Մեդվեդեւի վերջին այցի ընթացքում այս առումով կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել. Փաշինյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արտահանման ուղիների բնականոն գործունեության թեման մշտապես եղել է Հայաստանի ու Ռուսաստանի, Հայաստանի ու Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների քննարկման օրակարգում։

«Ես այս հարցը մշտապես քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նաեւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի վերջին այցի ընթացքում մենք այս առումով կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ասաց, որ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաեւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։

«Բազմիցս քննարկումներ ենք ունեցել այս թեմայով, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերներին այս հարցում մեր պայմանավորվածությունները ճշգրիտ կյանքի կոչելու համար։ Սա նշանակում է, որ մեր արտահանման ուղղությունները հուսալի կերպով աշխատում են ու պիտի շարունակեն աշխատել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ ուրախ է, որ մի քանի ամիս անընդհատ արձանագրում են՝ ՀՀ տնտեսությունը գտնվում է լավ տրամադրության մեջ։

«Լավ սպասումներ են ձեւավորվում, այդ լավ տրամադրությունը հաստատվում է նաեւ արժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացներով»,- ասաց վարչապետը, հավելելով, որ այս տարի Կենտրոնական բանկը պահուստավորել է 185 միլիոն դոլար եւ 1 շաբաթվա ընթացքում 50 մլն դոլար է ներհոսել մեր շուկա։

Տպել
9462 դիտում

Հայկ Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՔԿ նախագահի, ԱԱԾ տնօրենի հետ

Արցախին հարվածող «Բայրաքթարները» Էրդողանի ընտանեկան բիզնեսն են. mediamax

Մանրամասն ուսումնասիրել ենք, գիտենք՝ ինչի է ունակ «Արարատ-Արմենիան». Դեյան Ստանկովիչ

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը

Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Հաշմանդամություն ունեցող տատիկը 5000 դրամ է նվիրաբերել մեր զինվորներին. Հայակակ Արշամյանը հրապարակել է նրա նամակը

Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. Արայիկ Հարությունյան

Զոհրաբ Մնացականյանը շվեդ գոծընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

Եվրոպայի հայերի համագումարը դիմում է ԵՄ-ին, ՄԱԿ-ին, միջազգային հանրությանը

Մեզ Արցախ տարեք՝ տանեցիներից թաքուն պետությանն են դիմում հայուհիները

920 զոհ, 83 ԱԹՍ, 166 զրահատեխնիկա, 1 սմերչ. Ադրբեջանի կորուստները ժամը 19:00-ի դրությամբ

ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է սպանված քաղաքացիական անձանց տվյալները

ՀՀ Կառավարությունը ՄԻԵԴ է ուղարկել հավելյալ տեղեկություն սեպտեմբերի 30-ի վերջին զարգացումների վերաբերյալ

Արցախին անհրաժեշտ են սոցիալական մանկավարժներ ու հոգեբաններ

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը տրամադրում է 50 մլն դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ հումանիտար նպատակների համար

Մեկ օրում ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են հակառակորդի 29 տանկ և զրահատեխնիկա, 3 «ՏՕՍ. Հովհանիսյան

Զոհրաբ Մնացականյանը Լավրովի հետ զրույցում դատապարտել է Թուրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի գործողություններում

Ադրբեջանական դիրքի գրավումը. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

Մի քանի հարյուր թոշակառու պատրաստ է իր թոշակը տրամադրել բանակին

Մխիթար Հայրապետյանը Սեյեդ Մեհդի Ֆարշադանի ուշադրությունը հրավիրել է Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավմանը