Երևան
12 °C
Այն, որ Հայաստանում ներքաղաքական պայքարն առավելապես ընթանում է լրատվական-քարոզչական դաշտում՝ հասկանալի է։ Հեղափոխությունից հետո լրատվամիջոցների դերն էապես մեծացել է։ Բանն այն է, որ ժողովրդավարական երկրներում, որպես կանոն, իշխանությունները ձեւավորվում են հանրային կարծիքի հիման վրա, իսկ հանրային կարծիքն իր հերթին առավելապես հենց լրատվամիջոցներն են ձեւավորում, այսինքն՝ մեծ հաշվով, լրատվամիջոցներն են իշխանություններ ձեւավորում։ Իսկ հեղափոխությունից առաջ այդպես չէր․ հանրային կարծիքը որեւէ կապ չուներ ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ։ Գործում էին այլ մեխանիզմներ՝ ընտրակաշառք, կեղծիքներ, տարատեսակ ճնշումներ, թվային մանիպուլյացիաներ եւ այլն, ու բոլոր այս գործոնների մեջ լրատվամիջոցների ձեւավորած հանրային կարծիքը վերջին տեղերից մեկն էր զբաղեցնում։ Իշխանություններն էլ, համապատասխանաբար, թքած ունեին հանրային կարծիքի վրա եւ շատ ավելի մեծ կարեւորություն էին տալիս մյուս գործոններին ու «կառույցներին»։ Ու քանի որ հիմա այդ գործոնները չկան, եւ ամենակարեւորը հանրային կարծիքն է, պայքարի սրությունն էլ տեղափոխվել է լրատվական դաշտ։ Բնականաբար՝ լրատվական դաշտ են տեղափոխվել նաեւ կեղծիքը, կաշառքը, մանիպուլյացիաները եւ այլն։
Որ քաղաքական ուժերի միջեւ հիմնական ճակատամարտերն ընթանում են հանուն հանրային դրական կարծիքի՝ դա նորմալ է։ Աննորմալն այն է, որ խաղի կանոններ չկան։ Ավելին՝ պայքարն այնքան կատաղի է, որ «ճակատամարտող կողմերը» չեն էլ նկատում, թե ինչպես են միմյանց հարվածելու փոխարեն հարվածում պետությանը։ Միայն մի օրինակ բերենք։
Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց իբր վարչապետ Փաշինյանի ստորագրությամբ մի նամակ, որտեղ նա խոստանում էր մեկ տարվա ընթացքում ինչ-որ տարածքներ հանձնել։ Կեղծիքն, իհարկե, անմիջապես բացահայտվեց (կեղծարարները շատ կոպիտ ու անգրագետ էին աշխատել), շատ արագ բացահայտվեց նաեւ «ադրբեջանական հետքը», ու դա այնքան ակնհայտ էր, որ անգամ իշխանությունների վրա ցեխ շպրտելու առիթ փնտրողներն ընդունեցին դա։ Բայց նաեւ մոտավորապես այսպիսի ձեւակերպումներ եղան՝ «դե իհարկե կեղծիք է, բայց դա չի նշանակում, թե Փաշինյանն այդպիսի մտադրություններ չունի․․․»։ Այլ կերպ ասած՝ ամեն ինչ արեցին, որ ինչպես հրեական հայտնի անեկդոտում է ասվում՝ նստվածքը մնա։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։
Փաստորեն ի՞նչ է տեղի ունեցել։ Ադրբեջանական քարոզչամեքենան (միայնակ կամ այլ երկրի հետ համատեղ) կեղծ լուր է տարածել, որի նպատակը ՀՀ իշխանությունների նկատմամբ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի մեջ անվստահություն սերմանելն ու հասարակությունը պառակտելն է։ Սադրանքը չի հաջողվել, որովհետեւ տխմար ձեւով են աշխատել։ Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանի ներսում էլ նախկիններն են ամիսներ շարունակ լրատվամիջոցներով առաջ մղում այն «միտքը», թե վարչապետ Փաշինյանը խոստացել է տարածքային զիջումներ անել ու հենց այդ ճանապարհով էլ գնում է՝ նախապես ասպարեզից հեռացնելով պոտենցիալ խանգարողներին։ Իհարկե՝ բացարձակապես որեւէ հիմք չկա կարծելու, թե Հայաստանի նախկին իշխանություններն ու ադրբեջանական քարոզչամեքենան համաձայնեցված են գործում, բայց փաստը մնում է փաստ, որ քարոզչական թեզերն իրարից գրեթե չեն տարբերվում։
Ու սա պիտի մտահոգի նախկին իշխանություններին ու նրանց քարոզչամիջոցներին։ Նրանք պիտի փորձեն իրենք իրենց համար պարզել՝ ինչպե՞ս է պատահում, որ իրենց «թեզերը» մեկին մեկ համընկնում են դրսից Հայաստանը պառակտելուն ուղղված քարոզչական դիվերսիաներին։ Պատվիրատունե՞րն են նույնը, շահե՞րն են համընկնում, թե՞ պարզապես զուգադիպություն է։ Ու խնդիրը միայն «տարածքային զիջումները» չեն։ Ընդհանրապես՝ ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանի թշնամիներն էլ են իրենց հույսը կապում վարչապետ Փաշինյանի նկատմամբ հասարակության մեջ անվստահություն սերմանելու հետ, իրենք իրենց որպես քաղաքական ընդդիմություն ներկայացնող նախկիններն էլ։
Սրանք լուրջ հարցադրումներ են, որոնք, սակայն, սովորաբար հասարակության ուշադրությունից դուրս են մնում։ Փոխարենը՝ մնում է քարոզչական կեղծիքների նստվածքը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT