Դատարանը կասի՝ գործն ապօրինի է, թե չէ․ Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը դատարանի բակում է

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում շարունակվում են բողոքի ակցիաները՝ մեկն ընդդեմ Քոչարյանի ազատության, մյուսը՝ հանուն ազատության։ Դատարան է եկել նաեւ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը։

«Եկել եմ տեսնեմ՝ ինչ վիճակ է»,-ասաց Վաչագան Ֆարմանյանը։

Ֆարմանյանը վրդովվեց, երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ ինքը որ կողմում է, քոչարյանականների՞, թե՞ արդար դատ պահանջողների․

«Ձեր կարծիքով, ո՞ր կողմում եմ, ո՞նց ես էդ հարցը տալիս»։

Ինչ վերաբերում է սպասելիքներին՝ Ֆարմանյանն ասաց, որ դատը ընթանա, հետո կերեւա․

«Չլսե՞նք, տեսնենք՝ ինչ են ասում, ինչ են խոսում, դատի ընթացքում կերեւա, հիմա ես ի՞նչ ասեմ՝ առանց տեսնելու։ Ով է հրաման տվել, կպարզվի, բոլորն էլ կհանգստանան, տասը տարի մեր վիճակն էս է»։

Դիտարկմանը, որ քոչարյանական ակտիվիստները պնդում են, թե գործն ապօրինի է, Վաչագան Ֆարմանյանն ասաց, որ դատարանը կասի՝ ապօրինի է, թե ապօրինի չէ․

«Փաստն էն է, որ հանրապետության նախագահն ինքն է եղել»,-եզրափակեց մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը։

Տպել
1552 դիտում

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ