Երևան
12 °C
2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերի 37 լիամետրաժ նախագծերից երկրորդ փուլ է անցել հետարտադրական փուլում գտնվող երկու ֆիլմ, որից մեկը Արման Չիլիգնարյանի «Լույսի կաթիլներ» խաղարկային ֆիլմն է:
Հետարտադրության փուլ հասած ֆիլմը վերջնական ավարտին հասցնելու համար ամենաքիչը 10 միլիոն դրամ է հարկավոր: Ռեժիսոր Արման Չլինգարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ֆիլմին տրվող աջակցությունը կարող է շատ քիչ լինել, եւ այս պահին պատկերացում էլ չունեն, թե քննարկումներից հետո Ազգային կինոկենտրոնն ինչքան գումար կհատկացնի: «Լույսի կաթիլներ»-ը դրամա է: Ֆիլմը սկսել են նկարահանել 2015 թվականից: Ռեժիսորի խոսքով՝ մոտ 50 հազար դոլար է ծախսվել:
«Մեզ շատերն են օգնել, որ այս ֆիլմը դառնա ֆիլմ, եթե գումար լինի՝ մեկ կամ մեկուկես ամսում կավարտեմ: Նկարահանումների ընթացքում օգնել են տարբեր ֆիլմարտադրողներ, շատ մարդիկ իմանալով, որ ֆիլմ ենք նկարում, տարամադրել են իրենց տեխնիկան: Ռուբեն Հախվերդյանը շատ էր հավանել ֆիլմը եւ ֆինալի համար իր երգերից մեկը տվեց: Շատերն են պարտքով գումար տվել, որ հետո վերադարձնեմ, բայց ես չգիտեմ՝ երբ կավարտենք ու այն ինչ հաջողություն կունենա, բայց մի բան հստակ է՝ սա փող աշխատելու պրոյեկտ չէ, սա ֆիլմ է, որը մեծ սիրով է արվել»-ասում է Չիլինգարյանը:
«Լույսի կաթիլներ»-ը ֆիլմում ներկայացված են 90-ականներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություների հավաքական պատմություններ: Այն ամենը, ինչի միջով անցել է այդ տարիներին Հայաստանում ապրող ցանկացած քաղաքացի: Ռեժիսորի խոսքով՝ մութ ու ցուրտ տարիներից եւ սոցիալական խնդիրներից զատ ներկայացված է հայ ժողովրդի նմանությունն ու նվիրվածությունը միմյանց նկատմամբ: Ֆիլմում արծարծված են 1988-ի Սպիտակի երկրաշարժի, Արցախյան պատերազմի, ապա ծայրահեղ աղքատության եւ մշուշոտ ապագայի մեջ ապրող անհատների պատմություններ:
«Այն մարդիկ, որոնք այդ տարիներին չլքեցին հայրենիքը, ապահովեցին այսօրվա Հայաստանի ապագան, գուցե շատերի համար դա ամպագոռգոռ հնչի, բայց փաստ է: Այն 1,5 միլիոնը, որ մնաց այստեղ, ինչպես ապրեցին, ինչեր հաղթահարեցին այս տարիների ընթացքում, հիմա բոլորը մոռացության են տվել»,-ասում է Չիլինգարյանը:
Ռեժիսորը նկատում է, որ ցանկացել է Ֆիլմում դրսի եւ ներսի կադրերը հավասար լինեն, ինչը ստացվել է, հիմնականում երեւանյան կադրեր են, ընդգրկված են Արամի փողոցի տներ եւ շինություներ, որոնք այլեւս գոյություն չունեն, նկարահանումներից կարճ ժամանակ անց քանդվել են:
Խոսելով գլխավոր հերոսների՝ Սամսոն Սարգսյանի եւ Էմմա Բաբախանյանի ընտրության մասին՝ ռեժիսորը հայտնեց, որ քաստինգի փուլը սովորականից շատ ավելի երկար է ձգձգվել եւ դժվարությամբ են ընտրվել գլխավոր դերակատարները:

Ըստ Չիլինգարյանի՝ զավեշտալին այն էր, որ գլխավոր հերոսները երկուսն էլ դերասան չեն, նկարիչ են, ովքեր քաստինգի են ուղեկցել իրենց ընկերներին եւ պատահականության սկզբունքով հենց իրենք ընտրվել: «Ֆիլմում կար համբույրի տեսարան եւ բոլոր հայ դերասանուհիները դա լսելուց հետո պարզապես դերից հրաժարվում էին: Ասում էին՝ հա, ես դերասանուհի եմ, բայց չեմ համբուրվի»-պատմում է ռեժիսորը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT