Պետական մարմնին գրեթե մեկ ամիս ուղղված տասնյակ հեռախոսազանգեր եւ ոչ մի հստակ պատասխան

Քաղաքացիների գրավոր ու բանավոր դիմումները կամ հեռախոսազանգերը չեզոքացնելու, դրանք մեկը մյուսին հասցեագրելու եւ գլուխն ազատելու գործելաոճը դեռ շարունակում է հատուկ լինել պետական բազմաթիվ մարմինների: Քաղաքացին այսօր էլ պետք է պատրաստ լինի հսկայական ժամանակ ու նյարդեր ծախսել անգամ ամենապարզունակ թվացող հարցի պատասխանը ստանալու համար:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը, պարզվում է, այդպիսի մարմինների շարքն է դասվում, ինչում համոզվելու առիթ ունեցանք անձամբ, երբ անհրաժեշտություն առաջացավ Ռուսաստանում բնակվող հարազատի խնդրանքով դիմել ծառայություն՝ կենսաթոշակին առնչվող հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով:

Ռուսաստանից համապատասխան մարմինը նախորդ տարեվերջին հարցում է արել մեր երկրի Սոցիալական ապահովության պետական ծառայություն (ՍԱԾ), որպեսզի քաղաքացու կենսաթոշակը հաշվարկելու համար տվյալներ ստանա նրա՝ Հայաստանում աշխատած տարիների ստաժի վերաբերյալ: Պատասխանը ոչ մի կերպ տեղ չի հասնում:

Մեզնից պահանջվեց շուրջ մեկ ամիս՝ այդպես էլ ՍԱԾ-ից որեւէ հստակ պատասխան չստանալու համար, թե ինչ է լինելու հետո եւ թե ստեղծված իրավիճակի դեպքում խնդրի լուծման ինչ կարգավորում է նախատեսված:

Այդ գրեթե մեկ ամսվա ընթացքում պարզեցինք, որ առաջին հարցմանը պատասխանել են դեկտեմբերին: Փետրվարին ստացել են երկրորդ հարցումը, բայց այն կասեցրել են՝ համարելով, որ նույն անձի վերաբերյալ գրություն արդեն ուղարկել են, որը, սակայն, ինչպես նշեցինք, ճանապարհին անհետացել է: Սրանից հետոն ամենաբարդն էր, երբ ոչ մի կերպ հնարավոր չէր լինում հասկանալ հետագա քայլերը:

Բաժիններից մեկում ասացին, որ կասեցված հարցումը կվերաբացեն եւ կնշեն, որ դրան պետք է պատասխանել: Ընդգծեցին, որ պատասխանողը պետք է լինի այլ բաժին եւ առաջարկեցին մեկ շաբաթ հետո զանգահարել՝ համոզվելու համար, որ պատասխանել են: Նշված ժամկետը լրանալուց հետո պարզեցինք, որ այդ խնդրի մասին ոչ ոք չի հիշում: Ծառայության բաժիններից մեկում մեր հեռախոսազանգին ի պատասխան մեղադրեցին իրենց անհարկի անհանգստացնելու համար, բայց այդուհանդերձ ասացին, որ պետք է գրավոր դիմում գրել, որպեսզի տրամադրեն նախորդ հարցման պատասխանի պատճենը: Մեկ այլ բաժնից ասացին, որ Ռուսաստանից պետք է նոր հարցում ուղարկել՝ նշելով, որ նախորդի պատասխանը չի ստացվել, մեկ ուրիշն առաջարկեց մեկ այլ տարբերակ եւ այլն:  

Այդ ամբողջ ընթացքում զանգահարեցինք ծառայության տասնյակի չափ հեռախոսահամարներով ու մի քանի տասնյակ անգամներ, որովհետեւ լսափողի այն կողմից արձագանք ստանալն էլ մի առանձին բարեբախտություն էր: Բայց տեւական ժամանակ շարունակված շրջապտույտից հետո, միեւնույն է, մնացինք առանց մեզ հետաքրքրող հարցի հստակ պատասխանի:

Արդեն ապրիլի 23-ին Սոցիալական ապահովության պետական ծառայություն դիմեցինք որպես լրագրող՝ խնդրին հոդվածի միջոցով անդրադառնալու մտադրությամբ եւ ի վերջո հասկանալու, թե վերը նկարագրված դեպքերի համար ինչ ընթացակարգ է սահմանված: Մեզ առաջարկեցին հարցումն ուղարկել գրավոր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3816 դիտում

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը