Երևան
12 °C
2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերի 37 լիամետրաժ նախագծերից երկրորդ փուլ է անցել հետարտադրական փուլում գտնվող երկու ֆիլմ, որից մեկը Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմն է: Շուրջ երկու տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո, Ջիվան Ավետիսյանը ֆիլմի նկարահանումները սկսել է 2018 թվականի օգոստոսից: Նկարահանումները մեկնարկել են Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղում:
Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը աշխարհահռչակ դերասան Ռիչարդ Սամելն է: Նա մարմնավորում է գերմանացի ֆոտոլրագրող 50-ամյա Ռոբերտ Ստենվալի կերպարը, որը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ այս անգամ էլ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված ապրիլյան պատերազմը։ Լրագրողական հետաքննության ընթացքում ֆոտոլրագրողը ծանոթանում է 35-ամյա օպերային երգչուհի Սոֆիա Մարտիրոսյանի հետ: Ռոբերտի եւ Սոֆիայի հաճախակի հանդիպումների արդյունքում փոխադարձ սեր է ծնվում: Հետո պիտի պարզվի, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է: 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը Էդգարին թողել է գյուղում՝ գերեվարության մեջ ու յուրացրել մարտի դաշտում արված նրա լուսանկարները: Հետագայում Ռոբերտն այդ լուսանկարների շնորհիվ հանրահայտ է դարձել: Տարիներ հետո դրախտի դարպասների առաջ Ռոբերտը զղջալով խոստովանում է իր կատարած մեղքը:
Ֆիլմում օպերային երգչուհի Սոֆիան պարբերաբար ելույթներ է ունենում Ստեփանակերտի մայր թատրոնում՝ հակառակ բոլորի պնդմանը, որ թատրոնի շենքը վատ վիճակում է եւ վտանգավոր է: Սոֆիայի կերպարը մարմնավորում է դերասանուհի Տատյանա Սպիվակովան: Ֆրանսիայից ժամանած ֆիլմի գլխավոր հերոսուհին աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի եւ հայ դերասանուհի Սաթի Սպիվակովայի դուստրն է: Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում Տատյանա Սպիվակովան պատմել էր, որ ծանոթանալով Ջիվանի հետ՝ ինքն իմացել է, որ վերջինս հայկական արմատներով դերասանուհի էր փնտրում իր ֆիլմի համար, որը կկարողանա խոսել մի քանի լեզվով:
«Իմ կերպարը ձգտում է ճշմարտության, անցյալի գլուխկոտրուկի մեջ փորձում է գտնել կորցրած հիշողությունը, փորձում հասկանալ, թե որտեղից է ինքը եւ ինչ եղավ հոր հետ: Նա այնպիսի փակուղու մեջ է, որ պետք է ամեն բան քանդի՝ նորը կառուցելու համար»,-խոսելով «Դրախտի դարպաս»-ում Սոֆիայի կերպարի մասին ասում է Տատյանան:
Իսկ մեկ այլ հերոսուհու՝ Թերեզայի կերպարում ամերիկաբնակ դերասանուհի, մոդել Նաիրա Զաքարյանն է: Դերասանուհին առաջին անգամ է Հայաստանում, եկել է ռեժիսորի հետ քննարկելու սցենարը եւ իր կերպարը: Ըստ Նաիրա Զաքարյանի՝ Թերեզան իրեն հոգեհարազատ կերպար է: Ֆիլմի գլխավոր օպերատորը Լիտվիայից է, որը նույնպես առաջին անգամ է Հայաստանում:
«Դրախտի դարպասը» ֆիլմի լեզուն լինելու է անգլերենը, նպատակը մեկն է՝ Արցախի մասին պատմող ֆիլմը հնարավորինս շատ մարդու հասնի: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի կարծիքով՝ Արցախի թեման երբեք չի կրկնվում, որովհետեւ սպառված չէ: «Մենք պետք է կարողանանք բոլոր ուժերը ներդնել եւ ցանկացած ասպարեզում հասնել Արցախյան հարցում վերջնական ամուր լուծման»,-ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Ջիվան Ավետիսյանը:
Ռեժիսորի խոսքով՝ իր ֆիլմերում նկարահանվող օտար դերասաններն արցախյան ֆիլմերում դառնում են յուրայիններ. «Նրանք ինձ խոստովանում են, որ կոնֆլիկտում ավտոմատ կողմ են դարձել, այս նույն խոստովանությունն արել են իմ նախորդ ֆիլմերի բոլոր օտարազգի դերասանները»:
«Դրախտի դարպասը» ֆիլմի դերասաններն են՝ Տատյանա Սպիվակովա, Սոս Ջանիբեկյան, Արամ Կարախանյան, Նարե Հայկազյան, Արմեն Սարգսյան, Արթուր Մանուկյան, Նինա Կրոնջագեր, Ռիչարդ Սամել, Նաիրա Զաքարյան: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում չցանկացավ ասել, թե Ազգային կինոկենտրոնից ֆիլմի համար որքան գումարի ակնկալիք ունեն:
«Դրախտի դարպասը» /Gate to Heaven/ ստեղծագործական խումբը հետարտադրական աշխատանքների իրականացման համար, #GoFundMe համաֆինանսավորման հարթակում մինչ այսօր կարողացել է գոյացնել 5,465 $, սակայն պետք է համալրեն իրենց նախատեսած՝ 26,000 $-ը, որը ծառայելու է ֆիլմի հետարտադրական աշխատանքներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT