30-40 հազար դրամ թոշակ ստացողը ավելի շատ կարիք ունի կենսաթոշակի բարձրացման, քան 80-100 հազար ստացողը. Առաքելյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ 2020 թվականին նախատեսվում է բարձրացնել թե՛ նվազագույն կենսաթոշակի չափը, թե՛ քայլեր ձեռնարկել, որ բարձրանա միջին կենսաթոշակի չափը: Սաիյանի խոսքով՝ 10 տոկոսով կենսաթոշակ բարձրացնելու համար անհրաժեշտ է լինելու շուրջ 30 մլրդ դրամ:

«Հաջորդ տարի հնարավոր է՝ այլ մեխանիզմներով բարձրացում լինի, որը դեռեւս քննարկման փուլում է»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

- Պարոն Առաքելյան, այս պահին 30 մլրդ դրամով կենսթոշակային բյուջեն ավելացնելու հնարավորություն ունե՞նք, թե դա հետագա եկամուտներից կանխատեսվող լրացուցիչ գումար է:

- Հաջորդ տարվա բյուջետային գործընթացը այն տեսքով, որ արդեն հասկանանք, թե ինչ բաշխումներ է ունենալու, դեռեւս չի հասել այդ փուլին: Իհարկե, կառավարության ե՛ւ ծրագրում ե՛ւ նաեւ առաջնային խնդիրներից մեկում նշված է կենսաթոշակների բարձրացումը, սակայն այս պահին որեւէ վերջնական որոշում կենսաթոշակների բարձրացման չափի վերաբերյալ դեռեւս չկա, քանի որ դա պետք է նաեւ նախատեսված լինի բյուջեում: Դեռեւս սկզբնական փուլում են հաջորդ տարվա բյուջեի կազմման աշխատանքները: Սակայն այո, սոցիալական ծախսերը՝ առավել եւս հաշվի առնելով աղքատության մակարդակը, կառավարության գերակայություններից մեկն է եւ նախորդ տարի, հիշում եք՝ կառավարությունը իրականացրեց մի փոքր այլ ձեւաչափով կենսաթոշակների բարձրացում, որը այս տարի հունվարից մտավ ուժի մեջ: Այն ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել էր նվազագույն կենսաթոշակի ինստիտուտի ներդրում, որը մինչեւ այժմ չկար: Այսինքն, գործող կենսաթոշակային համակարգի շրջանակներում՝ անկախ կենսաթոշակի չափից, սահմանվեց նվազագույն՝ աղքատության ստորին շեմի չափով վերցված 25 հազար 500 դրամ նվազագույն կենսաթոշակ: Այսինքն, դա հնարավորություն տվեց գոնե ավելի խոցելի խմբերի համար կենսաթոշակի որոշակի բարձրացում: Հաջորդ տարի հնարավոր է՝ այլ մեխանիզմներով բարձրացում լինի, որը դեռեւս քննարկման փուլում է:

Ինչ վերաբերվում է հարցին՝ բյուջեն ունի այդ հնարավորությունը, թե՝ չէ, չեմ ցանկանա առանձին գնահատական տալ կոնկրետ այդ 30 մլրդի վերաբերյալ: Տեսեք՝ նոր կառավարության բյուջետային քաղաքականության հիմքում, որը բազմիցս վարչապետը հայտարարել է, դրված է՝ ոչ թե մենք ունենք այսքան գումար, բաշխենք այս, այս, այս ուղղություններով, ինչպես նախկինում տեղի է ունեցել, այլ մենք գալիս ենք ծրագրերի եւ նպատակների կարեւորությունից: Ի վերջո ցանկացած բյուջետային ծախսի նպատակը քաղաքացիների կյանքի բարեկեցության ու անվտանգության ապահովումն է, այդ տեսանկյունից գալով՝ ծրագրերի կարեւորությունը հաշվի առնելով՝ որեւիցե խնդիր չեմ տեսնում, որ քննարկվեն նման մակարդակի փոփոխություններ, քանի որ արդեն այս տարի մենք ականատես եղանք, արդեն կանխատեսվում է բյուջետային մուտքերի աճ: Վստահ եմ, որ տնտեսության հավելյալ աճի դեպքում հաջորդ տարի մեր բյուջետային մուտքերը ավելին կլինեն, քան այս տարի, հետեւաբար, այո՝ նման փոփոխությունները, որոնք կբերեն կենսաթոշակի բարձրացման, կառավարության առաջնահերթություններից է:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս տարի 62 մլրդ դրամով կգերակատարվի բյուջեի եկամտային մասը: Դուք էլ էիք ներկա քննարկմանը, որտեղ որոշվում էր, թե որ ուղղությամբ պետք է գումարը օգտագործել: Հաջորդ տարվա համար նմանատիպ հաշվարկ կամ կանխատեսում կա՞, թե որքան կարող է գերակատարվել բյուջեի եկամտային մասը:

- Այս պահին դեռ չկան հաջորդ տարվա կանխատեսումները: Սակայն 2 կարեւոր մաս կա՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճին համարժեք, բնական է, տեղի է ունենում բյուջետային եկամուտների աճ, սակայն մենք նաեւ կարեւորում ենք հարկեր-ՀՆԱ արդյունքի հարաբերակցության աճ: Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ տնտեսության մեջ հարկերի կշիռը պետք է բարձրանա՝ տնտեսության զարգացման աճին եւ ստվերային տնտեսության կրճատմանը զուգահեռ: Ակնհայտ է, որ արդեն 2019 թվականին բյուջետային մուտքերն ավելի մեծ տեմպերով են աճում, քան նախատեսված են: Կարծում ենք՝ այդ տենդենցը կպահպանվի նաեւ հետագայում:

- Եթե չֆիքսենք կոնկրետ 10 տոկոսի չափով կենսաթոշակների բարձրացման հնարավոր շեմ, հնարավո՞ր է, որ այդ բարձրացումը լինի ավելի փոքր, օրինակ, 5 տոկոսի չափով:

- Օրինակ, նախորդ տարի այն մոդելը, որը ներդրվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ նվազագույն կենսաթոշակի բարձրացման, դա կիրառվեց կենսաթոշակառուների մի խմբի վրա: Այսինքն, 25 հազար 500 դրամից ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակը բարձրացավ՝ ոմանց համար 5 տոկոս, 10 տոկոս, ոմանց համար՝ ընդհուպ մինչեւ 60 տոկոս: Հետեւաբար, այս պահին դեռեւս չկա որոշում, թե մենք որ ուղղությամբ ենք գնում: Այսինքն՝ համատարած բոլորի կենսաթոշակները բարձրացնում ենք նույն տոկոսո՞վ, թե կրկին գնում ենք նվազագույն կենսաթոշակի բարձրացման:

Մինչեւ այս նվազագույն կենսաթոշակի ներդրումը մենք ունեինք մոտավորապես 13 անգամ տարբերություն առավելագույն եւ նվազագույն կենսաթոշակի միջեւ, ընդ որում՝ նաեւ 3 անգամ մեր մոտ նվազագույն կենսաթոշակը միջին կենսաթոշակից ցածր է: Այսինքն, մենք ունենք բեւեռացում:

Հաշվի առնելով, որ հնարավոր չէ միանգամից 1 տարվա ընթացքում բարձրացում բոլորի համար, հաշվի առնելով նաեւ մեր այսօրվա կենսաթոշակային համակարգում կենսաթոշակների բեւեռացումը, ես կարծում եմ, որ եթե արդար լինենք, այս պահին պայմանականորեն՝ 30-40 հազար դրամ թոշակ ստացողը ավելի շատ կարիք ունի կենսաթոշակի բարձրացման, քան ամենայն հարգանքով, բայց 80 կամ 100 հազար դրամ կենսաթոշակ ստացողը: Այսինքն, մենք 30 հազար դրամ կենսաթոշակ ստացողի կենսաթոշակը դարձնենք 33 հազար դրամ եւ 80 հազար դրամ կենսաթոշակ ստացողին կենսաթոշակը դարձնենք 88 հազար այն չափանիշով, որ բոլորինը բարձրացնում ենք 10 տոկոսով, անձամբ իմ կարծիքով՝ հաշվի առնելով այս բեւեռացումը՝ լավագույն լուծումը չէ: Քանի դեռ մենք ունենք կենսաթոշակառուների մի զգալի խումբ, որոնք աղքատության շեմից ներքեւ են գտնվում, որոնք մեր սպառողական զամբյուղից ցածր կենսաթոշակ են ստանում, ես կարծում եմ, որ այդ սպառողական զամբյուղից ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակի բարձրացումը շատ ավելի կարեւոր է, քան համատարած բարձրացումը: Համատարած բարձրացումը պետք է քննարկել այն պարագայում, երբ մենք կունենանք նման բեւեռացման էական նվազում եւ կարելի է պայմանական ասել՝ Հայաստանում, ենթադրենք ունենք միջինում 100 հազար դրամ կենսաթոշակ, այդ պարագայում՝ այո, դա կսկսենք աստիճանաբար բարձրացնել բոլորի համար:

- Եթե պետբյուջեի եկամտային մասում եկող տարի ավելանա օրինակ 60 մլրդ դրամ կամ ավելի, ո՞րն է ավելի ձեռնտու՝ այն ուղղել աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացմա՞նը, թե ինչ-որ արժեթղթեր գնելուն, որը նաեւ պետբյուջե լրացուցիչ եկամուտներ կբերի:

- Ընդհանրապես, բյուջետային ծախսերն ու ծրագրերը նպատակահարմար չէ առանձնացնել: Այս պահին կարեւորում եմ նաեւ կապիտալ ծախսերի անհրաժեշտությունը բյուջեում, որը, ցավոք, դեռեւս բավարար մակարդակի վրա չէ եւ այս տարվա առաջին 4 ամսվա մասով էլ մենք ունենք ոչ ցանկալի պատկեր: Ինչո՞ւ, որովհետեւ կապիտալ ծախսերը բերում են տնտեսության զարգացման, հավելյալ արժեք են ստեղծում, իսկ ոչ կապիտալ ծախսերը գնում են ուղղակի սպառման: Այս տեսանկյունից բյուջեում կապիտալ ծախսերի աճը շատ ավելի կարեւոր է եւ շատ ավելի արդյունավետ է: Միեւնույն ժամանակ մենք չպետք է մոռանանք պետության սոցիալական պատասխանատվությունը, որ կենսաթոշակների եւ աշխատավարձերի հատվածում ունենք նաեւ սոցիալական խնդիրներ առաջացնող իրավիճակ: Ես կարծում եմ, որ պետությունը այսօր գնում է այդ քաղաքականությամբ՝ բոլոր ոլորտներում բյուջետային ծախսերի հնարավորության սահմաններում իրականացնելով բարձրացում: Ոչ միայն կենսաթոշակների, մենք նաեւ ունենք զինծառայողների աշխատավարձերի բարձրացում, սեպտեմբերին նախատեսվում է նաեւ ուսուցիչների աշխատավարձի բարձրացում: Այսինքն՝ հիմք ընդունելով նաեւ կառավարության առաջնահերթությունները, մենք պետք է համապարփակ բոլոր ոլորտներում որոշակի ծախսերի ավելացում իրականացնենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2464 դիտում

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ

Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան

Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում

Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան

ՊԵԿ նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ քննարկել է մաքսային ծառայությանն առնչվող ծրագրերը

Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն

Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադին անդրադարձել են Հայաստան-Կատար հարաբերությունների հարցերին

Թևոսյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժած

Համբարձում Մաթևոսյանը Քենիայում կմասնակցի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի նստաշրջանին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով բաց նիստ կանցկացնի

Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար

Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր

Չինաստանի Հարբին քաղաքում կառուցվում է 23,8 մետր բարձրությամբ հսկայական ձնեմարդ. տեսանյութ

ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո

Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ

Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը

Գեղարքունիքի գյուղերից մեկում 2 անչափահաս բռնnւթյան են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղային

Թաիլանդը և Կամբոջան վերսկսել են մարտական ​​գործողությունները՝ միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար

Կատարել են խոշոր չափի թմրամիջոցների իրացում և փողերի լվացում. 8 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. կա տուժած

Ինչպիսին են եղել օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին. քաղաքապետարանում ներկայացվել է իրավիճակը

Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցված և համալրված է նոր գույքով. վարչապետ