Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Երեկ՝ հունիսի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Լուսակերտ, Սարատակ, Վարդաքար, Հովտաշեն, Հոռոմ, Բենիամին, Բայանդուր, Այգաբաց համայնքներում: Մինչեւ 10 րոպե տեւած կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ՝ ցորեն, գարի, բանջարաբոստանային կուլտուրաներ, կոտրել է մրգատու ծառերի ճյուղերը, հիմնովին վնասել պտուղները: Այս պահին Շիրակի մարզպետարանի ձեւավորած մասնագիտական աշխատանքային խումբը ՇՄ փրկարարական վարչության աշխատակիցների հետ այդ համայնքերում շրջում են տուն առ տուն, հստակեցնում յուրաքանչյուրի կրած վնասի չափը, ցուցակագրում, որպեսզի ակտավորվի եւ ամբողջական վիճակագրություն լինի հետագա գործողությունների իրականացման համար: «Բենիամինից սկսել են ուսումնասիրությունը, գնալու են Լուսակերտ, Սարատակ եւ մինչեւ հոսանքի վերջը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՇՄ գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:

Սարատակի համայնքապետ Միշա Ղրզոյանն էլ պատմեց, որ կարկուտի չեն սպասել, քանի որ Սարատակում կարկուտ չի տեղացել: «Ես իմ գիտակցական կյանքում, արդեն 60 տարի էլի, չեմ հիշում, որ մեր գյուղում կարկուտ գար: Չի եղել նման բան, մենք միշտ ապահովագրված ենք եղել Աստծո կողմից: Բայց էս տարի բնությունը պատժեց մեզ: Ու երեկվանն էլ էնքան անսպասելի էր, որ չպատկերացրեցինք էլ, թե նման վնաս կունենանք: Բայց հենց կարկուտից հետո արդեն պարզ դառավ, որ լուրջ կորուստներ ունենք, տեղ կա հացահատիկը 100 տոկոսվ վնասվել է»:

Վնասի վերականգնում նոր վար ու ցանքի միջոցով այլեւս հնարավոր չէ: Ըստ համայնքապետի՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը կլինի փոխհատուցումը, որպեսի գյուղացին կարողանա իր կրած ֆինանսական կորուստը մասնակի վերականգնի: Չնայած դա էլ հարցի լուծում չի լինի: Իսկ բերքի վերականգնման մասին խոսելն ավելորդ է:

«Հացահատիկը, գարին ջարդել, թափել է, էլ ինչը վերարտադրե, շիթիլը վերացել է, էլ տնկելն անիմաստ է, իրա վեգետացիան էլ չի հասցնե ապահովե: Կարտոշկեն նմանապես, խոմ չես քանդե, նորից ցանե: Մնագը, որ Աստծուն խնդրենք մեր իշխանություններին խնդրե, մե փոքրըմ օգնություն: Շատ բանի չենք սպասե: Էնքան որ գոնե սերմը, աշխատանքը դուրս գա, եկամուտը թողնինքն էն տին»,-ասաց Սարատակի համայնքապետը:

Սարատակում այս տարի 350 հա ցորեն էին մշակել, 170 հա գարի, 150 հա տնամերձերում տարբեր բանջարաբոստանային կուլտուրաներ:

Տպել
1098 դիտում

Հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, գրանցվել է 9 մահ, 1-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Վստահեցնում եմ՝ ցանկացած սադրիչ գործողություն անպատասխան չի մնում. վարչապետը՝ Կառավարության արտահերթ նիստում

Փրկարարները ճոպանների օգնությամբ քաղաքացիներին Հրազդանի կիրճից դուրս են բերել

Հակառակորդի կրակոցից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից 2-ը թեթեւ վնասվածքներ են ստացել. Ստեփանյան

ՊՆ-ն երեկ եւ այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակել

ԱԳ նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել սահմանային իրավիճակի մասին

Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է 4-րդ զոհի մասին. վերջինս ավագ լեյտենանտ է

Եթե իրավիճակը չհանդարտվի, արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրներին թև ու թիկունք դառնալ. Պողոսյան

Ադրբեջանի վաղեմի մտադրությունը պետք է ամեն գնով կանխել. Տիգրան Աբրահամյան

Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա. Տավուշի մարզպետ

Իջևան-Դիլիջան ճանապարհին բախվել են մեքենաներ. 2 տուժած հոսպիտալացվել է

Ցավոտ են տանում իրենց կորուստները ադրբեջանական ԶՈՒ-երի ղեկավարությունը. խոսքը դիրքային կորուստների մասին է. Հովհաննիսյան

Կրակոցների ձայների ներքո Մովսեսում քննարկում էինք ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները. Սիփան Փաշինյան

ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինուժի կողմից Տավուշում իրականացվող գնդակոծությունը

2-3 ժամ դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ հրետակոծելով հայկական դիքերի ուղղությամբ

«Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցիները՝ 2 դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին»

Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները. ԱԳՆ

Հակառակորդի բոլոր փորձերը չեզոքացվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ խոսնակ

Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին․ Լիլիթ Մակունց