդու իրավունքները՝ 32 տոկոսը, ժողովրդավարությունն իբրեւ անձնական արժեք կարեւոր է եղել ընդամենը 10 տոկոսի համար, իսկ օրենքի գերակայությունը անձնապես կարեւորում են ընդամենը 23 տոկոսը։ Ահա այսպիսի անջրպետ՝ ցանկությունների եւ իրականության միջեւ։ Եվրոպան ասոցացնում ենք կարեւոր արժեքների հետ, սակայն անձնապես դրանք չենք կարեւորում։ Մենք պետք է մոտեցնենք մեր խոսքերն ու օրենքները մեր իրականության հետ, այլապես ինքնախաբեության մեջ ենք ապրելու։

- Տիկին Նազարյան, ի՞նչ փուլում են հակակոռուպցիոն դատարանների ստեղծման աշխատանքները, ինչ սխեմա է լինելու։ Հնարավո՞ր է արդյոք աշխատանքներն այնպես կազմակերպել, որ եւ՛ դատարանի, եւ՛ կոմիտեի ստեղծումը, եւ՛ խորհրդի գործառույթների իրականացումը սկսեն միաժամանակ եւ համակարգային։

- Ռազմավարությամբ տարբեր ժամանակային փուլեր են նախատեսված։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեւավորվելու է այս տարի։ Հակակոռուպցիոն կոմիտեն կձեւավորվի հաջորդ տարի, իսկ մասնագիտացված դատարանների համար նախապատրաստական աշխատանքները, ըստ ռազմավարության, կտեւեն ավելի երկար․ դատարանները կգործեն 2021 թվականից։

Տպել
5949 դիտում

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել