Երևան
12 °C
Իշխանությունների դեմ քարոզչական պատերազմում ընդդիմությունը հերթական անթույլատրելի հնարքն է կիրառում։ Լրատվամիջոցներով անընդհատ թմբկահարվում է այն միտքը, թե վարչապետ Փաշինյանը ճակատագրական, չտեսնված-չլսված սխալ է թույլ տվել՝ խոսելով դավադիր պատերազմի հնարավորության մասին, որովհետեւ դրանով, իբր, պատերազմ սկսելու քարտ-բլանշ է տվել Ադրբեջանին։ Ըստ հանրապետականների՝ այ հիմա Ադրբեջանը պատերազմ կսկսի, մեղքը կբարդի հայկական կողմի վրա, եւ որպես ապացույց՝ կմեջբերի Նիկոլ Փաշինյանի ելույթը։
Փորձենք հասկանալ։ 2016-ին Սերժ Սարգսյանը կարծես թե ոչ մի «ճակատագրական, չտեսնված-չլսված» սխալ չէր գործել եւ Ադրբեջանին պատերազմ սկսելու քարտ-բլանշ չէր տվել, բայց տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Ադրբեջանը քարտ-բլանշի փոխարեն 4-5 միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն էր ստացել։ Ընդ որում՝ ստացել էր այն երկրից, որի հետ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանն իբր փայլուն հարաբերություններ ուներ։ Այսինքն՝ իրականում պատերազմ սկսելու համար Ադրբեջանին քարտ-բլանշ պետք չէ, հենց որ այդ երկիրը վստահ լինի, որ նոր պատերազմում հաջողության է հասնելու, առանց տատանվելու կհարձակվի։ Ապրիլյան պատերազմի օրերին էլ, ի դեպ, Ադրբեջանն ի լուր աշխարհի հայտարարում էր, թե իբր ռազմական գործողությունները հայկական կողմն է սկսել, եւ այնպես չէ, որ մենք միանշանակ կարողացանք աշխարհին հակառակը համոզել։ Նոր պատերազմի դեպքում էլ, եթե նման բան տեղի ունենա, վստահաբար նույն վիճակն է լինելու՝ անկախ նրանից, թե իրականում ով է սկսել պատերազմը, եւ թե մինչ այդ ով ինչ է հայտարարել։
Հիմա հարցին նայենք այլ տեսանկյունից։ Ենթադրենք՝ հանրապետականներն ու մյուսները լրջորեն հավատում են իրենք իրենց ասածներին եւ իսկապես մտահոգություն ունեն, որ ադրբեջանական կողմը կարող է օգտագործել Փաշինյանի հայտարարությունը՝ շփման գծում լարվածության հնարավոր աճի մեղքը բարդելով հայկական կողմի վրա։ Այդ դեպքում ինչպիսի՞ ընթացք պիտի ունենար թեմայի շուրջ ծավալվող քարոզչական պատերազմը։ Ադրբեջանական կողմը պիտի դրոշակ դարձներ Փաշինյանի ելույթը եւ դա ներկայացներ որպես «ապացույց», թե «տեսեք՝ հայերն իրենք են ասում, որ կարող են նոր պատերազմ հրահրել», իսկ հայկական կողմը՝ հակառակը, պիտի հայտարարեր, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմին «քարտ-բլանշ տալու» հետ։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Ադրբեջանական քարոզչամիջոցներն «իրենց բաժին գործն» անում են, իսկ հայկական ընդդիմադիր ուժերն ու նրանց սպասարկող քարոզչամիջոցները կրկնում են նրանց ասածները (Փաշինյանի խոսքերը ներկայացնում են որպես Ադրբեջանին տրված քարտ-բլանշ)։ Ու այստեղ հարց է ծագում․ լավ, ենթադրենք՝ հանրապետականների ու մյուս մերժվածների կարծիքով Փաշինյանը սխալվել է, բայց ինչո՞ւ են իրենք օգնում, որ Ադրբեջանն ավելի արդյունավետորեն օգտվի այդ սխալից։
Հնարավոր պատասխանները երկուսն են։ Առաջին՝ նրանք պատրաստ են հանուն սեփական քաղաքական կամ այլ շահերի վտանգել անգամ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ու միջազգային հեղինակությունը։ Բայց սա քիչ հավանական է, որովհետեւ դա կնշանակեր, որ այդ ուժերն ուղղակի պետական դավաճանությամբ են զբաղված։ Երկրորդ տարբերակն այն է, որ իրականում ընդդիմադիրները լավ էլ հասկանում են, որ ոչ մի «լուրջ սխալ» էլ չկա, խոսքն ընդամենը հնարավոր ինտրիգների կանխարգելման մասին էր, բայց հասկանալով հանդերձ՝ ուռճացնում են այդ թեման ներքաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով։ Սա շատ ավելի հավանական տարբերակ է, ու թեեւ դարձյալ լավ չի խոսում ընդդիմության մասին, բայց այս դեպքում խոսքը գոնե ոչ թե թշնամու ջրաղացին ջուր լցնելու, այլ ընդամենը իշխանություններին գոտկատեղից ներքեւ հարված հասցնելու մասին է։
Ամեն դեպքում՝ արցախյան հակամարտությունն ու հնարավոր զարգացումներն այն թեմաները չեն, որ օգտագործվեն ներքաղաքական (եւ ոչ այնքան քաղաքական) գործընթացներում։ Ի դեպ, եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանի խոսքը հենց այդ մասին էր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT