Երևան
12 °C
Հորը կանչել են եւ հայտնել, որ որդին՝ «Ամբերդ ամրոց» արգելոցի վարիչ Սիրակ Մանուկյանը պետք է ազատման դիմում գրի՝ հիմնավորմամբ, որ հանրային պահանջ կա: Մանուկյանը դիմում չի գրել, փոխարենը՝ տարեկան հասանելիք ամենամյա արձակուրդ է վերցրել, որից հետո, սակայն, ստիպված է եղել ազատման դիմում ներկայացնել, ինչից հետո հերթը հասել է հորը:
Նման բովանդակությամբ նամակ է ՀՀ վարչապետին եւ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին հասցեագրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանըը:
ՀԺ-ին փոխանցած նամակի օրինակը ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց խմբագրման.
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար
տիկին Նազենի Ղարիբյանին
1995 թ.-ից աշխատում եմ հուշարձանների պահպանության ոլորտում, մինչև 2011 թ. աշխատել եմ Արարագծոտնի մարզային ծառայությունում՝ որպես հուշարձանի պահապան: 2011 թ. մինչ օրս «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետն եմ: Մ/Ծ իրավասության շրջանակում շուրջ 2000 հուշարձանի պահպանությունն է:
Հարգելի պարոն Փաշինյան վերջին շրջանում ինձ համար անհասկանալի որոշ իրադարձություններ ստիպեցին բաց նամակով դիմել Ձեզ:
2017 թ. նոյեմբերի 14-ին «Ամբերդ ամրոց» արգելոցի վարիչ է նշանակվել որդիս՝ Սիրակ Մանուկյանը: Վերջինս բարեխիղճ կատարել է իր աշխատանքը, ղեկավարության հանձնարարությունները:
2018 թ. հոկտեմբերի 21-ին «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը ինձ հրավիրել է իր մոտ և ասել, որ Սիրակ Մանուկյանը պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրի: Աշխատանքային պայմանագրի ժամկետը չէր լրացել և ես հարցրել եմ ինչն է պատճառը: Ի պատասխան Թարվերդյանն ասել է. «հանրային պահանջ կա»:
Ս. Մանուկյանը ազատման դիմում չգրեց, փոխարենը՝ տարեկան հասանելիք ամենամյա արձակուրդ վերցրեց, իսկ ես փորձում էի հասկանալ, թե ինչումն է խնդիրը:
Հարգելի պարոն վարչապետ 2018 թ. նոյեմբերի 21-ին դուք Արագածոտնի մարզում էիք: Ձեզ հասեցագրված նամակը, որում բարձրացրել էի որդուս՝ «Ամբերդ արգելոց»-ի վարիչ Սիրակ Մանուկյանին աշխատանքից անօրինական ազատելու Տ. Գալստյանի պահանջի մասին հարցը, փոխանցել եմ Ձեր օգնականին՝ ակնկալելով հետևողականություն և արդարացի լուծում:
Նամակի արձագանքը ստանալու մեր բոլոր փորձերը հետագայում ապարդյուն են անցել: Տեղի տալով ճնշումներին Սիրակ Մանուկյանը 2018 թ. նոյեմբերի 30-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել:
Պարոն վարչապետ փաստորեն մեր երկրում իրավիճակ չի փոխվել, որովհետև ՀՀ վարչապետին հասեագրված նամակը, որը համոզված եմ վերահասցեագրվել էր Մշակույթի նախարարություն մինչ օրս մնացել է չինովնիկների գզրոցներում: Արգելոցի վարիչ է նշանակվել հուշարձանի տարածքում գտնվող սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Խաչիկ Վարդանյանը:
Այսօր ստիպված եմ դիմակայել իմ հանդեպ ճնշումների հաջորդ ալիքին: Նախարարաի տեղակալ Տ. Գալստյանի Ամբերդ կատարած այցից հետո, որը նաև լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով, ՊՈԱԿ-ի տնօրենի հետ զրույց ունեցա, որի ժամանակ նա պահանջեց իմ ազատման դիմումը: Ակնհայտ է՝ որդուս հետ տեղի ունեցած պատմությունը կրկնվում է:
Պարզաբանում ստանալու համար գնացել եմ Մշակույթի նախարարություն: Մոտ 15 րոպե տևած զրույցի ընթացքում ոլորտը համակարգող նախարարի տեղակալ պարոն Տիգրան Գալստյանին ուղիղ հարցադրում եմ ներկայացրել՝ ինչով է պայմանավորված ինձ աշխատանքից ազատելու նրա պահանջը: Վերջինս ժխտել է՝ ասելով, թե նման բան չկա:
Իրականում ինչն է այս ամենի պատճառը կամ որն է շահագրգռվածության առիթը ես չեմ կարողանում հասկանալ: Գուցե պարոնայք պաշտոնյաները իմանան: Եթե իհարկե մարզային ծառայության պետի պաշտոնն էլ ինչ որ մեկի համար չէ նախատեսված: Իսկ գուցե արդեն կա թեկնածու:
Հարգելի պարոն Փաշինյան, դիմում եմ Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Խնդրում եմ կանխել ընտանիքիս ու մասնավորապես իմ հանդեպ իրականացվող այս անօրինականությունը:
Խնդրում եմ Ձեզ կանխել Տիգրան Գալստյանի՝ առանց հիմքերի ու հիմնավորումների մարդկանց աշխատանքից ազատելու կամայական ցանկությունը:
Դիմում եմ նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանին: Հարգելի տիկին Ղարիբյան՝ խնդրում եմ պատշաճ գնահատական տալ Տիգրան Գալստյանի կամայականություններին և թույլ չտալ հերթական անօրինական որոշումը կայացնել:
Հարգանքով՝ Մանուկ Մանուկյան
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն
ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր
Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել
Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի
Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան
Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա
Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ
Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը
Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն
Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո
Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում
Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ուզում եք «բացառապես պետական, ազգային, հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն
Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը լուծվում են հենց վերջում. Ռուբիոն ուկրաինական հակամարտության մասին
Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP
Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին
Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել
Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Այլևս աներկբա է՝ եկեղեցին Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի վերածած Կտրիճը և եղբայրը պետք է հեռանան
Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը. Ազիզյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան
ՔՊ վարչությունը հանդիպել է կուսակցության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ
Այսուհետ ոչ թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, այլ Եզրաս ԿԳԲ-շնիկ Ներսիսյան. հիմա հասկանո՞ւմ եք՝ ում են ծառայում
Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել
Կարևորվել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը. CoSP11
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT