Հինգերորդ շարասյան աղբյուրները Նուր-Սուլթանից հաղորդում են... «մեծ աղմուկ ոչնչից» քարոզչական օպերացիայի բուն իմաստը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթնաժողովից Հայաստան հասած տեղեկությունները, մեղմ ասած, հակասական էին։ Որոշ լրատվամիջոցներ անգամ տեղեկություններ հաղորդեցին, թե գագաթնաժողովը հարթ չի ընթացել, եւ Հայաստանի պատվիրակությունը, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ընդհատել է այցն ու ժամանակից շուտ վերադարձել։

Ըստ երեւույթին գագաթնաժողովն իսկապես էլ հարթ չէր ընթացել՝ պետությունների ղեկավարների ելույթներում միմյանց հասցեին հնչեցված խայթոցների պակաս չկար։ Այստեղ արտառոց ոչինչ չկա․ վերջին հաշվով՝ ԵԱՏՄ-ն կենդանի կառույց է, որի անդամների միջեւ բազմաթիվ պրոբլեմներ ու հակասություններ կան։ Բայց հայկական լրատվամիջոցներից մի քանիսն այնպես էին ներկայացնում իրավիճակը, կարծես բոլոր երկրների միջեւ ամեն ինչ հարթ էր, իսկ Հայաստանի վարչապետի նկատմամբ բացասական վերաբերմունք կար, ու դա այնքան ընդգծված էր, որ անգամ որոշ հանդիպումներ չեղարկվեցին։ Իհարկե՝ նման բան չկար, այդ ամենը պաշտոնապես հերքվեց, բայց, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում, «նստվածքը մնաց»։

Ամենահետաքրքիրն այստեղ հայկական քարոզչամիջոցների եւ «հասարակական-քաղաքական շրջանակների» ու նրանց տիկնիկավարների պահվածքն էր։ Սրանք այնպիսի ցնծությամբ էին «մանրամասներ հաղորդում» Նուր-Սուլթանից, որ տպավորություն էր ստեղծվում, թե ադրբեջանական լրատվամիջոցներից են մեջբերումներ անում։ Ընդ որում՝ ցնծության մեջ էին ե՛ւ «ընդգծված արեւմտամետները», ե՛ւ «անհուսալի ռուսամետները»։ Առաջինների մոտիվացիան հասկանալի էր՝ «տեսեք, թե ԵԱՏՄ-ում ինչ անհարգալից վերաբերմունք կա Հայաստանի նկատմամբ, ուրեմն՝ ժամանակն է, որ գրողի ծոցն ուղարկենք նրանց եւ դուրս գանք բոլոր այդ կառույցներից»։ Երկրորդների մոտիվացիան նույնպես պարզ էր․ «այս ամենի պատճառը Նիկոլ Փաշինյանի անձն է, նրա պատճառով Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, բա հալալ չէ՞ր առաջ․․․» եւ այլն։

Հիմա փորձենք հասկանալ այս «մեծ աղմուկ ոչնչից» քարոզչական օպերացիայի բուն իմաստը։ Ենթադրենք՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն իսկապես էլ միանշանակ չէ, եւ հարաբերությունների մեջ որոշակի սառնություն կա։ Հատուկ ընդգծում ենք՝ ենթադրենք։ Ի՞նչ նպատակ պիտի հետապնդեն ԵԱՏՄ ղեկավարները՝ այդ սառնությունը հրապարակավ ցուցադրելով։ Դրանով պիտի ուղերձ հասցնեն Հայաստանի ժողովրդին, թե «ձեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները մեր սրտով չեն, ձեր ընտրությունը մեզ դուր չի գալիս, վերանայեք ձեր ընտրությունը, եւ ամեն ինչ կարգին կլինի»։ Այսինքն՝ եթե այդպիսի բան կա, դա անուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, որովհետեւ նպատակը Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդելն է։ Եթե խնդրին նայում ենք այս տեսանկյունից, անմիջապես հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ գործառույթ են ստանձնել այդ գործում հայկական քարոզչամիջոցներն ու «հասարակական-քաղաքական շրջանակները»։ Դրանք փաստորեն դարձել են այն խողովակը, որի միջոցով ԵԱՏՄ-ն փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին (պարզ ասած՝ իր համար առավել ցանկալի իշխանություններ ձեւավորել)։ Հետաքրքիր է՝ հայաստանյան քարոզչամիջոցներն ու «հասարակական-քաղաքական շրջանակները» գոնե գիտակցո՞ւմ են, որ ըստ էության աջակցում են Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու գործին, ավելի ճիշտ՝ ծառայում են որպես գործիք։ Եթե, իհարկե, ընդունենք, որ այդպիսի ճնշումներ կան։

Իսկ եթե չկան՝ սրանց գործունեությունն ավելի բացասական երանգներ է ստանում։ Ստացվում է, որ սրանք իրենց նախաձեռնությամբ են Հայաստանի իշխանություններին անցանկալի լույսի ներքո ներկայացնում, արհեստական լարվածություն մտցնում, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերություններում, դրանով իսկ Հայաստանում հակառուսական տրամադրությունների նոր ալիք բարձրացնում, ինչն էլ, իրենց պատկերացմամբ, պիտի «բարկացնի» Ռուսաստանին եւ ստիպի, որ այդ երկիրն իսկապես ճնշումներ գործադրի Հայաստանի նկատմամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17695 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել