Դպրոցներից մինչեւ բուհեր. ՀԽ-ն Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները, ծրագրերն ու հեռանկարները

Հանրային խորհուրդը ապրիլի 30-ին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները, ծրագրերն ու հեռանկարները։

Ինչպես հայտնում են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ողջունելով խորհրդի անդամների հետ նախարարի առաջին հանդիպումը, առաջարկել է քննարկումն սկսել նախ ընդհանուր հիմնախնդիրներից, նպատակներից, կրթական արժեհամակարգի սկզբունքներից ու տեսլականից, որից հետո անցնել ավելի կոնկրետ հարցերի ու առաջարկների։

Անդրադառնալով հանրակրթության ոլորտի խնդիրներին՝ խորհրդի անդամները բարձրացրել են հատկապես դպրոցի և ուսուցիչների հեղինակությանը, դպրոց-ծնող փոխհարաբերություններին, ուսումնական ծրագրերի և դասագրքերի բովանդակությանը, հասարակագիտական առարկաների ներդրման անհրաժեշտությանը, գեղագիտական ու մարզական կրթության զարգացմանը, հեռավար ուսուցման համակարգի կատարելագործմանը, դպրոցում էկոլոգիական կրթության և մշակույթի ներդրման անհրաժեշտությանը, ուսուցիչների դրույքաչափերին, դասարանների խտությանը վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաև ավագ դպրոցի խնդիրները, կրթության զարգացման պետական ծրագրի բացակայությանը, մասնավոր դպրոց-պետություն համագործակցության խորացման անհրաժեշտությանը, միջին մասնագիտական կրթությանը, բուհական համակարգին, նախադպրոցական կրթության ոլորտին վերաբերող հարցեր։

Նախարարն իր հերթին ներկայացրել է նախարարության նոր ծրագրերը, գործունեության հիմնական ուղղություններն ու թիրախները, արձագանքել խորհրդի անդամների բարձրացրած հարցերին, անդրադարձել հնչած քննադատություններին ու առաջարկներին։ Արայիկ Հարությունյանը կարևորել է Հանրային խորհրդի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել պարբերաբար հանդիպելու։

Տպել
811 դիտում

Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Տղերքին ասել եմ՝ երգե՛ք, որ թշնամին տեսնի մենք կանք. Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայկական արտադրության խելացի հաշվիչները բաժանորդին թարմ տվյալներ են տալիս սպառած էլէներգիայի մասին կես ժամ պարբերությամբ

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ

Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում կին վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը․ նախարարը ծանոթացել է ներկայացված գյուղմթերքին

22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Արմավիրի մարզում բախվել է 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա

«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները, այդ թվում՝ 200 հատ կոտրված կամ կիսավառվածները

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Երևանի Ազատության պողոտայում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն ՀՀ-ից մեկնող բեռնատարների համար

Հայաստանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ. շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը` ակադեմիայի մարզադաշտում

Կրկեսի վերածվող թեժ աշունը

Ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև