Ցանկացած եռամսյակի երկրորդ ամիսը ամենապասիվ ամիսն է եկամուտների համար. ՊԵԿ նախագահ

09/07/2019 schedule13:15

Տարվա վերջում մենք կունենանք գերակատարում:

Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտե նախագահ Դավիթ Անանյանը:

«Մեր ներսում մենք մեզ հետ էլ համաձայն չենք, որովհետեւ պետական բյուջեի եկամտային մասի վերաբերյալ կանխատեսում անելու համար պետք է հատենք ընթացիկ տարվա մարտ-ապրիլը: Ֆիննախը, որն այդպիսի կանխատեսում է անում, ուղարկում է ՊԵԿ, կա մեթոդաբանական խնդիր: Կանխատեսումների համար բավարար հիմքեր չունենալով՝ ՊԵԿ-ը համաձայնել է կանխատեսման հետ: Հիմա ապրիլ-մայիս ամիսը ամփոփելիս գտնում ենք, որ պետք է լիներ ավելի շատ»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ երրորդ եռամսյակի պակաս կատարողականը զրոյացվելու է չորրորդ եռամսյակում, եւ արդյունքում շուրջ 63 միլիարդի գերակատարում կլինի տարվա վերջում:

Անդրադառնալով հարկային եկամուտների աճին ՝ Անանյանն ասաց, որ գերակատարման բացվածքն ըստ գործոնների ներկայացնել չի կարող. «Պետք է գնանք տեսնենք, թե այս 6 ամսվա ՀՆԱ կառուցվածքում որ ոլորտներում ենք աճ ունեցել, որ ոլորտներն են հարկվել: ԱՎԾ-ն այս տեղեկատվությունը դեռ չի ամփոփել: Ինչ վերաբերում է վարչարարությանը, դա հարկային մարմինների ու հարկ վճարողների միջեւ հարաբերությունների ամբողջականությունն է: Այն ստուգող գործառույթ չունի միայն, իրազեկում է, սպասարկում»,- ասաց Դավիթ Անանյանը:

Վերջինս նշեց, որ չգրանցված աշխատողները հիմնականում մանր ու միջին բիզնեսում են, իսկ խոշոր բիզնեսում քիչ են պատահում չգրանցված մարդիկ:

«Օրինակ` հանրային սննդի ոլորտում ընդունված է, որ մատուցողներին որոշակի ժամանակով վերցնում են աշխատանքի ու մինչեւ ձեւակերպելը նրանք ներքին փորձաշրջան են անցնում: Եղել է, որ մտել ենք ստուգման, կա 50 աշխատակից, տեսնում ենք, որ անձը հայտարարագրել է 50-ին, բայց անուն-ազգանունները չեն բռնում: Քանակը հայտարարագրված է, բայց անձը՝ ոչ: Ռոտացիա է կատարվում, սա տեխնիկական որոշակի խնդիր է: Բայց օրենսդրության խնդիր էլ կա, պետք է նախօրոք հայտը ներկայացնես, նոր անձը մտնի աշխատանքի»,- ասաց Անանյանը:

Դավիթ Անանյանը նշեց, որ ստվերից աշխատողների դուրս բերման մեծ ծավալներ չեն սպասում, որովհետև ակնկալում են, որ հանրության մոտ իրավագիտակցության որոշակի բարձրացում է տեղի ունեցել, ու նրանք սկսել են գրանցել աշխատողներին: Իսկ մանր ու միջին բիզնեսը, ըստ ՊԵԿ նախագահի, ունի ցածր շահույթ ու դրա համար, ցավոք, շարունակվում են զարտուղի աշխատել:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է, որ ապրիլին մայիսի համեմատ շուրջ 50 մլրդ-ով ավելի շատ գումար է հավաքագրել ՊԵԿ-ը, Անանյանը պատասխանեց. «Ամիսը նախորդ ամսվա հետ համեմատելը սխալ է: Ամիսը պետք է համադրել նախորդ տարվա նույն ամսվա հետ: Ցանկացած եռամսյակի երկրորդ ամիսը ամենապասիվ ամիսն է եկամուտների համար»,-եզրափակեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6133 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի