Չեմ մասնակցելու այս գործով դատական գործընթացին․ Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել

08/06/2019 schedule13:00

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ինչպես գիտեք ոչ վաղ անցյալում էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը բողոքարկել էի վարչական դատարանում՝ այն համարելով ոչ իրավաչափ։ Մի քանի օրից դատարանը քննելու է իմ բողոքը եւ պարզի արդյոք կարող էր Էթիկայի հանձնաժողովը նման որոշում կայացնել, թե ոչ։

Շաբաթներ առաջ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի կոչով մեկնարկեց դատական իշխանության նկատմամբ անվստահության հայտնումը եւ բարեփոխումների գործընթացի սկիզբը, որից հետո հանրային լուրջ քննարկման առարկա դարձավ ինչպես անցումային արդարդատության, այնպես էլ նրա մաս կազմող վեթինգի գործընթացը։ Համոզմունքս այս օրերին ավելի ամրապնդվեց. ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինը հեռու է իր առաքելության իրականացումից, այն հիմնովին պետք է փոխվի եւ դառնա անկախ դատական համակարգ, որը կկայացնի միմիայն իրավական ու օրինական վճիռներ ու որոշումներ։

Ինքս չեմ մասնակցելու այս գործով դատական գործընթացին. հերթական անգամ հայտնում եմ անվստահությունս, իսկ պատասխանս էթիկայի հանձնաժողովին ներկայացնում եմ հրապարակավ, որին կարող եք ծանոթանալ ստորեւ։

Սիրում եմ բոլորիդ։

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ նաեւ Պատասխանող) կողմից հայցադիմումի պատասխանում ներկայացված փաստարկների առնչությամբ հայտնում եմ հետեւյալը.

«Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 5-րդ մասում օրենսդրի կողմից նախատեսված ժամկետային սահմանափակումն ինքնանպատակ չէ, այն բխում է իրավական որոշակիության սկզբունքից, նշված պայմանն իմպերատիվ է, ենթակա չէ կամայական մեկնաբանության, իսկ օրենսդրի կողմից սահմանված պայմանի կատարված չլինելու հանգամանքի բացասական հետեւանքները որեւէ կերպ չպետք է դրվեն անձանց վրա կամ մեկնաբանվեն այնպես, որ անձանց համար առաջացնեն բացասական փաստական հետեւանքներ: Ինչ վերաբերում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթների լույսի ներքո վերոնշյալ նորմի մեկնաբանությանը, ապա եւս մեկ անգամ փաստում եմ, որ նշված նորմում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից հետեւում է, որ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթները գործել են մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ տվյալ դեպքում Պատասխանողի կողմից քննության առարկա դարձած իմ բոլոր հայտարարություններն արվել են 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո, մասնավորապես՝ հոկտեմբերի 25-ից սկսած:

Հատուկ Պատասխանողի համար, եւս մեկ անգամ նշեմ, որ «Arlis» Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում զետեղված որեւէ տեղեկատվություն ինքնին որեւէ կերպ չի կարող հերքել օրենքում սահմանված պահանջները եւ չի կարող դրվել անհատական իրավական ակտի հիմքում: Ավելին, իրավաբանական փաստերը չեն կարող հերքվել որեւէ իրավաբանակ ուժ չունեցող հանգամանքներով:

Անդրադառնալով «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի հիմքով վարույթ հարուցելուն, եւս մեկ անգամ հարկ է նշել, որ Պատասխանողն իրավասու չէր վարույթ հարուցել իմ նկատմամբ՝ որպես «բարձրաստիճան պաշտոնատար անձի», քանի որ ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ որեւէ օրենքով Հանձնաժողովին նման լիազորություն վերապահված չէր: Իսկ ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից որպես հիմնավորում «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքը՝ հատկապես նշած օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը վկայակոչելուն, եւ դրանով վիճարկվող եզրակացությունը հիմնավորելու փորձերին, ապա անհրաժեշտ է Պատասխանողին նախ տեղեկացնել, որ սույն գործով վիճարկվող անհատական իրավական ակտի ընդունմանն ուղղված վարույթը հարուցվել է 2019 թվականի փետրվարի 26-ին, դրա արդյունքում ընդունված եզրակացությունը (այդ թվում՝ որոշումը) ընդունվել է 2019 թվականի մարտի 18-ին, իսկ «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի մարտի 28-ին, ուստի ինչպես նշված օրենքը, այնպես էլ դրանում զետեղված դրույթները տարածելի չեն սույն իրավահարաբերությունների վրա: Հաջորդիվ, օրենսդրի կողմից «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքի ընդունումն ու դրանով հետադարձ ուժ տալուն վերաբերող համապատասխան իրավադրույթներ սահմանելու հանգամանքն ինքնին եւս մեկ անգամ հիմնավորում է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերությունների ծագման պահին գործող իրավակարգավորումների շրջանակներում Պատասխանողը չէր կարող իմ նկատմամբ վարույթ հարուցել «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի հիմքով, իսկ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները վերաբերում էին բացառապես «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասին, հակառակ դեպքում, նման օրենսդրական կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն չէր լինի:

Պատասխանողը, ներկայացված հայցադիմումի պատասխանում անդրադառնալով հայցադիմումի 2.1.3 ենթակետին, փաստացի նշել է, որ ղեկավարվել է 2012 թվականի հունիսի 17-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունված 3-Ա որոշմամբ (անհատական իրավական ակտով) եւ դրա հիմքով է, որ վարույթը հարուցվել է նշված հանձնաժողովի չորս անդամների կողմից, սակայն արդյունքում եզրակացույթունը տրվել է երեք անդամների կողմից: Տվյալ պարագայում նախ անհրաժեշտ է գնահատել՝ արդյո՞ք անհատական իրավական ակտով կարող էր նախատեսվել օրենքից տարբերվող կարգավորումներ, մասնավորապես՝ ըստ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի՝ վարույթն իրականացնող մարմինն օրենքով ստեղծված հինգ անդամից կազմված կոլեգիալ մարմին է, որը վարութի արդյունքում տալիս է (ընդունում է) եզրակացություն, այսինքն, եզրակացությունները տրվում են (ընդունվում են) հինգ անդամից կազմված կոլեգիալ մարմնի կողմից: Բացի այդ, առհասարակ անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը կարող էր հաստատվել անհատական իրավական ակտով, թե՞ այն պետք է կարգավորվեր եւ հաստատվեր ներքին (լոկալ) կամ նորմատիվ իրավական ակտով:

Անդրադառնալով հայցադիմումի 2.1.4 ենթակետին՝ հարկ եմ համարում նշել, որ համապատասխան հիմնավորումները ներկայացնելիս հիմք եմ ընդունել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում առկա տեղեկատվությունը, որն իմ կողմից հայցադիմում ներկայացնելուց հետո խմբագրվել է, սակայն, եթե ընդունենք, որ Էդգար Շաթիրյանը 2017 թվականի սեպտեմբեր ամսից այլեւս չի աշխատում Երեւանի պետական համալսարանում, միեւնույն է, նկատի ունենալով, որ սույն գործով վարույթը հարուցվել է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի դիմումի հիման վրա, գտնում եմ, որ որեւէ պաշտոնատար անձ, ով գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ վարչական վարույթի մասնակիցներից որեւէ մեկի հետ, ըստ էության, գործի քննության ընթացքում մեծ հավանականությամբ կարող է դրսեւորել սուբյեկտիվ, կողմնակալ մոտեցում վարչական ակտի հասցեատիրոջ նկատմամբ: Ուստի, սույն գործի քննությանն Էդգար Շաթիրյանի մասնակցությունը, այն պայմաններում, երբ եզրակացությունն ընդունվել է ոչ թե հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, այլ՝ երեք անդամների կողմից, չեմ համարում իրավաչափ:

Անդրադառնալով հայցադիմումի 2.1.5 ենթակետի մասով Պատասխանողի ներկայացված դիրքորոշմանը՝ փաստում եմ, որ վարչական մարմինն էթիկայի կանոնի խախտման փաստը բացահայտելու համար առաջնահերթության կարգով պետք է հանրային ծառայողի արարքի (դրսեւորած վարքագծի) հատկանիշները համադրի օրենքով նախատեսված էթիկայի կանոնի խախտման հատկանիշների հետ, իսկ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքով նախատեսված չէ որեւէ դրույթ, որով սահմանված կլինեին էթիկայի կանոնների խախտման դեպքերը: Ուստի, համապատասխան իրավական կարգավորումների բացակայության եւ իրավակիրառ պրակտիկայում էթիկայի կանոնի խախտման դեպքերը բացահատված չլինելու պայմաններում, Պատասխանողի կողմից որեւէ հանրային ծառայողի կողմից թույլ տրված վարքագիծն էթիկայի կանոններին համապատասխանեցնելու հարցի գնահատումը չի կարող համարվել օբյեկտիվ:

Ինչ վերաբերում է հայցադիմումի 2.1.6 ենթակետի մասով Պատասխանողի ներկայացված դիրքորոշմանը, ապա կրկին հայտնում եմ, որ որեւէ հանրային պաշտոնում պաշտոնավարելու համար անհրաժեշտ է, որպեսզի նման պաշտոն նախատեսված լինի «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնը նախատեսված չէ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքով ո՛չ որպես պետական ծառայության պաշտոն, ո՛չ որպես համայնքային ծառայության պաշտոն, ո՛չ էլ որպես հանրային պաշտոն, ուստի նշված պաշտոնն իրեն վերագրող կամ զբաղեցնող անձը որեւէ կերպ չի կարող համարվել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նախատեսված պաշտոնատար անձ, եւ, հետեւապես, չի կարող համարվել հանրային իշխանության մարմին՝ որն իրավասու է իրականացնել վարչարարություն:

Անդրադառնալով Պատասխանողի կողմից ներկայացված այն դիրքորոշմանը, որ սույն գործով վիճարկվող եզրակացությունն ինքնին որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում եւ քննարկման առարկա պետք է դառնա եզրակացության՝ վարչական ակտ հանդիսանալու հանգամանքը՝ գտնում եմ, որ վիճարկվող եզրակացությունն անհատական իրավական ակտ է, ընդունվել է վարչական մարմնի կողմից (եթե կարելի է այդպիսին համարել Պատասխանողին), ունի արտաքին ներգործություն, ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով եւ ուղղակի իրավական հետեւանքներ է առաջացրել իմ համար, մասնավորապես՝ վատթարացրել է ինչպես իմ իրավական, այնպես էլ փաստացի դրությունը, քանի որ նախքան եզրակացության տրամադրումը հանդիսացել եմ հանրային պաշտոն զբաղեցնող անձ, ում երբեւէ վերագրված չէր էթիկայի նորմի խախտում, իսկ նշված խախտումն ինձ վերագրելու արդյունքում խախտվել է ինչպես իմ բարի համբավը, այնպես էլ իմ նկատմամբ հասարակության վստահությունը, միաժամանակ, նշված եզրակացությունը փաստացի ոչ իրավաչափորեն միջամտում է իմ ազատ արտահայտվելու եւ հասարակությանը հաշվետու լինելու իրավունքների իրացմանը»:

Տպել
13924 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել