Երևան
12 °C
Լուսանկարի երկրորդ շարքում՝ ձախից առաջինը Հայկանուշ Գրիգորյան
Քաղաքացի Հայկանուշ Գրիգորյանն արդեն երկրորդ անգամն է բաց նամակով խնդրում իրեն աջակցել: Այս անգամ նա դիմում է իրավապահ մարմիններին՝ Արտակ Զեյնալյանին, Վալերի Օսիպյանին, Արթուր Վանեցյանին, Արթուր Դավթյանին եւ Դավիթ Սանասարյանին:
Հայկանուշ Գրիգորյանը հայտնում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի եւ սնանկության կառավարիչ Խաչիկ Նազարյանի կողմից կատարվում է հանցագործություն եւ որ վերջիններս ապօրինաբար կեղեքում են իրեն: Հայտարարում է, որ ոչ մի իրավապահ մարմին իրեն չի աջակցում, թողել են, որ վերջնականապես թալանեն ու փողոց գցեն:
Ստորեւ հրապարակում ենք Հայկանուշ Գրիգորյանի բաց նամակն առանց խմբագրման.
«ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին
ՀՀ դատախազ Արթուր Դավթյանին
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին
ՀԱՂՈՐԴՈՒՄ
Հայտնում եմ Ձեզ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի եւ սնանկության կառավարիչ Խաչիկ Նազարյանի կողմից կատարվում է հանցագործություն՝ կեղծ, շինծու, անօրինական ճանապարհով թալանում են ինձ:
21․09․15թ․-ին Ռաֆայել Մկրտումյանն իր պարտքը զիջել է ոմն Ադրինե Գեղամի Մովսիսյանին։ Վերջինս 22․09․15թ․-ին հայցադիմում է ներկայացրել դատարան եւ դատավոր Լիլիթ Կատվալյանը 25․09․15թ․-ին /այսինքն՝ 3 օր հետո/ որոշում է կայացրել /քաղ.գործ ԵՄԴ/0070/04/14/ եւ ինձ չեն ծանուցել նիստի, օրվա, ժամի եւ վայրի մասին: Դիտավորյալ ինձ չեն հրավիրել նիստին, սակայն որոշման մեջ գրված է, որ պատշաճ ծանուցվել եմ: Պատշաճ կլիներ այն դեպքում, երբ Լիլիթ Կատվալյանը ուղարկեր ծանուցում, ինձ չհայտնաբերելու դեպքում հայտնած լիներ շենքի լիազորին, համայնքատիրությանը, թաղային ոստիկանին եւ ունենար համապատասխան գրություն՝ ինձ չհայտնաբերելու վերաբերյալ:
Հետեւաբար՝ հայտնում եմ Ձեզ, որ Լ.Կատվալյանը եւ սնանկության կառավարիչ Խաչիկ Նազարյանը, առանց իմ մասնակցության, կատարել են դատական նիստ եւ պարտատեր ճանաչել ոմն Ադրինե Մովսիսյանին, որի հովանավորները (նախկին ՊՊԾ պետ Ռոմիկ Մկրտումյանը) «գողական ռազբորկայի» արդյունքում պարտքի զիջում են կատարել: Այսինքն 55 հազար 780 ԱՄՆ դոլար գումարի պահանջը գրանցել, որպես չապահոված հերթի պահանջ:
Իմ բացակայությամբ, առանց ինձ տեղեկացնելու, Խաչիկ Նազարյանը, իմ փոխարեն, ընդունել է 55.780 ԱՄՆ դոլարի պարտքը եւ չի առարկել (առանց ճշտելու ես այդ գումարը պարտք եմ, թե ոչ):
Խաչիկ Նազարյանը՝ դատավոր Լիլիթ Կատվալյանի օգնությամբ, թալանում է իմ ունեցվածքը: Եթե կատարվեր արդար դատավարություն, ապա կպարզվեր, թե Ադրինե Մովսիսյանի պարտքի զիջումը որտեղից է առաջացել եւ կբացահայտվեր հանցավոր խումբը:
Խաչիկ Նազարյանի եւ Լիլիթ Կատվալյանի անօրինական գործունեության պատճառով ես 55 հազար 780 ԱՄՆ դոլարի վնաս եմ կրել, որից հետո իմ միակ բնակարանը՝ 20.000.000 (քսան միլիոն) դրամ շուկայական արժողությամբ, վաճառել են 9.071.163 դրամով: Խնդրում եմ Ձեր ուշադրությունը դարձնել պարտքի զիջման ամսաթվի, հայցադիմումի ամսաթվի եւ դատավոր Լիլիթ Կատվալյանի որոշման ամսաթվի վրա։ 3 օրվա ընթացքում կեղծ, շինծու որոշմամբ 55 հազար 780 ԱՄՆ դոլար պարտք են գրանցել ինձ վրա եւ հետագայում աճուրդով վաճառել են իմ միակ բնակարանը, որպիսի վճարեն այդ շինծու պարտքը։ Խնդրում եմ կանխել իմ ունեցվածքը կեղեքողներին: Հեղափոխություն է եղել, սակայն դատաիրավական համակարգում փոփոխություններ չեն եղել, Արման Մկրտումյանի ճտերը դեռ տեղում են եւ շարունակում են իրենց գործելաոճը:
Հարգանքներով՝ Հայկանուշ Գրիգորյան»
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT