Չի բացառվում, որ կլինեն հեռացող դատավորներ. Արտակ Զեյնալյան

Սա քաղաքական գործընթաց էր, եւ դեռեւս չեմ շտապի գնահատականներ տալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունե՞ր կոչ անել արգելափակել դատարանները։

Զեյնալյանը անդրադարձավ նաեւ վարչապետի երեկվա հայտարարությանը, որ բոլոր այն դատավորներն, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ, պետք է հրաժարական տան:

«Ով որ կգտնի, որ ինքն անաչառ չէ, կարող է հրաժարական տալ եւ պետք է հեռանա։ Սա սեփական կամքով որոշում կայացնելու մասին է»։

Նախարարը նշեց, որ այդ հայտարարությունը քաղաքական ուղերձ էր այն դատավորներին, ովքեր կհասկանան, որ իրենք մարդու իրավունքների պաշտպանության հարցում ունեցել են այլ վերաբերմունք, քան հուշում է ՀՀ Սահմանադրությունը։

Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ կլինե՞ն հեռացող դատավորներ, Զեյնալյանը պատասխանեց. «Չի բացառվում, որ կլինեն այդպիսի դատավորներ եւս»։

Լրագրողները Զեյնալյանին հիշեցրին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ Արտակ Զեյնալյանի հայտարարությունների հակասությունները։ Մասնավորապես, Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ ՄԻԵԴ որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։ Սակայն դեռեւս պատգամավոր եղած տարիներին Արտակ Զեյնալյանը հայտարարում էր, որ ՄԻԵԴ վճիռների հիման վրա չպետք է պատժել դատավորներին, քանի որ նրանք կաշկանդված չպետք է լինեն։

«Այս բոլոր հանգամանքները գնահատման ենթակա են իրավասու մարմնի կողմից, եւ Հայաստանում կա օրենք, որը պետք է պահպանեն պետական պաշտոնատար անձինք ու կատարեն իրենց լիազորությունները։ Այս պահի դրությամբ կա օրենք, որի կատարման համար պատասխանատու է արդարադատության նախարարը։ Ժողովրդավարական հասարակարգերում ընդունված իրավական ակտերը ենթակա են կատարման բոլորի կողմից, որովհետև դա բոլորի կամքն է արտահայտում»,- արձագանքեց Զեյնալյանը։

Հարցին, թե որքա՞ն կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի անցումային արդարադատության եւ վեթթինգի մեխանիզմները կյանքի կոչել, Զեյնալյանը պատասխանեց. «Դուք խառնում եք 3 ինստիտուտ իրար հետ՝ վեթթինգը անցումային արդարադատության հետ որեւէ առնչություն չունի: Դրանք տարբեր բաներ են: Անցումային արդարադատությունը պետք է կոչված լինի հաշտեցմանը: Սա հետապնդման՝ վրեժի լուծման գործիք չի եւ չի կարելի այդպես ընկալել: Անցումային արդարադատության վերաբերյալ քննարկումներ լինելու են ամսի 24-ին, Ազգային ժողովում: Միշտ հրատապ է եղել, հիմա ավելի հրատապ է անցումային արդարադատություն իրականացնելը: Ժամանակը շատ կարճ է: Մենք պետք է ստեղծենք անկախ, անկողմնակալ, անաչառ, ոչ խամաճիկ դատարաններ, որպեսզի գործի ազատ մրցակցությունը եւ մարդիկ կարողանան հարստանալ եւ հարստացնել պետությունը»:

Տպել
2475 դիտում

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեն միացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աջակցության ծրագրին

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա տղամարդը փորձել է հաշփտակել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկը (տեսանյութ)

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

Արցախն այդպիսի ընտրությունների արժանի չէ. քաղաքագետի համոզմամբ՝ խաղից դուրս մնացածներն ու 2-րդ փուլ անցածները կբանակցեն

Անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ