Այն, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կաշառակերություն կա, համալսարանից անտեղյակ մարդկանց խոսակցություններ են

Հանրային ընկալման մեջ կաշառակերության, ուսանողներից կաշառք վերցնելու տեսանկյունից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն է ամենաքննարկվածը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ դիմելով դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ միաժամանակ հարցնելով՝ արդյոք Վաղարշյանն այս ընկալման համար իրեն պատասխանատու համարում է, քանի որ այդ ֆակուլտետի ամբիոններից մեկի վարիչն է։

Վաղարշյանն ասաց, որ նման ընկալումները համալսարանից անտեղյակ մարդկանց խոսակցություններ են․

«Նման բան եղել է 1990-ականներին, որ այդպիսի համբավ կար, բայց համալսարնում եւ միայն մեր ֆակուլտետում վերջին 15 տարիներին շատ բան է փոխվել։ Ինչ-որ մի ժամանակ տարածվել է, եւ հոլովում են մինչեւ հիմա, այդպես չէ։ Այլ ասելիք չունեմ, նման իրավիճակներում փորձում եմ գնալ իմ աչքով, անմիջականորեն ստանալ ինֆորմացիան»,-ասաց ՍԴ դատավորի թեկնածուն։

Հովակիմյանը նաեւ հետաքրքրվեց՝ այս տարի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի փետրվարի 28-ի նիստի տապալման գործում, որի ժամանակ պետք է քննարկվեր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը, Վաղարշյանն ի՞նչ դերակատարում է ունեցել, քանի որ նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամ է։  

Վաղարշյանն ասաց, որ դրանից մեկ ամիս առաջ նիստ էր տեղի ունեցել եւ բոլոր հաշվետվություններն ընդունվել էին, իսկ այդ օրվա նիստի օրակարգը օրենքին չէր համապատասանում։ Նա նշեց, որ նիստը ոչ թե տապալվել է, այլ օրակարգը չի հաստատվել, ինքն էլ օրակարգի չհաստատման համար օրինական հիմնավորումներ է ներկայացրել։

Տպել
12274 դիտում

Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակն ընկած քաղաքացուն հոսպիտալացրել են

ՀԿԵ-ն հայտնում է երկաթուղային ճանապարհով ներկրման անկման մասին

1400 մահճակալ ունենք կորոնավիրուսի համար, բայց դրանց կեսն է զբաղված․ Նիկոլ Փաշինյան

Առողջության համաշխարհային օրն է. ԱՀԿ-ն առաջարկում է գտնել մեկ րոպե, շնորհավորել բուժաշխատողներին

Կորոնավիրուսի 20 նոր դեպք է հաստատվել. պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը. վարչապետ (տեսանյութ)

Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. ուղեւորը հոսպիտալացվել է

Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ աջակցություն է բաշխվել. վարչապետ

Պոլսահայ մտավորական Մասիս Քյուրքչյուգիլը կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոցում է

ՀՀ 4 մարզերում ձյուն է տեղում. Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Մեծ Բրիտանիայի վարչապետի վիճակը վատթարացել է. տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Կորոնավիրուսի վարակի կասկածով 400 քաղաքացի դուրս է եկել մեկուսացումից

Իքս մարդը բարեգործություն է արել, որի գովազդային գինը կպանահջեր ավելի մեծ գումար․ Նիկոլ Փաշինյան

3 օր առաջ իմ աչքերով տեսել եմ ռազմաարդյունաբերական համալիրի մի նմուշ, որին մի քիչ հեշտ չէր հավատալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին