Մտահոգիչ է, երբ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը տեղյակ չէ կառավարության օրակարգից․ նա պետք է կողմնորոշվի․ Արփի Դավոյան

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը վերջերս տված իր հարցազրույցներից մեկում ասել է, որ, իր կարծիքով, Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ստանձնելու մասին հայտարարությունը անհեթեթություն է, եւ որ Հրայր Թովմասյանը մաքուր կենսագրություն ունի ու պիտի փրկի ՍԴ-ն եւ Սահմանադրությունը։ Ավելի վաղ Մանուկյանը հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծումը վտանգավոր է, դրանից հետո էլ կարծիք էր հայտնել, թե վեթինգ պետք չէ իրականացնել, քանի որ այն կարող է ազդել դատարանների անկախության վրա։ Նկատենք, որ այս կառույցն, ըստ էության, խորհուրդներ է տալիս վարչապետին, եւ ստացվում է, որ խորհրդի նախագահի ու կառավարության տեսակետները բացարձակ չեն համընկնում, քանի որ ինքը՝ վարչապետն է հայտարարել ե՛ւ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման, ե՛ւ վեթինգի, ե՛ւ դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին։

Հանրային խորհրդի նախագահի այս հայտարարությունների շուրջ զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ։

Վերջինս մտահոգիչ իրողություն է համարում այն, երբ այս պաշտոնում նշանակված անձը բավականին տեւական ժամանակ տարբեր խնդիրների վերաբերյալ չի կիսում այն օրակարգը, որը գոյություն ունի․

«Նախ սկսենք նրանից, թե ինչ գործառույթներ է իրականացնում Հանրային խորհուրդը, օրինակ՝ վարչապետի առաջարկությամբ կազմակերպում է հանրային լսումներ կամ քննարկումներ` հասարակական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաեւ հասարակական կյանքի կարեւորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ կամ Կառավարության եւ հասարակության միջեւ արդյունավետ երկխոսության կայացմանը նպաստելու նպատակով Հանրային խորհուրդն իր նախաձեռնությամբ կարող է դիմել վարչապետին` Կառավարության ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու խնդրանքով»։

Այսինքն, ըստ մեր զրուցակցի, Հանրային խորհրդի նախագահը պետք է հասարակական հնչեղության հարցերի վերաբերյալ հնչեցնի այնպիսի կարծիք, որը քննարկվել է խորհրդի լսումների կամ քննարկումների ժամանակ․

«Բայց մենք տեսնում են մտահոգիչ իրողություն, երբ այս պաշտոնում նշանակված անձը բավականին տեւական ժամանակ տարբեր խնդիրների վերաբերյալ չի կիսում այն օրակարգը, որը գոյություն ունի: Վազգեն Մանուկյանի կարծիքը Վահե Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ ոչ թե Հանրային խորհրդի նախագահի, այլ մասնավոր անձ Վազգեն Մանուկյանի կարծիքն է, առավել եւս, որ նա իրավաբան եւ սահմանադրագետ չէ: Ոչ մի մասնագետ իրեն թույլ չէր տա նման հայտարարությունն անհեթեթ համարել, այլ ընդամենը կփորձեր հիմնավորել օրենքներով»,-ասաց Դավոյանը:

Ինչ վերաբերվում է Հրայր Թովմասյանին՝ ապա, պատգամավորի կարծիքով, Վազգեն Մանուկյանը կանխակալ եւ շահագրգիռ կարծիք է հայտնել․

«Մանուկյանը կանխակալ եւ շահագրգիռ կարծիք է հայտնել, քանի որ Թովմասյանը նախկինում էլ «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության անդամ է եղել (Վազգեն Մանուկյանի ղեկավարած կուսակցությունը,-հեղ․), եւ հետո, Հրայր Թովմասյանը որպես Սահմանադրության փրկիչ շատ անհաջող ընտրված ֆիգուր է, քանի որ, երբ Հայաստանի Հանրապետությունում 2008թ. Սահմանադրական կարգ էր տապալվում, կամ ընտրություններ էին կեղծվում, կամ Սահմանադրական դատարանում բազմաթիվ գործեր էին մերժում, այդ ժամանակ որտե՞ղ էր այդ փրկիչ Հրայր Թովմասյանը: Երեւի սպասում էր, որ մի օր Վահե Գրիգորյան է հայտնվելու, որը խախտելու է իր անձնական սահմանադրական անդորրը եւ Թովմասյանը պետք է հանդես գա որպես փրկիչ»:

Արփի Դավոյանի պնդմամբ՝ Վազգեն Մանուկյանը պետք է կողմնորոշվի՝ ինքը պետք է օրենքով իրեն ամրագրված գործառույթներն իրականցնի, հետեւի կառավարության օրակարգին եւ այդ օրակարգին համապատասխան կազմակերպի Հանրային խորհրդի աշխատանքնե՞րը, թե՞ որպես մասնավոր անձ անկախ կարծիքներ հայտնի՝ խարխլելով Հանրային խորհրդի դերը եւ հեղինակությունը:

Անդրադառնալով վեթինգի եւ քննիչ հանձնաժողովի վերաբերյալ Մանուկյանի պնդումներին՝ պատգամավորը նկատեց, որ դրանք նույնպես շատ մտահոգիչ են, երբ ՀԽ նախագահի պաշտոնում նշանակված մարդը ընդհանրապես տեղյակ չէ կառավարության օրակարգից եւ շարունակում է հայտնել այնպիսի կարծիքներ, որոնք ընդհանրապես չեն արտահայտում Հանրային խորհրդի դիրքորոշումները։

Մեր հարցին՝ ուրեմն այս պարագայում ինչպե՞ս կարող է կառույցը խորհուրդներ տալ վարչապետին, եւ որքանո՞վ է նպատակահարմար Մանուկյանի հետագա պաշտոնավարումը, Դավոյանը պատասխանեց․

«Ես նորից մեջբերում կանեմ Հանրային Խորհրդի մասին օրենքից, որտեղ մասնավորապես ասվում է՝ «Հանրային խորհուրդը իրականացնում է հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաեւ հանրության բարձրացրած հիմնահարցերի վերլուծություններ եւ տալիս եզրակացություն»: Սա շատ կարեւոր կետ է, քանի որ Հանրային խորհուրդը այս վերլուծությունները եւ եզրակացությունները պետք է ներկայացնի վարչապետին: Այսինքն՝ այս կառույցի առաքելությունը հանրության եւ կառավարության երկխոսության ապահովումն է, սակայն, ավաղ, մինչ այժմ որեւէ վերլուծություն գոյություն չունի, որեւէ հիմնահարցի վերաբերյալ, բացի մասնավոր կարծիքից, ոչինչ չենք լսել: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է Հանրային խորհդրի նախագահը, որը Հրայր Թովմասյանին փրկիչ է համարում, Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը եւ վեթինգը՝ ոչ անհրաժեշտ, Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ անհեթեթ, կարող է խորհուրդ տալ վարչապետին»:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ՀԽ-ն, ըստ էության, նաեւ հանրության մտահոգությունները իշխանությանը փոխանցելու օղակ է, գուցե նախկինում դրա անհրաժեշտությունը կար, իսկ հիմա նման լեգիտիմություն եւ հանրային վստահություն վայելող կառավարություն ունենալու դեպքում որքանո՞վ կա այսպիսի կառույցի պահպանման անհրաժեշտությունը, Դավոյանը պատասխանեց․

«Կառույցն իսկապես կարող է օգտակար լինել, եթե արդյունավետ գործունեություն ծավալի: Հանրային խորհրդում կան բազմաթիվ լավ մանագետներ, փորձագետներ, որոնք կարող են առողջ քննարկում ծավալել եւ հանրությանը մտահոգող հիմնախնդիրները հաղորդել Կառավարությանը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18260 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին