Կառավարությունը մերժեց Բագրատյանի` ԱԺ նիստերը տարեկան 2 անգամ մարզերում անցկացնելու առաջարկը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված նախագիծը:

Պատգամավորն առաջարկում է Ազգային ժողովի նիստերը տարեկան երկու անգամ անցկացնել մարզերից մեկում:

«Գտնում ենք, որ այստեղ կա խնդիր, քանի որ ապահովել այդ ողջ գործընթացը՝ շատ մեծ ծախսերի ու բարդությունների հետ է կապված»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարը նշեց, որ եթե անհրաժեշտություն լինի, ԱԺ-ն կարող է այդ նիստերն անցկացնել մարզերում, բայց օրենքով ամրագրել այդ դրույթը, անհամաչափ է ու կարող է սպառնալիք հանդիսանալ ԱԺ պատգամավորների անվտանգությանը:

Վարչապետը նշեց, որ պետք է շատ խորությամբ հասկանան.

«Սա նշանակում է, որ ամեն մարզում մենք պետք է ստեղծենք, կահավորենք ԱԺ նիստերի համար հարմարեցված դահլիճ: Այդ նիստի ընթացքում պատգամավորները պետք է աշխատելու հնարավորություն ունենան, միայն դահլիճը չի չէ՞, պիտի պատգամավորները աշխատասենյակային պայմաններ ունենան: Նիստը սպասարկվում է աշխատակազմի կողմից, նրանք նույնպես պետք է տեղափոխվեն այնտեղ: Պատգամավորների աշխատակազմերի տեղափոխման հարցերն ո՞ւմ հաշվին է լինելու՝ պետության, թե պատգամավորների»,- ասաց վարչապետը:

Զեյնալյանն արձագանքեց, որ պետության հաշվին է լինելու:

Վարչապետն ասաց, որ ԱԺ հանձնաժողովներն անընդհատ կարող են անել արտագնա նիստեր, բայց որ ամբողջ ԱԺ-ն անի արտագնա նիստ, մեծ ծախսեր ու երկար ժամանակ է պահանջում:

«Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչ կարծիքի են մեր վրաց գործընկերները Ազգային ժողովը Թբիլիսիից Քութայիսի տեղափոխելու մասին, ինչքան ես շփվել եմ պատգամավոր եղած ժամանակ գործընկերների հետ, նրանք ասում են, որ որոշումն այդքան էլ չի արդարացրել իրեն ու բարդություններ է առաջացել»,- նշեց վարչապետը:

Նախագիծը չընդունվեց:

Տպել
1464 դիտում

Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Ինչ խնդիր մենք ունենք, նույնն ունեն ադրբեջանցիները, պետք է սեղանի շուրջ որոշել հարցերը. Տավուշի մարզպետ

Թունավորման բռնկումից հետո Արտաշատի մանկապարտեզի խոհանոցի կասեցված գործունեությունը վերացվել է. ՍԱՏՄ

Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը հոսպիտալացվել է

«Ֆլայ Արմենիան» տվել է Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր չվերթերի մեկնարկը

Նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ. հայտնի է՝ ով կղեկավարի այն

Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման հետևանքով 18 մարդ է մահացել. կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ

FLYONE ARMENIA-ն տվել է Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր թռիչքների մեկնարկը

Ժնևում Նարեկ Մկրտչյանն ու Գիլբերտ Հունգբոն քննարկել են Հայաստանում նախատեսվող ֆորումի մանրամասները

Գյուրզա, շահմար, լորտուներ. նկատված օձերի մասին մեկ օրում 20 ահազանգ է ստացվել

Առկա են հարաբերությունների զարգացման օրակարգ և մեծ ներուժ. Ժաննա Անդրեասյանն ընդունել է Լատվիայի դեսպանին

Ադրբեջանի Պն-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Արամ Խաչատրյանի արձանի մոտ պատվո պահակախումբ է կանգնեցվել. լրանում է մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակը (տեսանյութ)

Գնդակոծության հետևանքով ավերվել է Կախովսկա ՀԷԿ-ի մի հատվածը

Հարցերի լուծման կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է. Վեդանտ Պատել

Տևական ժամանակով կդադարեցվի Սևան քաղաքի գազամատակարարումը

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի տասնյակ թաղամասերում և 8 մարզի տարբեր համայնքներում

Հաղթանակ թաղամասի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել

Կլաարը Հայաստան ժամանելուց հետո կայցելի նաև Ադրբեջան

Թուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանական կողմը փորձում է ՀՀ-ին ներկայացնել ողջ մուսուլմանների թշնամի․ Իրանում ՀՀ դեսպան

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կգնա Ստրասբուրգ

Նման հռետորանաբանությունը կրկնվում է մինչ օրս․ Սալիվանը՝ Թուրքիայից հնչող հակամերիկյան հայտարարությունների մասին

Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Տոյվո Կլաարը կժամանի Հայաստան

Թող եկեղեցին փակեն, դառնան «հոգևորականների կազմակերպություն», զբաղվեն քաղաքականությամբ. քաղաքագետի առաջարկը՝ կաթողիկոսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի

ՄԻՊ-ը հայտնել է իր դիրքորոշումը բժշկական գաղտնիք համարվող տվյալները պաշտպանին փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ

Ծաղկունքից ապօրինի դուրս բերված սևահողն առգրավվել է. ԲԸՏՄ

Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է մայիսի 26-ին Բաքվի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին

Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա» ՊՍԺ-ից հեռանալուց հետո

Մինսկում կկայանա ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը

Կեղծ կայքեր են, որոնք փորձում են գողանալ ձեր գումարները․ մեդիափորձագետը ահազանգում է

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

ԳԹԿ-ն հրապարակել է 9-րդ դասարանի «Հայոց լեզու» առարկայի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները

ՄԻՊ աջակցությամբ սահմանամերձ գյուղի բնակչի բարձրացրած խնդիրը լուծվել է

«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերը