Երևան
12 °C
Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի չեմպիոն դառնալու համար «Արսենալը» պետք է կարողանա իր պատմության մեջ առաջին անգամ ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում հաղթանակի հասնել անգլիական թիմի՝ տվյալ դեպքում «Չելսիի» նկատմամբ: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ իր հովանու ներքո անցկացված մրցշարերում դա «զինագործներին» երբեք չի հաջողվել: Նախորդ 6 դեպքում նրանք 2 անգամ ոչ-ոքի են խաղացել եւ 4 անգամ պարտվել են:
Մյուս կողմից «Արսենալը» գլխավորում է Եվրոպա լիգայում ամենահաջողակ մարզիչներից մեկը: Ունաի Էմերին «Սեւիլիայի» հետ 3 անգամ անընդմեջ նվաճել է տիտղոսը: Դա տեղի է ունեցել 2013-14, 2014-15 եւ 2015-16 մրցաշրջաններում:
«Չելսիի» հետ «Արսենալն» ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում նախկինում հանդիպել է 2 անգամ: Դա տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2003-04 մրցաշրջանի քառորդ եզրափակչում: «Չելսիի» հարկի տակ հանդիպումն ավարտվել է 1:1, իսկ «Արսենալի» դաշտում «ազնվականները» հաղթել են (2:1) ու հաջորդ փուլ անցել:
Մինչեւ Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչ հասնելն «Արսենալն» առաջինն է եղել խմբային փուլում: E խմբում առաջ է անցել «Սպորտինգից», «Վորսկլայից» ու «Քարաբագից»: Փյել-օֆի առաջին 2 փուլերում «զինագործները» մի փոքր վախեցրել են երկրպագուներին: 1/16 եզրափակչում առաջին խաղում պարտվել են ԲԱՏԷ-ին, իսկ 1/8 եզրափակչում՝ «Ռենին», սակայն 2 դեպքում էլ 2 խաղերի արդյունքում շրջանցել են մրցակիցներին: Քառորդ եզրափակչում դուրս են թողել «Նապոլիին», իսկ կիսաեզրափակչում՝ «Վալենսիային»:
«Չելսին» խմբային փուլում նույնպես առաջինն է եղել: Գլխավորել է L խումբը՝ առաջ անցնելով ԲԱՏԷ-ից, «Վիդիից» ու ՊԱՕԿ-ից: 1/16 եզրափակչում պայքարից դուրս է թողել «Մալմյոյին», 1/8 եզրափակչում՝ Կիեւի «Դինամոյին», քառորդ եզրափակչում՝ «Սլավիա Պրահային», կիսաեզրափակչում՝ «Այնթրախտին»:
«Չելսիի» համար սա 2-րդ անգամն է, որ հայտնվում է Եվրոպա լիգայի եզրափակչում: Նախորդը եղել է 2013 թ.: Լոնդոնցիներն այն ժամանակ հաղթել են «Բենֆիկային» (2:1): Այն ժամանակվանից ի վեր, ինչ մրցաշարն այսպես է կոչվում, «Արսենալը» եզրափակչում չի խաղացել: Մեկ անգամ եղել է եզրափակչում, երբ մրցաշարը կոչվում էր ՈՒԵՖԱ-ի Գավաթ: Դա տեղի է ունեցել 1999-2000 մրցաշրջանում: 11-մետրանոցներով պարտվել է «Գալաթասարային»:
Այս եզրափակիչը 2 թիմերի կազմերում որոշ խաղացողների համար յուրահատուկ է լինելու: Եթե «Արսենալի» հիմնական կազմում խաղադաշտ դուրս գա դարապսապահ Պետր Չեխը, նա իր կարիերայի վերջին հանդիպումը կանցկացնի նախկին թիմի դեմ: Չեխը «Չելսիում» է խաղացել 2004-15 թթ.: «Ազնվականների» կազմում էլ խաղադաշտ դուրս գալու դեպքում իր նախկին թիմի դեմ դուրս կգա հարձակվող Օլիվյե Ժիրուն: Ֆրանսիացին կարեւոր խաղացող է եղել «Արսենալի» համար: Այնտեղ հանդես է եկել 2012-18 թթ., ու «ազնվականների» կազմը համալրել է 2018-ի հունվարին:
2 թիմերն էլ կարեւոր խաղից առաջ կորուստներ ունեն: «Արսենալը» Բաքու է գնացել առանց Հենրիխ Մխիթարյանի: Ինչպես հայտնի է, ֆուտբոլիստը հանդիպմանը չի մասնակցում՝ անվտանգության նկատառումներով: «Չելսիի» կազմում հարցականի տակ է Ն՛Գոլո Կանտեի մասնակցությունը. նա վնասվածք ունի:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018-19 մրցաշրջանում, որն ավարտվել է մի քանի շաբաթ առաջ, թիմերից յուրաքանչյուրը սեփական հարկի տակ հաղթել է՝ «Չելսին» օգոստոսին (3:2), «Արսենալը»՝ հունվարին (2:0): Ընդհանուր առմամբ թիմերը հանդիպել են 197 անգամ, «զինագործները» հաղթել են 76, «ազնվականները»՝ 63 անգամ:
Այս եզրափակիչն «Արսենալի» համար կարեւոր է ոչ միայն տիտղոս նվաճելու առումով: Եթե «Չելսի» ԱՊԼ-ում 3-րդ տեղը զբաղեցնելով ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանում, ապա «զինագործների» համար սա ուղեգիր ստանալու վերջին հնարավորությունն է: Թիմն առաջնության արդյունքներով գրավել է 5-րդ տեղը ու հայտնվել Եվրոպա լիգայում:
Մինչեւ հիմա Եվրոպա լիգայի եզրափակիչներում 3 անգամ է անգլիական թիմ եղել: Վերջինը «Մանչեստեր Յունայթեդն» է, որը 2017 թ. եզրափակչում առավելության հասավ «Այաքսի» նկատմամաբ (2:0): Գոլերից մեկը հեղինակեց այն ժամանակ ՄՅՈՒ-ում հանդես եկող Հերիխ Մխիթարյանը:
Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը, որում տանտերը համարվելու է «Չելսին», կայանալու է վաղը՝ մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: Սկսվելու է, Երեւանի ժամանակով, 23:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT