Երևան
12 °C
«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում մի քանի անգամ անդրադարձել է ֆեյք էջերին և օրինակներով ցույց տվել, թե ինչպիսի ազդեցություն են ունենում նման էջերի որոշ հրապարակումներ դյուրահավատ ընթերցողների վրա։ Այս մասին ասված է FIP.am-ի հրապարակման մեջ:
Հայկական տիրույթում հատկապես աչքի է ընկել «Դուխով Հայաստան» (հետագայում վերանվանված «Դուխով Հայաստան Open Society») ֆեյսբուքյան էջը, որի վարողին (ադմինիստրատորին) ձերբակալելու մասին ապրիլի 5-ին հայտնել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Էջի հրապարակումների մասին
Ի տարբերություն այլ էջերի, «Դուխով Հայաստան» էջում հաճախ են հանդիպում սադրիչ բնույթի հրապարակումներ, որոնցից մի քանիսը կարող են ընկալվել որպես թշնամանք սերմանելու և ատելության մթնոլորտ ձևավորելու փորձ։ Էջը առավել ինտենսիվ կեղծ հրապարակումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի և Դանիել Իոաննիսյանի մասին:
Մասնավորապես, էջում կարելի է տեսնել հրապարակումներ այն մասին, իբր Իրանի սահմանին դիպուկահարի կրակոցից զոհվել են Հայաստանի քաղաքացիներ, կամ 102 ռուսական ռազմաբազայի զինվորը 3-ամյա երեխայի է սպանել։ Ավելի մեծ վտանգ են ներկայացնում 2018-ի օգոստոսի 17-ի ցույցին զինված գնալու կամ գազի անվտանգության համակարգերն անջատելու և ոչնչացնելու մասին հրապարակումները։ Այս էջն անգամ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեռախոսահամարով թմրանյութերի վաճառքի հրապարակում էր արել:
Էջը վարողը
Դեռևս անցյալ տարի Ազգային անվտանգության ծառայությունում քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի հատկանիշերով քրգործ էր հարուցվել՝ «Դուխով Հայաստան» էջի միջոցով կրոնական թշնամանքի տարածման փաստի առթիվ: Ապրիլի 5-ին արդեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ էջի ադմինիստրատորը (վարողը) ձերբակալված է: Օրեր անց այդ անձը նաև կալանավորվեց:

ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից մեզ պաշտոնապես տեղեկացրեցին, որ «Դուխով Հայաստան» էջը վարողը Հայաստանի և Իրանի (երկ)քաղաքացի, 1979 թվականին ծնված Արմեն Ավագի Աբն է, որը գրանցված է Երևանում:
Աբը վերջին անգամ ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ապրիլի 5-ին՝ իր ձերբակալության օրը։
Նախկին իշխանությունների հետ կապերը
Աբը ակտիվորեն մեկնաբանել և տարածել է Հանրապետական կուսակցության հետ կապված տեղեկություններ։ Նրա ֆեյսբուքյան գործունեությունը դիտարկելիս նկատվում է, որ Աբը անձնական շփումներ է ունեցել ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ։ Նա նաև ինտենսիվորեն լայքել է ՀՀԿ-ական գործիչների ֆեյսբուքյան հրապարակումները:
Նա նաև լուսանկար ունի նախկին ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պատկանող «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապված «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ Լիլիթ Խաչատուրովայի հետ։
Լիլիթ Խաչատուրովան, որի իրական անունը Լիլիթ Խաչատուրի Հովակիմյան է, 2018 թ. հոկտեմբերի 26-ին մասնակցել էր մի հակաիշխանական ֆլեշմոբի, որի կազմակերպիչները որոշ մարդկանց մոլորեցնելով էին ներգրավել ակցիայի մեջ։
Աբը, հնարավոր է, կապեր ունի նաև Արցախյան իշխանական որոշ ուժերի հետ։ Սրա մասին է վկայում այս տարվա փետրվարի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ցույցը, որին անդրադարձել էր «Փաստերի ստուգման հարթակը» և ցույց տվել դրա կապը Արցախի Հանրապետության իշխանությունների հետ։ Աբը վերոնշված ցույցի ակտիվ մասնակիցներից էր և կազմակերպիչների անունից մեր թիմից պահանջում էր դրոնով չնկարել ցույցը։
«Սորոսատյացությունը»
Փետրվար ամսին «Դուխով Հայաստան» էջը վերաանվանվեց «Դուխով Հայաստան Open Society» էջի` ակնարկելով, որ դրա հետևում կանգնած է Ջորջ Սորոսի հիմնադրած «Բաց հասարակության հիմնադրամները»:
Ուշագրավ է, որ Աբն իր անձնական էջում տարածել է «Դուխով Հայաստան» էջի` Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի անելու համար ԵՊՀ-ի դիմաց հավաքվելու կոչը (ընդգծելով «open society» բառերը) և դա մեկնաբանել իբրև քաղաքացիական բախումներ և բռնություն հրահրելու «սորոսականների» կոչ (քանի որ այդ նույն ժամին ԵՊՀ-ի դիմաց մամուլի ասուլիս էր հրավիրել նաև Նարեկ Մալյանը)։ Սակայն, ինչպես արդեն պարզվեց, կոչի հետևում ոչ թե «սորոսականներն» էին, այլ հենց ինքը՝ Արմեն Աբը:

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT