Երևան
12 °C
Ամերիկյան կազմակերպություններից մեկը վերջերս հարցում էր անցկացրել եւ փորձել էր պարզել, թե քաղաքացին պատրաստ է իր անունով կամ անանուն սոցիալական ցանցերում հայհոյել: Նրա խոսքով, ամերիկյան հասարակության մեջ քաղաքացիների 35 տոկոսը շատ ակտիվ համաձայնություն էին հայտնել հայհոյելու։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․
«Ես վստահ եմ, որ եթե նման հարցում անցկացվի ՀՀ քաղաքացիների շրջանում, ապա հատկապես անանուն հայհոյող էնտուզիաստների թիվը շատ ավելի մեծ է լինելու»:
Զոհրաբյանն ասաց, որ հայկական հասարակության բարդույթներն ուսումնասիրելուն ուղղված հարցում է անցկացվել եւ պարզվել է, որ ՀՀ-ում սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող օգտատերերը ունեն Ֆրոյդի աղյուսակի բոլոր կոմպլեքսները, իսկ հայհոյող տղամարդիկ Ֆրոյդից բացի տառապում են նաեւ Էդիպի կոմպլեքսով․
«Հայհոյանքով սուբլիմացվող հայ համքարության մի մասն ապրում է Հայաստանում, իսկ մի շատ ավելի ագրեսիվ մասը, ինչպես հումորով նկատել է հայաստանյան խմբագիրներից մեկը, ապրում է «Գլենդել նա դանու»-ում: Այս խավի մոտ անվրեպ աշխատում է պավլովյան բնազդը: Նրանք տեքստ չեն կարդում: Բանական միտքը կամ վերլուծությունը նրանց համար հավասարազոր է հին մայաների սեպագրերին: Բանական միտքը նրանց դասակարգային թշնամին է: Սա վատ է, շատ վատ, որովհետեւ արտաքին աշխարհում պարտվելու առաջին քարը դրվում է հենց այն պահին, երբ քո ներսում թշնամիների որս ու թշնամու հավերժական փնտրտուք է»:
Զոհրաբյանն ասաց, որ վերջին շրջանում ով չի ալարում, խոսում է հիբրիդային պատերազմներից, ու նաեւ նրանք, որոնք ինքնամոռաց հայհոյում են՝ չհասկանալով, որ մեզ նետված հիբրիդային պատերազմի բանաձեւերից մեկն էլ հենց հասարակությունը ներսից ջարդելն ու հանրային ամենանվաստ կրքերը բորբոքելն է․
«Այսօր շատ վտանգավոր ուրվական է շրջում Հայաստանում, ներքին թշնամանքի ուրվականը, եւ ցավալին այն է, որ հասարակության մի մեծ խավի մոտ այդ ուրվականի կենսաբանական պահանջը կա: Բոլորս պետք է վատ ապրենք, քանի դեռ բոլորը եւ բոլորս լավ չենք ապրում: Էլ չեմ խոսում հրապարակներում կախաղաններ դնելու եւ Բեռլիոզի հնչյունների տակ հրապարակային կախաղան-փարթի կազմակերպելը հասարակության, ցավոք սրտի, մի մասի երաժշտական նախասիրություն է»:
Պատգամավորն ասաց, որ եթե սա մտածված քաղաքականություն է վատ է՝ եթե սա անկառավարելի քաոս է՝ շատ ավելի վատ է․
«Երբ տեսնում եմ «լայվով» հայհոյող՝ պերեկիս դրած մազերով կանանց, հիշում եմ սովետական մի շատ հայտնի ֆիլմ, երբ «Ավրորայի» զալպից հետո մուժիկները մտնում էին «զիմնի դվորեց» ու մախորկա էին հագցնում Վռուբելի արձանի վրա: Կա մի կարմիր գիծ, որից հետո սկսվելու է «տոչկա նեվոզվրատա»-ն: Կանգ առնել է պետք եւ հայհոյող կանանց ու տղամարդկանց մարտական բանակը առաջնագծից հետ կանչել է պետք: Ատելության եւ անհանդուրժողականության կարմիր գիծը արդեն վաղուց հատված է»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT