Երևան
12 °C
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը ներկայացրեցին ապրիլի սկզբին ԱՄՆ կատարված երկշաբաթյա այցի արդյունքները:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սամվել Ալեքսանյանի եւ Արտակ Սարգսյանի կողմից իրականացվող նվիրատվությունները հիմնադրամին իշխանություններին հաճոյանալու նպատակ ունեն՝ հաշվի առնելով այն, որ դեռեւս ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ կերպ այդ մարդիկ փորձում են հաճոյանալ իշխանություններին, Աննա Հակոբյանը պատասխանեց.
«Ձեր հարցին ի պատասխան ես ուզում եմ ուղղակի բոլորիս խորհուրդ տալ, այդ մասին ամուսինս էլ է բազմիցս խոսել, որ պետք է ի վերջո ազատվենք այդ համեմատականից եւ նախկինում տեղի ունեցած երեւույթները ներկա իշխանությունների եւ ներկա հարաբերությունների վրա պրոեկտելու այդ ցանկությունից կամ սովորությունից: Ես ուզում եմ դա խորհուրդ տալ 1 պատճառով, որ դրանով կխնայենք մեր ժամանակը, մեր ռեսուրսը, որովհետեւ համարում եմ դա անիմաստ զբաղմունք: Օրինակ, հիմա այս ասուլիսի ժամանակ ես այդ մասին երեւի մի 2 րոպե կխոսեմ, դա ես համարում եմ անտեղի կորցրած ժամանակ: Դուք ձեր լրատվամիջոցի էջերում կգրեք այդ մասին որեւէ հոդված, ես դա համարում եմ անտեղի ժամանակի, ռեսուրսի վատնում եւ այլն եւ այլն: Չկա այդպիսի բան, չկա եւ չի կարող լինել: Մեր 2 հիմնադրամներին նվիրատվություն անել ազատ են բոլորը: Նույն տրամաբանությամբ ես կարող եմ ասել, որ հիմնադրամին նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա: Այսինքն, ոչ բոլորն են իրավունք եւ հնարավորություն ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին անել նվիրատվություն: Երբեմն մեր հանդիպումների ժամանակ մարդիկ շատ հեռվից են մոտենում, նույնիսկ կարող է միջնորդներով են ուզում ճշտել՝ կարո՞ղ են, թե դա կրկին ինչ-որ բան է նշանակում, կամ ինչ-որ մարդիկ իրավունք ունեն հիմնադրամին նվիրատվություն անել, ինչ-որ մարդիկ չունեն: Մենք առաջին օրվանից ասել ենք, որ չունենք նման որեւէ բարդույթ ոչ նախկին մարդկանց, ոչ ներկա, ոչ ապագա, ոչ մեկի հետ: Մենք բոլորին ներկայացնում ենք մեր արած աշխատանքը, մեր անելիք աշխատանքը, մեր նպատակները: Ներկայացնում ենք մանրամասն եւ բոլորին նվիրատվության համար շնորհակալ ենք: Դա կլինի թոշակառուի 2 հազար դրամ, ի դեպ, նախորդ ասուլիսում ասել եմ՝ 1000 դրամով անգամ նվիրատվություն ունենք մեր հաշվեհամարներին, թե կլինի ձեր նշած մարդկանց նվիրատվությունը կամ այն մյուս համագործակցությունները, որի մասին դուք բոլորդ տեղյակ եք: Մեր հիմնադրամը նոր մշակույթ է բերում այս ոլորտ, մշակույթ, որը Հայաստանում դեռեւս չի եղել:
Հիմնադրամը քաղաքականացվում է, այդպիսի խոսակցությունների առիթ է տալիս, այնինչ սա այդ դեպքը չէ, դա մենք չենք, դա մեր հետ ընդհանրապես կապ չունի: Եւ եկեք հետագայում գոնե խնայենք ժամանակը եւ այլ հարցեր քննարկենք»,- ասաց Հակոբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT