Չի կարելի մարդուն սարքել «պապռաշայկա», մարզիկին սարքել ստրուկ. Արթուր Գեւորգյան

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահ Արթուր Գեւորգյանը դրական է գնահատում հայ բռնցքամարտիկների ելույթները Եվրոպական խաղերում: Մինսկ 2019-ից նրանք վերադարձել են մեդալներով: Ոսկեմեդալակիր են դարձել Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ): Մյուս՝ նորաստեղխ եւ ԱԻԲԱ-ի կողմից ճանաչում չունեցող ֆեդերացիայից էլ 2 հոգի բռնցքամարտիկներ՝ Կարեն Տոնականյանը (60 կգ) ու Գոռ Ներսեսյանը (81 կգ), բրոնզ էին նվաճել: Քանի որ Եվրոպական 2-րդ խաղերը բռնցքամարտի համար նաեւ Եվրոպայի 2019 թ. առաջնություն էր, այս մարզիկները նաեւ ԵԱ մեդալակիր են: Գեւորգյանը կարծում է, որ եթե Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առանց գլխավոր մարզչի թույլտվության չփոխեր կազմը եւ ՀՀ հավաքականի մարզիկների փոխարեն ուրիշներին չըդգրկեր, մեդալները կարող էին ավելի շատ եւ լավը լինել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսեց Մինսկ 2019-ից ու բռնցքամարտի շուրջ վերջին մոտ 1 տարվա ընթացքում ստեղծված սկանդալից:

- Կամփոփե՞ք Եվրոպական 2-րդ խաղերի արդյունքները:

- Հայաստանի բռնցքամարտի պատվիրակությունն ընդհանուր առմամբ ունեցավ 2 ոսկի եւ 2 բրոնզ, բայց կարող էր լինել ավելին: Ինչպես տեսանք, Հովհաննիսյան Գուրգենը (+91 կգ), որն անկասկած հաղթանակ տարավ, չգիտես՝ ինչու մնաց դուրս: Դա, կարծում եմ, անփության հարց էր, որովհետեւ հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձվեր ծանր քաշին, որովհետեւ ամենառեյտինգային, ամենապատվաբեր քաշային կարգը գերծանր քաշն է: Վերջին 30 տարում առաջին անգամ ունենք նման որակի ծանրքաշային: Մատների արանքով նայել այդ տղայի ձեռքից հաղթանակը գողանալուն մի քիչ անփութություն էր:

- Ո՞ւմ կողմից, ՀԱՕԿ-ի՞:

- Չեմ ուզում անուններ տալ: Պետք է ուշադրություն դարձնել, չգիտեմ, կարող է՝ պատահականություն էր, բայց պատահականություններ չեն լինում սպորտում: Բայց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան (ՀԲՖ) իր 2 ոսկով Եվրոպայում գրավում է 2-րդ տեղը՝ իրենից հետ թողնելով Ռուսաստանին, տարածաշրջանի երկրներին. Ուկրաինան առաջին տեղ, Հայաստանը՝ 2-րդ: Սա մեր քրտնաջան աշխատանքի արդյունքն է: 7 տարի առաջ, երբ ընդունել եմ ֆեդերացիան, այս տղաներից ոչ մեկ մեդալակիր չէր, ոչ մեկ առաջատար չէր: Այն ժամանակ 1 մեդալ մեր ամբողջ հավաքականում ունեցել է Արամ Ավագյանը, որը գանլով ավելացրեց իր արդյուքները: Սա լավ աշխատանքի արդյունքն էր, սա այն աշխատանք էր, որից բողոքում էին, բայց դափնիներով հրճվում են: Սպորտում բոլոր իրավիճակնեում լավագույն պատասխանը մարզիկների արդյունք է:

- Ի՞նչ կասեք Անուշիկ Գրիգորյանի 1/4 եզրափակչի մենամարտի մասին: Նա, ինչպես Գուրգենը, դուրս մնաց այդ փուլից:

- Անուշիկի մենամարտի հետ նույնպես համաձայն չեմ: Շատ հավասար մենամարտ էր, Անուշիկն իրեն շատ լավ էր զգում, լավ մարզավիճակում էր: Կարո էինք աղջիկների մեջ ունենալ Եվրոպական խաղերի հաղթող:

- Հովհաննես Բաչկովը փաստորեն դարձավ ոչ միայն Եվրոպական խաղերի հաղթող, այլեւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

- Բաչկովը Եվրոպայի գործող կրկնակի չեմպիոնն է: Այսինքն՝ այն հսկայական աշխատանքը, որն արեցինք, տվեց բացառիկ իր արդյունքը: Այս անգամ Բաչկովը հավասարն իսկապես չուներ: Շատ լավ մարզավիճակում էր:

- Բաչկովի ու մյուս չեմպիոնի՝ Արթուր Հովհաննիսյանի հարցում մրցավարները չփերձեցի՞ն ինչ-որ վիճելի որոշումներ կայացնել:

- Մեծ հաշվով Եվրոպական խաղերում մրցավարությունը վատ չէր: Ես գոհ եմ: Միայն համաձայն չեմ Անուշիկի եւ Գուրգենի պահով: Ինչեւէ մեծ սպորտ է, հնարավոր է՝ այդպես էլ լինի:

- Մյուս ֆեդերացիան ներկայացնող Կարեն Տոնականյանը (60 կգ) ու Գոռ Ներսեսյանը (81 կգ) բրոնզե մեդալներ նվաճեցին:

- Շնորհավորում եմ այդ տղաներին: Իրենց համար սա բացառիկ արդյունք էր, իրենց հնարավորությունների գագաթնակետն էր: Ափսոսում եմ, որ Տոնականյանի քաշում ունեինք ավելի շնորհալի եւ իրական ազգային հավաքականի լիդեր բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզեմեդալակիրը, որը կարող էր ավելի բարձր արդյունքների հասնել եւ ինչո՞ւ չէ հաղթող դառնալ, որից գողացան մասնակցելու իր հնարավորությունը: Խոսքը Հրայր Շահվերդյանի մասին է, որն արդեն փորձ ունի Տոնականյանին հաղթելու ՀՀ առաջնություններում: 81 կգ քաշային տղան լավ տղա է, երիտասարդ է, բայց ինձ դուր չեկավ մենամարտի ժամանակ ռուս մեկնաբանների մեկնաբանությունը, որոնց մոտ զարմանք էր հարուցել, թե ինչպես է այս բռնցքամարտիկը հայտնվել Եվրոպական խաղերում, որովհետեւ մրցակցի բացարձակ առավելությանբ պարտվում է մենամարտը, ու գեղեցիկ չէր մեկնաբանությունը: Փառք Տիրոջը, որ այդ տղան կարողացավ մեդալ նվաճել ու միավոր բերել Հայաստանին: Շատ աշխատանք ունի անելու, եւ այդ քաշային կարգում կա ՀՀ չեմպիոնը, որը չգնաց: Պետք է հաղթես, դառնաս առաջատարը, նոր գնաս, ոչ թե ծանոթ-բարեկամով կամ ներքին կարգով այլ որոշումներով: Խնդրահարույց է մեկ այլ մարզիկի ճակատագրի հետ խաղալով փորձել մեկ ուրիշին տանել մրցաշար: Իհարկե ուրախ ենք, որ նրանց մոտ հաջողվում է, բայց ոչ մեկ չի բացառում, որ, եթե գնար իրական լիդերը, կարող էր շատ ավելի լավ լինել:

- Նախորդ հարցազրույցում ասացիք, որ տանում են ծանոթ-բարեկամով ու ամեն ինչ անում են, որ ինչ-որ բան հաղթի: Ձեզ տեղեկություններ են հայտնի՞, որ ՀԱՕԿ-ը կամ մյուս ֆեդերացիան ինչ-որ քայլ է արել, որ նրանք նվաճում ունենան:

- Ես արհեստավարժ բռնցքամարտիկ եմ եւ մասնագետ եմ: Տեսնում եմ այն, ինչ տեսնում եմ, բայց պետք է փաստես, խոսես այնպիսի բաներից, ինչի փաստերն ունես: Քանի որ, այսպես ասած, не пойман не вор, չես կարող ոչինչ ասել: Բայց, երբ տեսնում ես մենամարտերի որակը, որի ընթացքում բարձրացնում են մեկի ձեռքը եւ մյուս մենամարտի ժամանակ հաղթանակի դեպքում հաղթանակը չեն տալիս մեր բռնցքամարտիկին, ինձ մոտ ներքին կասկածներ է հարուցում: Բայց կրկնում եմ՝ не пойман не вор: Չկա փաստ, չեմ խոսում դրանից:

- Նույն կերպ Ձեզ համար կասկածելի՞ են Անուշիկի ու Գուրգենի դեպքերը, նկատի ունե՞ք, որ ՀԱՕԿ-ը կամ մյուս ֆեդերացիան նրանց դեմ ինչ-որ քայլ է արել:

- Բոլորն էլ մեր երեխաներն են, բայց, երբ տեսնում ես՝ մեկը պարտվում է, ձեռքը բարձրացնում են, մյուսը հաղթում է, եւ ձեռքը չեն բարձրացնում, անհասկանալի վիճակ է ստեղծվում: Արդյո՞ք սրանք կապ ունեն մեկը մյուսի հետ: Չեմ ուզում ոչինչ ասել: Թողնում եմ դա երկրպագուների հայեցողությանը: Իրենք կարող են դիտել եւ տալ գնահատականը: Ես էլ որպես դիտորդ եմ տալիս գնահատականը:

- Նշել եք, որ չեմպիոների հետ լուսանկարովում են, բայց նրանց չէին հավատում:

- Մասնագիտական մարզահագուստ այս մարզիկները տեսել են վերջին 6-7 տարվա ընթացքում: Բոլոր խնդիրները լուծում էր ֆեդերացիան, եւ չկար մեկը... գիտե՞ք՝ ինչն է ինձ զարամցնում: Որքա՞ն շատ է սրտի տակ այդ նեխածը, որ մեկը չի շնորհավորում: Հարգելինե՛րս, ոչ մեկդ չեք ճանաչում, չեք ճանաչել այս մարզիկներին: Ոչ մեկդ այս տղաների հերոսական ուղու կերտման գործում 1 լումա չունեք: Ո՞ւր էիք, երբ այս տղաները Եվրոպայի չեմպիոններ չէին: Հիմա ոչ մեկ չի ուզում հիշել, որ սա բռնցքամարտի ֆեդերացիայի բացառիկ աշխատանքն էր, եւ շնորհավորել բռնցքամարտի ֆեդերացիյին՝ ո՛չ պետական ապարատը, ո՛չ օլիմպիական կոմիտեն:

- Պատմում էիք, որ Մինսկ 2019-ում հայտարարել են, որ 64 կգ քաշային կարգում պարգեւատրելու է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը, սակայն պարգեւատրմանը գնացել եք ոչ թե Դուք, այլ նորաստեղծ ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Կմանրամասնե՞ք:

- Հայտարարում են, որ պարգեւատրումը կանցկացնի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը, եւ ինչ-որ անհայտ մարդ է գնում՝ պարգեւատրելու: Սա աբսուրդ է, սա սկանդալ է: Ինձ տեսանյութ ուղարկեցին, որտեղ հայտարում են, որ Բաչկովին կպարգեւատրի ՀԲՖ նախագահը, բայց պարգեւատրում է ուրիշ մարդ, որին ֆեդերացիայի նախագահ դարձնելու ցանկություն ունի Գագիկ Ծառուկյանը, որը (խմբ. նկատի ունի Հովսեփյանին) չգիտես՝ որտեղից է հայտնվել եւ ինչ կապ ունի բռնցքամարտի հետ: Բարոյական խնդիր կա, տղա՛, դու առաջին անգամ ես տեսնում Բաչկովին, կյանքում առաջին անգամ Մինսկում ես տեսել Արթուրին, Բաչկովին եւ մեր մարզիկներին: Ինչքանո՞վ է հաճելի՝ ուրիշ փոխարեն գնաս: Ես չեմ ճանաչում ֆեդերացիայի ուրիշ նախագահի եւ օլիմպիական կոմիտեն էլ չի ճանաչում, ՄՕԿ-ն էլ չի ճանաչում, ԱԻԲԱ-ն էլ չի ճանաչում:

Բազմիցս իրենք նամակներով գրել են, եւ ԱԻԲԱ-ում սկանդալ եղավ, երբ այս տղայի անունով փորձել էին նամակ ուղարկել ԱԻԲԱ: Շատ խիստ տոնով ասացին՝ սա ի՞նչ է նշանակում, սա ո՞վ է: Եվ ինչքա՞ն կարելի է խանգարել: Ի՞նչ է նշանակում մարզիկին գումարով... ես ուրախ եմ, որ մեր մարզիկներին գումար են տալիս, պարգեւատրում են: Բայց ո՞ւր էիք, երբ այս տղաները Եվրոպայի չեմպիոն չէին, հիմա հայտարարում եք ամսական թոշակ, դրանով փորձում տղաներին զսպել ֆեդերացիայից, որ չխոսեն, որ հանկարծ իրենց գումարը չկտրեն: Սրանք հանցագործ երեւույթներ են, որոնք մտածելու առիթ են տալիս: Ամբողջ 7 տարի պայքարեցի, որ բռնցքմարտիկի տեսակը մնա արժանապատիվ տեսակ, ինչը ինձ մոտ շատ հաջողվում էր, որովհետեւ մի շարք մարզաձեւերում տեսնում էի արտահայտություններ, էպիզոդներ, որոնք ինձ հիասթափեցնում էին: Երբեք չեմ պարտադրել եւ չեմ թույլ տվել՝ որեւէ մարզիկ անձնական շնորհակալություն հայտնի: Շնորհակալություն հայտնեք ձեր ծնողների եւ ձեր մարզիչներին: Չի կարելի մարդուն սարքել «պապռաշայկա», մարզիկին սարքել ստրուկ: Մենք այդպես փչացնում ենք եւ հետագա հաջողություների վրա ազդում ենք: Ի՞նչ է նշանակում՝ ուզում եմ առիթից օգտվել, շնորհակալություն հայտնել իմ մարզիչներին եւ Գագիկ Ծառուկյանին: Գետինը մտնեմ ես, եթե իմ թիմում նման մարզիկներ եմ դաստիարակել: Բռնցքամարտիկը պետք է փող ինքը աշխատի, ոչ թե փող իրեն տան:

Տեսանյութը ՀԺ-ին տրամադրել է Արթուր Գեւորգյանը:

- Գումարի մասին խոսելով նկատի ունե՞ք այն, որ Ծառուկյանը հավաքականի ուժեղագույն բռնցքամարտիկներին 1 մլն դրամ, իսկ մյուսներին՝ 200 հազար դրամ թոշակ էր նշանակել: Կարծո՞ւմ եք՝ դա արել է, որ նրանք չբոյկոտեն Մինսկ 2019:

- Ըստ երեւույթին այդպես է ստացվում, որովհետեւ քթներից կբռնեն կասեն՝ չհասկացանք, բա մենք ձեզ փող ենք տալիս, դուք մեզ չե՞ք գովում: Հասկանում եմ՝ հայաստանյան մարզիկները գումարի կարիք ունեն, շատերն ընտանիք ունեն, ընտանիք են պահում, ես նրանց չեմ մեղադրում եւ պարտավոր չեն հերոս լինել, պարտավոր չեն իմ պատկերացրած բարոյական կերպարը լինել: Չի կարելի ստեղծել այդ կեղտոտ, այդ գայթակղության միջավայրը եւ մարդկանց վրա ազդել: Եթե մի բան էլ անում եք, արեք ծածուկ: Եթե իսկապես ուզում եք բարեգործություն անել, այնպես արեք, որ ոչ ոք չիմանա: Պետք չէ թոք-շոուներ անել եւ հայտարարել, որ դուք այլեւս կստանաք պարգեւավճարներ, ձեր նման մարզիզկները ո՞նչ չեն ստացել:

- Այս դեպքի մասին, որ նշեցիք, որ հայտարարել են, որ ՀԲՖ նախագահն է պարգեւատրում, բայց այլ մարդ է ներկայացել, ի՞նչ հետեւանքներ կունենա:

- Ֆեդերացիան նամակով դիմել է ՄՕԿ-ին: Մենք սպասում ենք նրանց պատասխանին, որովհետեւ սա աբսուրդային վիճակ է: Հնարավոր չէ, որ այդ մարդիկ տեղյակ լինեն, նրանց գցել են մոլորության մեջ: Սպասում ենք, որ բացատրություն տան, թե սա ի՞նչ է նշանակում:

- Կրկին անդրադառնանք ՀԱՕԿ-ՀԲՖ անհաշտությանը: Մինչեւ ո՞ւր է սա գնալու, ի՞նչ փուլում է խնդիրը:

- Ոչ մի տեղ չի գնում: Ֆեդերացիան անսասան իր տեղում է, եւ այս ամբողջ 1 տարին այդ իրենց մեծ ջանքերը, որ ծախսում էին, անընդհատ նամակ էին գրում այստեղ-այնտեղ, փորձում էին խառնել ամեն ինչ իրար, ոչինչ չխառնվեց: Միջազգային կառույցը միայն ճանաչում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային, որի նախագահն Արթուր Գեւորգյանն է: Բազմիցս գրեցին, պատասխանեցին, բայց սա չի խանգարում նրանց: Սա նրանց վերջին միջամտությունն էր, ապօրինի միջամտությունն էր, երբ պետությունը չկարողացավ տեր կանգնել մարզիկներին, օրենքին, կանոնակարգերին, ուղղակի այսպես, չոբանավարի որոշվեց, որ չէ այս մարզիկները չեն գնալու, սրանք են գնալու, եւ այս մարզչին ենք բրդում, թող գնա: Սա խեղկատակություն էր, ո՞ր օրենքով, ո՞ր կանոնակարգով: Վերջին 2 տարիներին այդ մարզիկներին ոչ մեկ ոչ մի տեղ չի տեսել, եւ նրանց քաշային կարգում կային լիդեր բռնցքամարտիկներ: Դուք մտնո՞ւմ եք այդ տղաների հոգեւիճակի մեջ: Ո՞վ է ձեզ թույլ տվել նրանց ճակատագրերի հետ խաղալ:

- Առաջիկայում սպասվում են օլիմպիական վարկանիշային մրցումները, եթե ԱԻԲԱ-ի որակազրկումից հետո ՄՕԿ-ն է դրանք կազմակերպլու, հնարավո՞ր է, որ ձեր մարզիկները կրկին խնդիրներ ունենան ՀԱՕԿ-ի որոշումների հետ կապված:

- ՄՕԿ-ը չի կազմակերպում, դա դեռ հարց է: Հիմա ԱԻԲԱ-ի համաժողով է սպասվում: ԱԻԲԱ-ն որոշում կայացրեց, որ նոյեմբերին կլինեն ղեկավարի նոր ընտրություններ, դրանից հետո կվերականգնվեն հարաբերությունները ՄՕԿ-ի եւ ԱԻԲԱ-ի միջեւ, եւ ամեն ինչ կգնա իր հունով: Եվ այդ անհասկանալի վիճակը ՄՕԿ-ի եւ ԱԻԲԱ-ի հետ կապված կհարթվի, որովհետեւ դա բացառապես կապված էր ԱԻԲԱ-ի նորընտիր ղեկավարի անձի հետ (խմբ. Գաֆուր Ռահիմով): Հիմա այդ մարդը հրաժարական է տվել: Նա չի մասնակցելու ընտրույուններին: Նոր ընտրություններ կլինեն, դրանից հետո կվերականգնվի փոխադարձ վստահությունը եւ ամեն ինչ կըկնի իր տեղը:

- Ավելի վաղ Ձեր խոսքում նշել եք, որ Դուք ձեր ֆեդերացիայի մարզիկների հորդերել եք, որ չբոյկոտեն Մինսկ 2019: Ի՞նչ կասեք մյուսների մասին, ովքեր Ձեր ֆեդերացիայի մարզիկների փոխարեն գնացել են: Նրանց կողմից որքանո՞վ է դա մարզական պահվածք:

- Դա ավելի շատ մարզականի չէ, դա մարդկային կեցվածքի, պահվածքի խնդիր է: Իմիջայլոց ասեմ՝ նման դրվագ եղավ. ռինգ էր բարձրացել Ժիրայր Սարգսյանը (56 կգ), նրա փոխարեն Էրիկ Պետրոսյանի նկարն էր: Այսինքն՝ ճիշտ հայտարարագրված մարզիկներն այնտեղ բազայում կային: Հրայրի նկարը ցույց էին տալիս, Տոնականյանն էր մտնում: Առաջին օրերին դեռ չէին հասցրել շտկել, որովհետեւ բազայում իրական ազգային հավաքականի բռնցքամարտիկներն էին: Չգիտեմ՝ ինչքանով է տվյալ մարդկանց համար հաճելի: Երբ խնդրում էի՝ եկեք անպայման մասնակցեք ՀՀ առաջնությանը, որ հետո խոսակցություններ չլինեն... Երբ մարզիկը չի գալիս մասնակցելու, հետո ուզում է գնալ մրցաշարի, ես մտածում եմ, որ թույլ է, վախենում է պարտվել, կեղծ ճանապարհով է փորձում իր տեղը գրավել, որովհետեւ արդեն փորձը կա, ինքը մասնակցել է եւ պարտվել է:

- Նշում եք, որ հրավիրել եք ՀՀ առաջնությանը մասնակցելու: Նրանք անընդհատ ասում են, որ դրա համար պետք է գային, դառնային ձեր ֆեդերացիայի անդամ:

- Մարզիկները ֆեդերացիայի անդամ չեն: Նրանք այսպես թե այնպես, եթե ՀՀ առաջնության են մասնակցում, ֆեդերացիայի անդամ են, բայց նրանք փաստաթուղթ չունեն ֆեդերացիայի անդամ լինելու ու դիմում էլ չեն գրում անդամ լինելու:

- Այդ դեպքում ի՞նչ դիմում գրելու մասին են խոսում:

- Ավելորդ խոսակցություններ են: Նույն մարզադպրոցից կան մարզիկներ, որոնք եկել մասնակցել են (խմբ. նկատի ունի Ենգիբարյանի անվան դպրոցը): Եկել են դիմում են գրել, քանի որ այդ մարզադպրոցը հայտացուցակ չէր ներկայացրել, անհատական մարզիկներին էլ եմ թույլ տվել, որ գան դիմում գրեն, եկել գրել են շատերը, որ խնդրում ենք մեզ թույլ տալ մասնակցել ՀՀ առաջնությանը, եւ առանձին ֆեդերացիայի հայտով են մասնակցել, քանի որ այդ մարզադպրոցը հայտ չի ներկայացրել մասնակցելու:

- Հավաքականի եւ 3 հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների նախկին մարզիչ Դավիթ Թորոսյանի մասին ասելիք ունեիք: Նա հանդիպել է Ծառուկյանի հետ:

- Նոր տեսաձայնագրություն չէ՞ հրապարակվեց, որտեղ խնդրում է, որ միայն Դուք կարող եք.... Բռնցքամարտում ճգնաճամը ստեղծվել է ինչից. ոչ մի մասնագետ եւ մարզիչ չի բողոքել Գեւորգյան Արթուրից: Բոլոր մարզիչների, տարեցների հետ այս ընթացքում աշխատել եմ, որոնց հետ շատ դեպքերում համաձայն չեմ եղել, բայց իմ կոռեկտությունը պահել եմ եւ այդ մարդկանց ներգրավված եմ պահել բռնցքամարտում, ազգային հավաքականում: Այսինք՝  այս մարդկանց բողոքը, որ գնացել են օլիմպիական կոմիտե, փորձել են ինչ-որ ճանապարհ գտնել, բողոքել, սա գլխավոր մարզչի դեմ էր՝ Թորոսյան Դավիթի վերաբերմունքի դեմ էր, որովհետեւ անընդհատ ինձ մոտ խոսվեց, որ յոլա չեն գնում: Ազնվությամբ ասեմ՝ ես պահել եմ Թորոսյանի կողմը, որովհետեւ ասել եմ՝ հիմնական պատասխանատուն գլխավոր մարզիչն է, մի քիչ էլ պետք է հարմարվենք նրա հետ: Միգուցե չափերը շատ են եղել, եւ մարդիկ չեն կարողացել հարմարվել, փորձել են բարձրաձայնել: Անձամբ օլիմպիական կոմիտեի նախագահի հետ մենք խոսակցություն ենք ունեցել, եւ նա խնդրել է, որ քեզ համար դժվա՞ր է ազատվել այդ մի մարզչից կրքերը հանդարտվելու համար: Ու հիմա այդ մարդը հայտնվում է ՀԱՕԿ-ի ղեկավարի դիմաց՝ նստած աթոռին, եւ մի~ էրոտիկ հայացքներ, մի~ գովաբանություն, մի~ սիրո խոստովանություն: Շոկ է: Ինձ համար սա անսպասելի էր: Իմ ճանաչած մարդկային տեսակը... միգուցե ինքս ինձ էի խաբում: Խոսքը մասնագիտական ունակություների մասին չէ, որպես մասնագետ բավականին լավն է, բայց մարդկային տեսակով դժվար կերպար էր եւ համերաշխ կերպար չէր, խնդիրներ առաջացրեց բոլոր մարզիչների հետ, ում հետ աշխատեց: Ինձ համար շոկ էր այդ տեսանյութը, կներեք, դա էրոտիկա էր ուղղակի: Մարդը, որը ՀԱՕԿ-ին ինֆուզորիա էր անվանում, հիմա գնսցել նստել գովաբանում է: Շատ անգամ զղջում եմ, որ շատ դեպքերում այդ մարդու պատճառով մերժել եմ մի շարք մարզիչների:

 

Տպել
5634 դիտում

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել