Սկանդալային ֆեդերացիաներ ՀՀ սպորտում. ինչո՞վ են զբաղված նախաօլիմպիական տարում՝ բացի սպորտից

Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայկական որոշ մարզական ֆեդերացիաներ միայն սպորտով չէ, որ զբաղված են: Դրանք բաժանվել են 2 ճամբարների, գործող ղեկավարները փորձում են պահպանել դիրքերը, հակառակ կողմերը՝ գրավել դրանք: Ոչ մարզական առօրյա է հաստատվել հիմնականում թաեքվոնդոյում ու բռնցքամարտում, ու հատկապես սուր է իրավիճակը սրանցից 2-րդում:

Բռնցքամարտում իսկական սերիալ է սկսվել անցած տարվա ամառվանից: 2018 թ. օգոստոսի 2-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները: Արթուր Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց: Այդ օրվանից մարզաձեւը բաժանվեց 2 կողմերի: Բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին, դիմեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Լեւոն Վահրադյանին: Պնդում էին, որ ընտրություններն անցել են խախտումներով. մասնավորապես բաց քվեարկություն է եղել:

Ի վերջո, չկարողանալով Գեւորգյանին հանել իր տեղից, բողոքողներն այլ ֆեդերացիա հիմնեցին: Դրա ղեկավարը դարձավ Հովհաննես Հովսեփյան անունով մի երիտասարդ, որը, իր խոսքով, ցանկացել է թեկնածությունը դնել ՀԲՖ-ի ընտրություններում, սակայն ինֆորմացիայի պակասի պատճառով չի հասցրել: Այս ֆեդերացիան կոչվում է՝ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա: Սա չի անդամակցում Բռնցքամարտի միջազգային միությանը՝ ԱԻԲԱ-ին: Միջազգային կազմակերպությունը ճանաչում է միայն 1 ֆեդերացիա՝ ՀԲՖ-ն, որի մարզիկներն էլ կարող են մասնակցել ԱԻԲԱ-ի մրցումներին:

Ստեղծված իրավիճակում Գեւորգյանը մեղադրում է Գագիկ Ծառուկյանին: Նա սա կապում է իր այն հայտարարության հետ, որ պատրաստվում է թեկնածությունն առաջադրել ՀԱՕԿ նախագահական ընտրություններում: Նա նաեւ ընդգծում է, որ Ծառուկյանը, որի ղեկավարության ներքո են գտնվում այնպիսի առաջատար ֆեդերացիաներ, ինչպիսիք են ծանրամարտն ու ըմբշամարտը, ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել բոլոր ֆեդերացիաները: Այս առումով հեռակա՝ մամուլի միջոցով, հակամարտություն է ընթանում Գեւորգյանի ու ՀԱՕԿ-ի միջեւ՝ ի դեմս գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի:

Գեւորգյանը մեղադրում է նաեւ սպորտի նախարարությանը: Այն բանից հետ, ինչ վերջերս ՀԱՕԿ սառեցրեց ՀԲՖ անդամակցությունն իրեն, օրերս էլ նախարարությունը կասեցրեց ֆեդերացիայի ֆինանսավորումը: Այս ամենն այն ֆոնին, որ հատկապես վերջին շրջանում ՀԲՖ մարզիկները միջազգային մրցումներից առանց մեդալների չեն վերադառնում. օրինակ, բոլորովին վերջերս հավաքականը չեմպիոն, փոխչեմպիոն ու բրոնզեմեդալակիրներ ունեցավ Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների 2019 թ. առաջնությունում: Այս հարցում Գեւորգյանը կրկին մեղադրեց Ծառուկյանին՝ ակնարկելով, որ նախարարությունը նրա կամքն է կատարել:

ՀԱՕԿ-ը սպասում է, որ ՀԲՖ-ում պետք է նախագահական նոր ընտրություններ անցկացվեն: Ավելի վաղ Ռոստոմյանը հրապարակել էր ԱԻԲԱ-ի նամակը, ըստ որի, ֆեդերացիան դա պետք է աներ 3 ամսվա ընթացքում: Իր հերթին Գեւորգյանը նշել էր, որ բացատրություն է պահանջելու ԱԻԲԱ-ից այդ նամակի վերաբերյալ: Վերջերս էլ նա հայտնել էր, որ ԱԻԲԱ-ից նամակ է ստացել, ըստ որի, ԱԻԲԱ-ն պատրաստականություն է հայտնել հանդիպել բոլոր կողմերի հետ խնդրին լուծում տալու համար:

Այս ընթացքում մարզաձեւում մեդալներ թեեւ կան, սակայն ֆեդերացիայի մարզական կյանքը զերծ չի մնում ստեղծված իրավիճակի հետեւանքներից: 2018 թ. ՀԲՖ-ից բողոքարկող կողմում գտնվող որոշ մարզիկներ չմասնակցեցին ՀՀ առաջնությանը, որով որոշվելու էր նախաօլիմպիական տարվա ազգային հավաքականի կազմը: Մեծ աղմուկով անցավ նաեւ այս տարվա ՀՀ երիտասարդական առաջնությունը:

Թեժությամբ բռնցքամարտի հետ չի համեմատվի, սակայն բարդ վիճակում է նաեւ ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիան: Այստեղ նույնպես 2 կողմ կա՝ գործող ղեկավարները եւ նրանցից դժգոհողները: Ֆեդերացիան մնացել է առանց նախագահի 2018թ. նոյեմբերից՝ այն բանից հետո, ինչ սպառվել է նախկին նախագահի՝ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման ժամկետը: Ֆեդերացիան այս պահին ղեկավարում է փոխնախագահը՝ Վարդան Ղահրամանյանը: Նրա կողմնակիցն է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը: Վերջինս Մանվել Գրիգորյանի քրոջ աղջկա ամուսինն է, ինչը պարբերաբար ընդգծվում է դժգոհող կողմից ներկայացուցիչների կողմից:

Դժգոհող կողմում կան մի շարք մարզիչներ ու մարզիկներ՝ այդ թվում ՀՀ հավաքականի առաձատար թաեքվոնդոիստ Սերգեյ Վարդազարյանը: Այս կողմն առաջարկում է նախագահ ընտրել Ահարոն Պապոյանին, որը, ըստ նրանց, ռուսաստանահայ գործարար է, նույնպես նախկին թաեքվոնդոիստ: Ներկա ղեկավարների թեկնածուն Դավիթ Պողոսյանն է: Նա, Ղահրամանյանի խոսքով, նույնպես նախկին թաեքվոնդոիստ է, գործարար:  

Նախագահական ընտրությունները տեւական ժամանակ է՝ ձգձգվում են, ժամկետների վերաբերյալ մինչեւ հիմա հստակություն: Ու, ինչպես բռնցքամարտի դեպքում, այստեղ էլ մարզական կյանքը տուժում է ստեղծված իրավիճակից: Աղմուկով անցակցվեց ՀՀ 2019 թ. առաջնությունը: Մեկ անգամ այն ընդհատվեց, ու տեղի ունեցավ, երբ արդեն գրեթե անհնար էր հետաձգել, քանի որ մոտենում է աշխարհի առաջնությունը, եւ պետք էր հավաքական կազմը որոշել:

Եվ այս ամենը տեղի է ունենում նախաօլիմպիական տարվա ընթացքում եւ Եվրոպական խաղերին ընդառաջ, երբ մարզիկները, մարզիչներն ու ֆեդերացիայի ղեկավարությունը պետք է կենտրոնացած լինեն ուղեգրեր ձեռք բերելու ու մրցումներին լավ պատրաստվելու վրա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2570 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ