Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ընդգծում է, որ եթե անհրաժեշտություն լինի, Արմեն Գյուլբուդաղյանցը կհեռացվի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Մյուս կողմից նա առաջարկում է շանս տալ մասնագետին: Շեշտում է, որ եղել են հայտնի մարզիչներ, որոնց հետ ֆեդերացիան բանակցել է, սակայն հենց իրենք են հրաժարվել ստանձնել աշխատանքը՝ համարելով, որ չեն կարող արդյունքի հասնել: Այս ու հայկական ֆուտբոլի վերաբերյալ այլ հարցերի շուրջ Վանեցյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցեց անցած հանգստյան օրերին տեղի ունեցած «Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզադաշտի վերաբացմանը նվիրված միջոցառումից հետո: Նա նախ անդրադարձավ մարզադաշտի վերակառուցմանը, ընդգծեց դրա կարեւորությունը, այնուհետեւ խոսեց մյուս հարցերի շուրջ:
-Շատ բարձր եմ գնահատում այս մարզադաշտի վերակառուցումը եւ նորովի ներկայացնելը, որովհետեւ Հայաստանում պետք է որքան հնարավոր է շատ լինեն նման մարզադաշտեր: Կոչով նաեւ դիմել եմ բոլոր ֆուտբոլային ակումբներին, որպեսզի ընդօրինակեն «Բանանցին» եւ իրենք էլ կառուցեն մարզադաշտեր: Հասկանում եմ, որ ֆինանսական մեծ ներդրումների հետ է կապված, բայց պետք է բոլորս մեր ուժերը ներդնենք, որպեզի ֆուտբոլային զարգացած ենթակառուցվածքներ ունենանք, որովհետեւ բոլորը պահանջում են որակյալ ֆուտբոլ, հաղթանակներ, բայց առանց զարգագած ենթակառուցվածքների մենք երբեք չենք ունենա բարձր որակի ֆուտբոլիստներ եւ չենք ունենա լավ ֆուտբոլ:
-Այս մարզադաշտն ընդունելու է Երեւանում կայանալիք մինչեւ 19 Եվրոպայի 2019 թ. առաջնության խաղեր: Այդ մրցաշարի նշանակության մասին ի՞նչ կասեք:
-Շատ կարեւոր միջոցառում է մեր երկրում, որովհետեւ Եվրոպայի 8 երկրներից մասնակիցներ են գալու Հայաստան: Երեւանն այդ օրերին լինելու է եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաքը, եւ նման մրցաշարերը կարծում եմ, որ պետք է շատ աջակցեն հայկական ֆուտոբլին:
-Մեր ընտրանու առջեւ ի՞նչ խնդիր է դրված:
-Հաղթանակ, միայն հաղթանակ: Մեր հավաքականի առջեւ մենք դնում ենք միայն հաղթանակ:
-Ունե՞նք այդ պոտենցիալը:
-Որ չունենանք էլ, պետք է ստեղծենք: Ես, քանի որ նաեւ զինվորական եմ, գտնում եմ, որ պետք է ունենանք միայն հաղթանակ: Մենք նահանջելու, պարտվելու տրամադրություններ երբեք չպետք է ունենանք: Հաղթանակները դժվար են, բայց մենք ձգտում ենք միայն հաղթանակների:
-Հաղթանակների առումով... խոսենք նաեւ մեծահասակների հավաքականի մասին: Որքան էլ ասենք՝ ժամանակ է պետք, երկրպագուները միեւնույն է անհամբեր են, ուզում են անընդհատ հաղթանակներ տեսնել:
-Ես էլ եմ շատ անհամբեր: Ես էլ եմ շատ ուզում հաղթանակներ տեսնել: Եթե երկրպագուներն էմոցիոնալ այդ պահին ուրախանում են կամ տխրում, ես այդ հաղթանակներով եւ պարտություններով ապրում եմ ու անում եմ ամեն ինչ, որպեսզի ունենանք հաղթանակներ: Համոզված եմ, որ ունենալու ենք այդ հաղթանակները: Խնդրում եմ զինվել համբերությամբ, աջակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային. ոչ թե չքննադատել, այլ քննադատել տեղին, կառուցողական քննադատություն լինի, որպեսզի մենք էլ լսենք եւ կարողանանք ինչ-որ քայլեր ձեռնարկել: Ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ: Հավաստիացնում եմ՝ մեր ողջ ժողովրդին, որ Հայաստանի ֆուտբոլն առաջիկայում ունենալու է շատ լուրջ արդյունքներ: Ամեն դեպքում, ես՝ որպես ֆեդերացիայի նախագահ, ամեն ինչ անում եմ այդ ուղղությամբ եւ անելու եմ:
-Ամենամեծ քննադատությունն այսօր ուղղված է գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին: Դա կառուցողակա՞ն քննադատություն է:
-Չեմ ուզում գնահատական տալ՝ օբյեկտիվ է, թե օբյեկտիվ չէ: Եթե ունենք պարտություններ, հասարակությունն իրավունք ունի դժգոհելու: Բայց կա նաեւ մի բան, որը պետք է հաշվի առնել. մարզիչը նշանակվել է ոչ հասարակ պայմաններում, մարզիչը նշանակվել է ոչ պլանավորված: Երբ ես ընտրվեցի ֆուտռբոլի ֆեդերացիայի նախագահ, անսպասելի բոլորիս համար հրաժարականի դիմում ներկայացրեց նախկին գլխավոր մարզիչը (խմբ. Վարդան Մինասյան): Արտասահմանցի մարզիչ հրավիերլու աշխատանքներ տարանք: Հայաստան ժամանեցին մի քանի անվանի, աշխարհահռչակ մարզիչներ:
-Օրինակ....
-Ջանի դե Բիազին.... չեմ ուզում անուններ ասել: Ցավոք սրտի, նրանք գալիս են, ծանոթանում են պոտենցիալին եւ հրաժարվում են: Այսինքն՝ ոչ թե ֆեդերացիան գումարներ է խնայել կամ այլ պատճառներ ունի, այլ մարզչները գալիս են, ծանոթանում են եւ ասում, որ չենք կարող այս թիմում արդյունք ունենալ: Բայց դա չի նշանակում, որ մեր թիմը վատն է: Թող ոչ մեկ չմտածի, որ ես քննադատում եմ մեր թիմի խաղացողներին: Ուղղակի այդ մարդիկ չեն ճանաչում թիմը, չեն ուզում պոտենցիալը վերականգնել, ուզում են ավելի հեշտ ճանապարհ՝ գնալ այլ երկրներում զբաղվել իրենց մարզչական գործունեությամբ: Այսօր ունենք Արմեն Գյուլբուդաղյանց, որը ֆուտբոլի նվիրյալ է, որն այսօր փորձում է ամեն ինչ անել մեր հայկական ֆուտբոլի զարգացման համար: Եկեք տանք այդ շանսը: Որեւէ կաշկանդվածություն չունենք ցանկացած պահի փոխելու Արմեն Գյուլբուդաղյանցին, բայց այդ պահը պետք է հասունանա: Կամ կհասունանա նրան փոխելու պահը, եւ նա կփոխվի, կամ նա ցույց կտա այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն թե՛ ֆեդերացիային, թե՛ հասարկությանը:
-Ֆուտբոլային քննարկումների օրակարգում է նաեւ «Ազգային» մարզադաշտի կառուցումը: Ի՞նչ փուլում են աշխատանքները:
-Շատ մեծ ներդրում է: Աշխատում ենք ներդրողների հետ: Կան այսօր ռեալ մարդիկ, որոնք պատրաստակամություն հայտնում են: Բանակցում ենք Երեւանի քաղաքապետարանի հետ հողի հատկացման հետ կապված: Կարծում եմ՝ առաջիկա 1-2 տարիներին պետք է որ ունենանք «Ազգային» ստադիոն:
-Տեղ կա՞ հատկացված
-Տեղ չկա: Ամենացավալին տեղի հարցն է: Տեղը չենք կարողնանում այս պահին ընտրել: Իսկ ներդրողներ շատ կան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT