Երևան
12 °C
Այս օրերին Հայաստանի զանգվածային լրատվամիջոցները բազմաթիվ նյութեր են հրապարակում նոր, ցնցող բացահատումների մասին: Հանրության ուշադրության կենտրոնում գտնվող ռեզոնանսային գործերից է նաեւ Սանկտ-Պետերբուրգում բնակվող գործարար Մուրադ Մուրադյանի պատմությունը: Նա քսան տարի առաջ, զգալով, որ իր կյանքին վտանգ է սպառնում, ստիպված էր եղել հեռանալ երկրից, պարզապես փախուստի էր դիմել: Այդ մասին մենք, հավանաբար, ոչինչ չիմանայինք, եթե 2018-ի հուլիսի 26-ին, Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի գործարարների հետ կայացած հանդիպման ժամանակ Մուրադ Մուրադյանը չծանոթանար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ չպատմեր, թե քսան տարի առաջ իր բիզնես գործընկեր Աշոտ Արսենյանը ինչպես էր տիրացել նրա ունեցվածքին եւ նրան ու մյուս գործընկերոջը հալածել: Լրագրող եւ հրապարակախոս Յուրի Կարապետյանը Սանկտ- Պեերբուրգում հանդիպել եւ հարցազրույց է ունեցել Մուրադ Մուրադյանի հետ:
- Պարոն Մուրադյան, Դուք Վարչապետին պատմել եք Հայաստանից հեռանալու պատճառների մասին: Ասացեք խնդրեմ, որոնք են եղել Ձեր փախուստի դրտապատճառները:
- Ձեր հարցին հանգամանալից պատասխանելու համար ստիպված եմ լինելու մոտ քսան տարի ետ գնալ. 1996 թ. սկզբներին Աշոտ Արսենյանը, ընկերոջս՝ Կորյուն Հակոբյանի հետ եկան Սանկտ-Պետերբուրգ: Այն ժամանակ ես զբաղվում էի բիզնեսով: Հանդիպման ժամանակ Արսենյանը, տեսնելով իմ հնարավորությունները, առաջարկեց Հայաստանում հիմնել համատեղ բիզնես ընկերություն: Սկզբում չհամաձայնվեցի, բայց հետո մտածեցի, թե ինչու մի օգտակար գործ չանել Հայրենիքում եւ համաձայնվեցի: Որոշ ժամանակ անց ես մեկնեցի Հայաստան, այնտեղ հիմնեցինք «ՄԱԿ» (Մուրադ, Աշոտ, Կորյուն) ընկերությունը: Ըներության ունեցվածքը բաղկացած էր «Ջերմուկշին» տրեստից, միասին էինք ձեռք բերել, Եղեգնաձորի «Բուլատ» կոչվող կոնդենսատորների գործարանից իմ միջոցներով էի գնել եւ ջերմուկի արտադրության համար նոր, ժամանակակից շշալացման հոսքագծից, որը ես պատվիրել էի Ավստրիայում եւ գումարը փոխանցել էի իմ անձնական հաշվից: Ընկերության գործադիր տնоրեն էինք նշանակել Կորյուն Հակոբյանին: Հոսքագիծը ժամանակին ստացանք եւ այն տեղադրեցինք Ջերմուկի գործարանում, որի տնօրենը Աշոտ Արսենյանն էր: Ընկերության մեջ իմ ներդրած ընդհանուր գումարը կազմում էր երկու հարյուր հազար յոթ հարյուր դոլար: Ես վերադարձա Սանկտ-Պետերբուրգ: Այնպես ստացվեց, որ ավտովթարի հետեւանքով չէի կարողանում Հայաստան գնալ: Մի քանի ամիս անց իմացա, որ Աշոտ Արսենյանը թաքուն վաճառել էր հոսքագիծը: Ես մեկնեցի Հայաստան եւ Արսենյանից պահանջեցի վերադարձնել հոսքագծի արժեքը: Նա հրաժարվեց: Ավելացնեմ, որ մինչ այդ Կորյուն Հակոբյանը Արսենյանի դեմ բողոք նամակ էր ուղարկել Հայաստանի այն ժամանակվա Ներքին Գործերի նախարար Սերժ Սարգսյանին եւ ոչ մի պատախան չէր ստացել: Այնուհետեւ մենք դիմեցինք դատախազություն, բայց մեր ձայնը անարձագանք մնաց: Այդ ժամանակ Աշոտ Արսենյանը դիմեց մի նոր նենգ քայլի, նա դատախազությանը գրավոր հայտարարություն էր ներկայացրել այն մասին, որ իբր ես եւ Կորյուն Հակոբյանը նրան սպառնացել ենք, պահանջել, որ մեզ տա 150 հազար դոլար եւ մանրամասն գրել էր, թե ում միջոցով է նա գումարը մեզ հանձնել: Մեզ ձերբակալեցին, երեք օր պահելուց հետո բաց թողեցին: Բայց մեր դեմ քրեական գործ հարուցվեց: Հասկանալով, որ անօրինականության դեմ չեմ կարողանա պայքարել, որոշեցի փախուստի դիմել: Իսկ Կորյուն Հակոբյանին հենց տանից ուղիղ դատարան էին տարել, կեղծ ցուցմունքների հիման վրա դատել եւ դատավճռի համաձայն ութ տարի ազատազրկման ենթարկել:
- Մի՞թե դատարանը լոկ Արսենյանի գրավոր հայտարարությունը հիմք ընդունելով էր Կորյուն Հակոբյանի նկատմամբ դատավճիռ կայացրել:
- Այո, նա կաշառել էր քննիչներին, դատախազին եւ դատավորին: Այն տարիներին Հայաստանում տիրող անօրինականության մթնոլորտում դատաքննչական համակարգն օրենքը կամայականորեն էր կիրառում: Այսօր բազմաթիվ փաստեր են ի հայտ գալիս: Իսկ ես մինչեւ վերջերս գտնվում էի հետախուզման մեջ, հնարավորություն չունեի մեկնել Հայաստան, տեսնվել հարազատներիս հետ: Աշոտ Արսենյանը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, որոշել էր յուրացնել ընկերության ողջ ունեցվածքը, նա խարդախ ճանապարհով սնանկ էր հայտարարել կոնդենսատորների գործարանը եւ 124 միլիոն դրամ արժեք ունեցող այդ ձեռնարկությունը ընդամենը 2 միլիոն դրամով վաճառել էր մեր դեմ կեղծ ցուցմունք տված գլխավոր «վկայի» հորը, Արսենյանը բռնազավթել էր նաեւ իմ, 1997 թվականին գնած, Գետափի գյուղում գտնվող գինու գործարանը:
- Վերջերս «Ջերմուկ Գրուպի» տնօրեն Աշոտ Արսենյանը մամուլում արձագանքել էր Ձեր մեղադրանքներին, ճգնում էր փաստերը գլխիվայր ներկայացնել, որ իբր Դուք եւ Կորյուն Հակոբյանը ընդհանուր բիզնեսի մեջ ոչ մի դրամ չեք ներդրել, որ դա հաստատում է Կորյուն Հակոբյանը՝ իր գրած հայտարարությամբ, որ նա տվել էր Արսենյանին:
- Նախ ասեմ, որ Կորյուն Հակոբյանը այդ գրությունը ստորագրել էր դատապարտվելուց չորս տարի անց, բանտում, ճնշումների եւ բռնությունների ազդեցության տակ: Աշոտ Արսենյանը իր հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով էր դիմել նման ստոր քայլի, նա Կորյուն Հակոբյանին պարզապես գործարք էր առաջարկել, այսինքն, վերջինս համաձայնվում էր գրավոր հայտարարություն տալ այն մասին, որ մենք ոչ մի գումար չենք ներդրել ընդհանուր բիզնեսի մեջ, իսկ նա ժամանակից շուտ ազատվում էր կալանքից: Հակոբյանը ճարահատյալ համաձայնվել էր: Եվ նրան բաց էին թողել ոչ թե դատարանի որոշմամբ, այլ հիվանդության մասին կեղծ թղթերի հիման վրա, կամայականորեն: Այդ փաստաթուղթը Արսենյանին պետք էր նրա համար, որ հարկ եղած դեպքում այն կարողանար օգտագործել մեր դեմ՝ իրեն ապհովագրելու համար: Բայց նա չէր կարող պատկերացնել, որ կգար մի օր եւ հանցագործությունների կծիկը կբացվեր: Արդեն եկել է այդ ժամանակը: Եվ այսօր պետք է պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն Աշոտ Արսենյանը, այլեւ քննիչները, դատախազն ու դատավորը, անօրինականություն թույլ տված բոլոր անձինք:
- 2003 թվականին Ձեր դեմ մահափորձ է կատարվել, այդ ժամանակ Սանկտ-Պետերբուրգում Դուք մեծ բիզնես, մրցակիցներ չունեիք, կարելի է ասել, ռուսական գործարար աշխարհում այնքան էլ հատնի մարդ չէիք, ով և ինչու էր որոշել Ձեզ հետ հաշվեհարդար տեսնել (ցույց տվեց արձակված գնդակի հետքերը), ոստիկաններին ինչ-որ բան հաջողվեց պարզել:
- Իրավապահ մարմինները փորձեցին բացահայտել այդ հանցագործությունը, բայց արդյունքի չհասան: Սակայն, համոզված եմ, որ դա կազմակերպել էր Աշոտ Արսենյանը:
- Կարելի է ասել, որ դա առնչություն չուներ Ձեր բիզնես շահերի հետ: Ի դեպ, Աշոտ Արսենյանը այդ փաստը օգտագործում է Ձեզ վարկաբեկելու համար, իբր դուք սերտ կապեր ունեք քրեական աշխարհի հետ եւ այլն:
- Բիզնեսի աշխարհում ամեն ինչ պատահում է: Բայց, համոզված եմ, այդ դեպքը Սանկտ-Պետերբուրգում իմ բիզնես գործունեության հետ ոչ մի կապ չունի:
- Երեւանում գտնվելու օրերին Դուք հարցազրույցի ժամանակ Արսենյանին հասկացնել էիք տվել, որ եթե նա Ձեզանից թալանած գումարի մի մասը փոխանցի բանակի հաշվին եւ մեղայականով գա հանդիպման, ապա նրան կներեք: Բայց նա, որքան ես գիտեմ, այդ շանսից ոչ միայն չէր ցանկացել օգտվել, այլեւ պատրաստվում է Ձեզ պատժել: Ձեր առաջարկը, այսօր է՞լ է ուժի մեջ:
- Ոչ, նա պատասխան է տալու իր կատարած հանցագործությունների համար:
- Կարելի՞ է բարձրաձայնել, որ Դուք արդեն դիմել եք Հայաստանի դատաիրավական մարմիներին, որ նրանք լրիվ բացահայտեն Ձեր եւ Ձեր գործընկերոջ նկատամամբ նախորդ իշխանությունների օրոք թույլ տված անօրինականությունները:
–Այո, մենք դիմել ենք դատախազություն, ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք կարագացնեն քննությունը, որ հիմա ընթանում է:
- Երեւանում լուրեր էին տարածել, թե իբր Հայաստանից Սանկտ-Պետերբուրգ վերադառնալուց մի քանի օր անց՝ այս տարեսկզբին, Ձեզ անսպասելիորեն ձերբակալել էին: Կարելի՞ է իմանալ, թե ինչ էր տեղի ունեցել, դա կապ չունի՞ Ձեր հայաստանյան խնդիրների հետ:
- Այո, կապ չունի: Քաղաքի մի հատվածում ես բարձրահարկ շենք եմ կառուցել: Այն գտնվում է Ռուսաստանում հայտնի «Ադամանդ» ընկերության շենքերի հարեւանությամբ: Ընկերությունը անօրինական ճանապարհով սեփականաշնորհել է հարակից տարածքը եւ փակել իմ սեփական կառույցին մոտենալու միակ ճանապարհը: Իմ բոլոր բանակցություններն ընկերության հետ վերջանում էին նրանով, որ ստիպում էին (ինձ համար ոչ ձեռնտու պայմանով) իրենց վաճառել շենքը: Ես որոշեցի դիմել դատարան, որտեղ ապացուցվեց, որ ընկերության կողմից թույլ է տրվել անօրինականություն: Երեւանից վերադառնալուց հետո ոստիկանության աշխատողները, այո, շատ հանկարծակի ներխուժեցին մեր տուն, ահաբեկեցին, ինձ տարան ոստիկանատուն, երկու օր պահեցին: Ինձ բաց թողեցին պայմանով, որ ես ընդունեմ «Ադամանդի» առաջարկը: Ինձ համար անընդունելի է նման մոտեցումը, վերաբերմունքը: Հիմա ես գտնվում եմ անելանելի վիճակում, հակառակ կողմի մեջքին կանգնած են քաղաքի ոստիկանապետը, հզոր պաշտոնյաներ:
- Հավանաբար, այդ իֆորմացիան տեղի հայ համայնքից է դուրս եկել: Ինձ հետաքրքրում է, թե համայնքի կողմից որեւէ միջամտություն, աջակցություն եղել է, թե՝ ոչ, մասնակցո՞ւմ եք, արդյոք, համայնքային կյանքին:
- Համայնքի ղեկավարությունը ծանոթ է այս պատմությանը, բայց ինձ հասկացնել են տալիս, որ դժվար կլինի պայքարել «Ադամանդի» դեմ, որ նրանք հովանավորներ ունեն ամենավերեւներում: Ես չգիտեմ, միգուցե, մեր հյուպատոսը կարողանա միջամտել: Իսկ համայնքի կյանքին մասնակցել եմ մեր եկեղեցին համայնքին վերադարձնելու հենց առաջին իսկ օրվանից, հնարավորինս աջակցել եմ նրա կայացմանը, ծագած խնդիրների լուծմանը: Իսկ ղարաբաղյան պատերազմի տարիներին բավական զենք ու զինամթերք եմ ուղարկել Հայաստան, օգնել եմ, ինչով կարողացել եմ, հիմա էլ նպատակ ունեմ խոշոր ներդրում կատարել Հայաստանում:
Յուրի Կարապետյան
Սանկտ-Պետերբուրգ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան
Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է
Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը
Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել
Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր
Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած
Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի
Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը
Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ
Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը
Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան
ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ
Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին
Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին
Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները
Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը
Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ
Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը
Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել
Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած
Երկրաշարժ Սև ծովում
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը
Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը, ՏԿԵ նախարարն ու Կոտայքի մարզպետը հետևել են ճանապարհաշինական աշխատանքներին
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը
4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
Նոր հորիզոններ ու հույզեր. ամփոփվեց «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. տեսանյութ
Ո՞ւմ վրա է ՌԴ խաղադրույքը 2026-ի ընտրություններում. ինչ հրահանգի է սպասում Գարեգին Բ-ն. տեսանյութ
ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT