Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում մարտական ենք տրամադրված. Զարուհի Բաթոյան

«Human rights watch կազմակերպությունն առանցքային կարևորություն ունի մեր երկրում երեխաների, կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում: Մեզ համար շատ կարևոր են Ձեր կողմից արված այն վերլուծություններն ու հետազոտությունները, որ վերաբերում են մասնավորապես ապաինստիտուցիոնալացմանը, ներառական կրթությանը, հաստատություններում ապրող երեխաներին:  Կարևոր են այնքանով, որ նաև դրանցում վերհանված խնդիրների հիման վրա ենք մշակում մեր հետագա քաղաքականությունը»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ընդունելով Human rights watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի փոխտնօրեն Ռեյչել Դենբերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, Բաթոյանը նշել է,  որ հատկապես կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ նախարարությունը բավականին մարտական է տրամադրված: Այս համատեքստում նախարարը կարևորել է հեղինակավոր միջազգային կառույցների հետ համագործակցությունը, քանի որ այդ դժվարին գործընթացում կարևոր է լինելու նաև նրանց աջակցությունը:

Նախարարը տեղեկացրել է, որ վերջերս Կառավարության հավանությանն է արժանացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով երկու կարևորագույն գործընթացի մեկնարկ է տրվում՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց աշխատակիցներին  ներկայացվող պահանջների սահմանում և ընտանեկան բռնության ենթարկված անձանց դրամական օգնության հատկացում.

«Կարող եմ ասել, որ այս զուտ տեխնիկական որոշումների ընդունումից հետո Կառավարության անդամները շնորհավորում էին միմյանց, որովհետև մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց օգնելու կարևորությունը: Մենք հավատում ենք, որ հայ ավանդական ընտանիքը հիմնված է սիրո և հարգանքի վրա, և պետությունը պետք է կանգնի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին»,- ասել է նախարարը:

Human rights watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի փոխտնօրենը նշել է, որ լիահույս է ՀՀ կառավարության և մասնավորապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ հետագա արդյունավետ համագործակցության վերաբերյալ, և նշել, որ պատրաստ են աջակցել հատկապես փորձի փոխանակման գործընթացում.

«Մեր համագործակցությունն այս կառույցի հետ մշտապես իրականացվել է փոխօգնության և փոխլրացման տրամաբանության ներքո: Երբեմն մենք կարող ենք չկիսել միմյանց տեսակետները այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց միևնույն է, այն գիտակցումը, որ բոլորիս նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է, անփոփոխ է: Լիահույս ենք, որ մեր հետագա համագործակցությունը ևս դրված է լինելու այս անքակտելի հիմքի վրա»,- ասել է Ռեյչել Դենբերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1835 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը