Գրանցվելու եմ ու սկսեմ հարկեր վճարել. շոու բիզնեսի 20-ից ավելի ներկայացուցիչներ հայտարարագրել են իրենց եկամուտները

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը հայտարարագրելու է իր եկամուտները: Նա պատրաստվում է ՊԵԿ-ում գրանցվել որպես հանդիսավար, որպեսզի սկսի հարկեր վճարել: «Ես ունեմ «Գրիգորյանս» ՍՊԸ, որն արդեն մի քանի ամիս է՝ հարկային դաշտում է, հաշվառված, հաշվապահս այդ բոլոր հարցերով զբաղվում է: Մտածում էի, որ ՍՊԸ-ի միջոցով կարելի էր նաեւ այդ հարցը լուծել, բայց հասկացա, որ ավելի ճիշտ կլինի որպես հանդիսավար առանձին գրանցվեմ»,-ասաց դերասանը:

Սարգիս Գրիգորյանի համոզմամբ՝ եթե ուզում ենք նորմալ պետություն, պետականություն ունենալ ուրեմն պիտի հարկեր վճարենք, դա նորմալ է: «Բայց այստեղ մի ուրիշ բայց կա, մենք պետք է հասկանանք եւ հստակ պատկերացնենք, թե ինչ ենք տալիս պետությանը, ինչ ենք ակնկալում: Այս պահի դրությամբ իրենց պահանջը մի քիչ աղոտ ու անհասկանալի է: Անձամբ ես շատ հարցեր ունեմ, որ ուղղակի չեմ պատկերացնում, բայց հույս ունեմ, որ եթե այդքան լուրջ սկսել են զբաղվել, ուրեմն գիտեն, թե ինչ են ուզում եւ ինչ են տալու դրա դիմաց»,-ասաց դերասանը:

Սարգիս Գրիգորյանի պնդմամբ՝ շոու բիզնեսի ներկայացուցիչները խոցելի են, շատ հարցերում միշտ առաջին շարքերում. «Պետք է այնպիսի մեխանիզմով իրականացնեն, որ մարդիկ չխուսափեն, եթե շատ դնեն հարկերը, մարդիկ ստիպված կխաբեն: Քյասիբ երկրում չեն կարող շատ հարկեր դնել, պիտի տրամաբանական թիվ դնեն, որ մարդիկ մուծեն եւ ոչ մի դեպքում խուսափելու եզրեր ման չգան»,-ասաց նա:

Դերասանը նշեց, որ նախքան հայտարարգրվելը՝ ՊԵԿ-ից սպասում է որոշակի հստակեցումների եւ պարզաբանումների. «Նրանք պետք է մեզ համար մշակեն մի ծրագիր, որ կարդանք, հասկանանք: Ես ինքս բազմաթիվ հարցեր ունեմ, իմ եւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար ոչ մի հարց չպիտի անհասկանալի լինի: Պետք է իմանանք՝ հետագայում մեր թոշակի, ստաժի վրա այդ ամենն ինչպես է անդրադառնալու»:

«Հայկական ժամանակ»-ը ՊԵԿ-ից հետաքրքրվեց, թե հունիսից հետո որեւէ ակնհայտ փոփոխություն նկատվե՞լ է շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերելու գործում: Օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ կապված կոշտ գործողություններ են սկսել: Եվ որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական՝ յուրաքանչյուրի վարքագիծը գնահատվելու է առանձին եւ յուրաքանչյուրն անձնական նամակով հրավիրվելու է ՊԵԿ՝ քննարկումների:

ՊԵԿ-ից մեզ տեղեկացրեցին, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայի համաձայն` ներկայումս հարկային մարմնին հայտնի անուն-ազգանուն ունեցող եւ «Ստեղծագործական գործունեությամբ» զբաղվող թվով երկու տասնյակից ավելի քաղաքացիներ են սկսել հարկեր վճարել: «Սա շարունակական պրոցես է, որն իրականացվում է հարկային մարմնի կողմից: Ուսումնասիրություններ են իրականացվում, եւ տարվում են աշխատանքներ՝ հարկման դաշտ բերելու բոլոր այն մարդկանց, որոնք ունեն վճարվող եկամուտներ»,- հայտնեցին ՊԵկ-ից:

Միաժամանակ տեղեկացրին, որ հարկային մարմնի կողմից հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած եւ ճիշտ կիրառության ապահովմանը ուղղված  գործողությունների ժամկետները ՀՀ օրենսդրությամբ սահմանափակված չեն եւ, հետևաբար, այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24636 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի