Փաստական տվյալները բավարար էին՝ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար

Միհրան Պողոսյանի վերաբերյալ վերջին տեղեկությունն այն է, որ մեր համագործակցության արդյունքում ՌԴ միջնորդությունը դատարանը բավարարել է եւ 40 օրով կալանավորել է՝ էքստրադիցայի հարցը քննարկելու նպատակով: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Երկու օր առաջ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով վերացնել որպես մեղադրյալ ներգրավվելու եւ նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը, ինչպես նաեւ գործը ԱԱԾ քննչական վարույթից տեղափոխել այլ քննչական ծառայություն:

Մեր հարցին, թե միջնորդությունն ինչ փուլում է, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ըստ էության, գործով հավաքված փաստական տվյալները քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան բավարար էին՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար: Բնականաբար, դա իր հետ բերեց Դավիթ Սանասարյանի համար դատավարականն կարգավիճակ՝ դրանից բխող բավականին լայն իրավունքների շրջանակ: Ամենակարեւուը՝ նա պաշտպանության իրավունք ստացավ եւ այդ իրավունքի իրացմամբ ներկայացրել է արդեն միջնորդություն եւ բնականաբար անկաշկանդ ներկայացնելու է իր փաստարկները, իրեն հայտնի այլ տեղեկությունները, որոնք կրկին հաստատում եմ՝ ոչ մեկի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ օբյեկտիվ բազմակողմանի քննությամբ ստուգվելու է: Պաշտպանների միջնորդությունը մենք նոր ենք ստացել, դրանում տեղեկություններ կան, որոնք քննությամբ պետք է ստուգվեն»:

Մեր ճշտող հարցին՝ դուք տեղեկություն ունե՞ք արդյոք, որ ուղղորդված քննություն է գնում, կամ գործը կարվել է, ինչպես պնդում են պաշտպանները, գլխավոր դատախազը պատասխանեց. «Որ պահին ես չէ, հսկող դատախազը, նման տեղեկություն կամ նման ռիսկ տեսնի, ոչ մի պարագայում այդ նախաքնության մարմինը չի շարունակի այդ գործով վարույթը»:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել է «Դուխով Հայաստան ֆեյք էջի օգտատերը: Մեր հարցին՝ դատախազությունը նրա կալանավորման հիմքերը ստուգե՞լ է, Դավթյանը դրական պատասխան տվեց: Մեր մյուս հարցին, թե ինչու է նրա մասով տեղեկությունը փակ պահվում, դատախազն ասաց, որ պատճառը այն է, որ այդ տեղեկությունների հրապարկումը կարող է խոչընդոտել քննությանը: Մեր հարցին՝ այդ գործով այլ մեղադրյալներ կա՞ն, Դավթյանը պատասխանեց՝ ոչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3370 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը