Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից. պատասխանողը 650 հազար դրամ փոխհատուցում պահանջեց

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ներկայացրեց դիմումը՝ նշելով, որ ամբողջովին հրաժարավում է հայցապահանջից: Հիշեցնենք, որ երեկվա նիստի ընթացքում Հայկ Ալումյանը անակնկալ հայտարարություն էր արել՝ նշելով.

«Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ այս հայտարարությունը անելով՝ պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից: Նման դեպքում ես կխնդրեի նիստը նշանակել հնարավորինս շուտ»,- ասաց Ալումյանը:

Պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը հայտարարեց, որ իր վստահորդը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին: Ինչից հետո Ալումյանը մեկ օր ժամանակ էր խնդրել՝ հայցապահանջից հրաժարավելու դիմումը նախապատրաստելու համար:

Այսօր նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանն էլ հայտարարեց, որ խորհրդակցելով իր վստահորդի հետ, որպես դատական ծախսերի փոխհատուցում պահանջում են 650 հազար դրամ: Ի պատասխան Ալումյանն ասաց, որ այն ողջամիտ չի համարում՝ հաշվի առնելով գործի բարդության աստիճանը: Սույն գործով դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին:

Նիստի ավարտին պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը դատական ծախսին կանդրադառնա դատական ակտով:

«Տվյալ պարագայում, քանի որ մեր հստակ ընդգծված դիրքորոշումն այն էր, որ անզեն աչքով էլ այդ արտահայտությունները երբ կարդայիք, իմ վստահորդի կողմից ակնհայտ էր, որ դա սահմանադրական իրավական նորմի մեկնաբանության հետ կապված դատողություն էր, եւ մեզ համար անհասկանալի էր այս հայցը առհասարակ: Ուստի, այս առումով իմ վստահորդը, բնականաբար, կատարել էր ծախսեր եւ գիտեք՝ իմ վստահորդի միակ եկամտի աղբյուրը իր աշխատավարձն է եւ ես կարծում եմ, որպեսզի հետագայում նաեւ կանխվեն նմանատիպ անհիմն հայցերը իմ վստահորդի դեմ, ապա՝ այո, մենք հետամուտ ենք լինում, որպեսզի այդ հարցը լուծվի, եւ այն մարդիկ, ովքեր անհիմն հայց կներկայացնեն իմ վստահորդի դեմ, ապա այդ մարդիկ պետք է վճարեն դրա համար: Հայկ Ալումյանն էլ ասաց. «Ես ուղղակի պատասխանող կողմի ներկայացրած դատական ծախսերը համարեցի ոչ ոջամիտ՝ նկատի ունենալով, որ այս դատավարությունը փաստացի տեղի չի ունեցել: Եթե այս դատավարությունը տեղի ունենար եւ տեւեր բավական երկար ժամանակ, ապա ես էլ իմ հերթին դատական ծախսեր կներկայացնեի եւ դա կլիներ ողջամիտ»:

Տպել
8292 դիտում

Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին․ քննարկվել են մի շարք հարցեր

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման

Ստեղծվել է 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն

Նայելիս տանջվում էինք, ասես՝ մեր գրածն ու նկարածը չլիներ․ Նարինե Դովլաթյանի նոր երգը՝ նվիրված հայ մարտիկներին

Գագիկ Ծառուկյանը վաղը կայանալիք հանրահավաքից առաջ հրավիրվել է ԱԱԾ՝ լրացուցիչ հարցաքննության

Առաջիկա օրերին ՀՀ 3 մարզերում եղանակը ցրտելու է, առանձին վայրերում սպասվում են տեղումներ

Գողթանիկ գյուղում վայրի արջի քոթոթը խճճվել էր ցանցավանդակների մեջ. օգնել են մասնագետները (լուսանկարներ)

Օժանդակություն ստանալու համար արցախցիները պետք է մինչեւ դեկտեմբերի 20-ը էլեկտրոնային դիմում ներկայացնեն

«Հայկական ժամանակը» փնտրում է լրագրողների

Հետպատերազմյան փուլում քաղպաշտպանությունը դրված է որպես առաջնահերթ խնդիր․ ՀՀ ԱԻՆ փոխնախարար

Ֆրանսիայի խորհրդարանի և՛ ստորին, և՛ վերին պալատների միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի վճռական բողոքը. ԱԳՆ

Ստեփանակերտում, Ասկերանի տարածքում կկատարվի չպայթած զինատեսակների վնասազերծում

Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերում մառախուղ է, Եղվարդ քաղաքում տեղում է թույլ ձյուն

Պատերազմի ընթացքում առաջնագիծ է մեկնել ՀՀ ԱԻՆ-ի 227 հոգանոց կամավորական խումբ․ Արմեն Փամբուխչյան

Համազասպ Դանիելյանը թվարկեց այն առանցքային փոփոխությունները, որոնք նախատեսվում են «Կուսակցությունների մասին» օրինագծով

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպում է տեղի ունեցել ԱԳՆ-ում

Զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի վրա

Արայիկ Հարությունյանը հերքում է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին լուրերը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Ադրբեջանի գործողությունները նոր վտանգներ են ստեղծել. Արա Այվազյանի ելույթը՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը