Երևան
12 °C
Ես միշտ եղել եմ այն համոզման, որ 2015 թվականի դեկտեմբերի փոփոխություններով Սահմանադրության համաձայն՝ օրենսդիր եւ գործադիր մարմինների միջեւ իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառությունը չի ունենալու այն խորությունը, ինչը լինելու է դատական եւ գործադիր ու դատական եւ օրենսդիր մարմինների միջեւ։ Այլ խոսքով՝ մեկ քաղաքական ուժի կողմից դոմինացված ԱԺ-ն, միաժամանակ իր կողմից ձեւավորված գործադիրը, իշխանության երկու ճյուղերի միջեւ հարաբերությունը, որոշումների կայացման մեխանիզմը հանգեցնելու են նրան, որ օրենսդիր-գործադիր տանդեմին իրական հակակշիռը մնալու է արդարադատության համակարգը՝ եռաստիճան դատական համակարգը, եւ վստահաբար, այս համակարգը չի կարող դիմադրել օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ծանրությանը՝ առանց Սահմանդրական դատարանի գործուն աջակցության։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը։
Գրիգորյանը նկատեց, որ Սահմանադրական դատարանն ու դատական իշխանությունն այս պահի դրությամբ ամենաքննադատվող հավածն են պետական իշխանության, եւ, ըստ այդմ, անպտուղ կլինի այդ քննադատությունը շարունակել, եթե չկա կոնկրետ գործողությունների ծրագիր։ Թեկնածուն իր ծրագիրը բաժանեց երեք հատվածի՝ ՍԴ գործունեության ուղությունները՝ նյութական իրավունքի զարգացման ուղղությամբ, դատարանակազմության ուղղությամբ, ընթացակարգի եւ ապացույցների ուղղության։
Վահե Գրիգորյանը նշեց, որ Սահմանադրական դատարանն ամենազգալի հարվածը կրել է ընտրական վեճերով իրականացված արդարադատության արդյունքում իր կայացրած որոշումների հետեւանքով։ Եւ այդ բացթողումը դատարանին հեռացրել է փաստերը քննելու իր կարգավիճակից, եւ արդյունքում այլ ատյանների կողմից փաստերի վերաբերյալ գնահատակնների վրա են հիմնել ՍԴ-ի դատողությունները։
Ըստ Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանում պետք է գործի 9 հավասար դատավորների կարգավորումը՝ ի տարբերություն ներկայում Հայաստանում գործող ու միջազգային գործընկերների կողմից քննադատված մոտեցման։
Նրա խոսքով՝ հիմա Սահմանադրական դատարանի նախագահը առավելություն ունի մյուս դատավորների նկատմամբ, մինչդեռ տարբերությունը, ըստ Գրիգորյանի, պետք է լինեն ընդամենը վարչական եւ ներկայացուցչական որոշ գործառույթներ։ Եվ այդ գործառույթները, ըստ Գրիգորյանի, պետք է ստորադասվեն դատավորի գործառույթներին, քանի որ դատավորի գործառույթները պրոֆեսիոնալ գործառույթներ են։
Գրիգորյանի պնդմամբ՝ նման դեպքում դատավորները կլինեն Սահմանադրական դատարանի ամենաբարձր պաշտոնյաները։ Իսկ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, ըստ Գրիգորյանի, կարելի է կրճատել ներկա 6 տարի ժամկետից։ Նրա կարծիքով՝ դրա համար օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն էլ չկա, քանի որ դատավորները կարող են համերաշխություն ցուցաբերել ու զիջել միմյանց այդ պաշտոնը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT