Երևան
12 °C
Կառավարությունն այսօր դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի եւ Արման Բաբաջանյանի հեղինակած օրենսդրական նախագծին:
Նախագիծը ներկայացրեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:
«Առաջարկվում է քաղաքական նշանակումների թիվը սահմանափակել դեսպանների ընդհանուր թվի 15 տոկոսով, իսկ կարիերային դեսպաններին որպես պարտադիր նախապայման առաջարկվում է աշխատանքային ստաժ` նախաձեռնությամբ 15 տարի էր առաջարկվում, իսկ կառավարությունը առաջարկում է 10 տարի ժամկետով: Այն դեպքերում, երբ դեսպանի քաղաքական նշանակում է առաջարկվում կառավարության կողմից, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին իրավունք է վերապահվում ներկայացնել խորհրդակցական կարծիք»,- ներկայացրեց Հովհաննիսյանը:
Վարչապետը հետաքրքրվեց. «Դա նշանակում է, որ վարչապետը իր մտադրության մասին պետք է տեղյակ պահի հանձնաժողովի՞ն», հավելելով, որ սա պետք է քննարկել, որպեսզի իրավական ճիշտ լուծում տրվի:
«Նվազեցնելով քաղաքական նշանակումների թիվը` հասցնելով 15 տոկոսի, հնարավորություն ենք ընձեռում կառավարությանը մանդատի ընթացքում ընդհանուր դեսպանների 7-8 քաղաքական նշանակում իրականացնել»,- նշեց փոխնախարարը:
Ի պատասխան վարչապետը կատակեց. «Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք: Կներեք, տպավորություն էր, որ կառավարությանը շնորհակալություն պետք է հայտնի, որ այդ հնարավորությունը տալիս եք»:
«Եթե մի մարդ 10 տարի աշխատել է որպես նախարար, պատգամավոր, ԱԺ նախագահ, իրեն դեսպան նշանակելիս պետք է հանձնաժողովը կարծիք տա, իսկ մարդն, ով 10 տարի աշխատել է օրինակ` դեսպանատան կցորդ, իր դեպքում ասում ենք, որ հանձնաժողովը քեզ հարցեր չունի՞»,- ասաց Փաշինյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ թյուրըմբռնում կա, քանի որ բոլորին էր առաջարկվում գնալ հանձնաժողով:
Վարչապետը ասաց, որ ինքն է նախաձեռնել քաղաքական նշանակումների դրույթը սահմանափակել, բալանսավորել, բայց այստեղ խտրական մոտեցում է առաջանում: «Այսինքն՝ հակառակ դիսկրիմինացիան ենք անում, եւ ստացվում է՝ բաժանում ենք առաջին եւ երկրորդ սորտի դեսպանների եւ դեսպանության թեկնածուների»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ տասը տարվա աշխատանքային ստաժը չի լուծում խնդիրները. «Ես այս ընթացքում բազմաթիվ աղաղակող կոպիտ թերություններ եմ տեսել: Ես այդ մասին խոսել եմ նախարարների հետ: Ինչ-որ կաստայական կառուցվածքներ են ձեւ ավորվում»:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հեղինակների հետ նորից քննարկել հարցը, հավելելով, որ այսպիսի հարցեր բերելուց պետք է կոնկրետ թվեր ներկայացնել եւ խորությամբ ուսումնասիրել: Որոշվեց նախագիծը դրական եզրակացությամբ ուղարկել ԱԺ` պայմանավորվելով, որ բարձրացված հարցերը մանրամասն կքննարկվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աչքս ջուր կտրեց Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից արձագանքի սպասելով. գոնե Եզրասն ինքը հերքի, որ գործակալ է
Ռուսաստանը և Ուկրաինան պետք է փոխադարձ զիջումների գնան. Ռուբիո
ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ. տեսանյութ
Հրդեհ Շինուհայր գյուղում․ այրվել է 400 հակ կուտակած անասնակեր
Ելիսեյան պալատը կքննարկի Պուտինի և Մակրոնի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը
Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում
ԱՄՆ-ն հաստատել է Վենեսուելայի ափերի մոտ նավթատար լցանավի կալանավորումը
Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով
Մեղրիում կառուցվող թունելից Իրանի 2 քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց
Սուրենյանը հաճելի նորություններ է հայտնել. տեսանյութ
Պատահական չէ, որ ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոյի համար Կտրիճի «փրկիչ» գունդը գլխավորում էր Եզրասը. Չախոյան
Ամբողջ ընդդիմադիր դաշտը պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը. կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հասցեներում
ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի խորհրդարանական ընտրություններ հայտատու կուսակցականների հետ
Սիրիայում թուրքական ֆինանսավորմամբ գործող խմբավորումները հայտնվել են բրիտանական պատժամիջոցների տակ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում
Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան՝ ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին
Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Ուկրաինան համաձայնել է եռակողմ հանդիպման Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԱԱԽ մակարդակով
Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել են մեծաքանակ զինամթերք ու թմրամիջոցներ
Երևանի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին
Հայկական պատվիրակությունը Եգիպտոս է գործուղվել. ովքեր են կազմում
Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն
ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր
Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել
Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի
Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան
Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա
Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ
Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը
Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT