Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի 1/4 եզրափակչի «Մանչեստեր Սիթի»-«Թոթենհեմ» պատասխան խաղը ֆուտբոլային աշխարհի քննարկման գլխավոր թեման է: Ֆանտաստիկ հանդիպում, որը կարելի է կրկին դիտել, 11 րոպեում 4 գոլ, մինչեւ վերջին պահն անորոշություն վերջնական հաղթողի վերաբերյալ, հույզեր. երեկ՝ ապրիլի 17-ին, «Թոթենհեմն» ու «Սիթին» խելահեղ ու գերդրամատիկ խաղ անցկացրին: Ի վերջո լոնդոնցիները հաջորդ փուլ անցան, թեեւ երեկ պարտվեցին:

Հանդիպումը սկսվեց նման պատասխանատու խաղերի համար անսովոր գոլառատությամբ: 4-րդ րոպեին «Սիթիից» աչքի ընկավ Ռահիմ Ստերլինգը՝ հավասարեցնելով դիմակայության հաշիվը: Ընդամենը 3 րոպե անց լոնդոնցիներից Հին Մին Սոնը խփեց պատասխան գնդակը ու կրկին առաջ մղեց «Թոթենհեմին» այս դիմակայությունում: Եվս 3 րոպե անց՝ 10-րդ րոպեին, Սոնը կրկին գոլի հեղինակ դարձավ խաղի հաշիվը դարձնելով 2:1 հօգուտ իրենց եւ ամրապնդելով առավելությունը դիմակայությունում:

«Քաղաքաբնակները», սակայն, չհամակերպվեցին: Հաջորդ իսկ րոպեին՝ 11-րդ րոպեին, Բերնարդո Սիլվան խփեց իր թիմի 2-րդ գնդակը: 21-րդ րոպեին էլ Ստերլինգը դուբլ ձեւակերպեց ու հաշիվը դարձրեց 3:2: Սա ամեն դեպքում ձեռնտու էր «Թոթենհեմին», ու «Սիթին» շարունակեց առաջ շարժվել: 59-րդ րոպեին Սերխիո Ագուերոն իր թիմի 4-րդ գոլը խփեց, ու սա արդեն կիսաեզրափակիչ էր դուրս բերում «Սիթիին»: «Թոթենհեմը», սակայն, համաձայն չէր սրա հետ: 73-րդ րոպեին աշխատեց լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի կատարած փոխարինումը. անկյունայինի խաղարկումից հետո մրցակցի դարպասը գրավեց փոխարինման մտած Ֆերնանդո Յորենտեն:

Խաղի մնացած հատվածում դարպասի գրավում չարձանագրվեց, սակայն այդ րոպեներն այնպիսի դրամատիկ ընթացք ունեցան, որ գոլերի բացակայությունն աննկատ մնաց: Որքան մոտենում էր հանդիպման ավարտը, այնքան «Թոթենհեմն» ավելի քիչ էր գրոհում ու ավելի շատ պաշտպանվում: Ավելացված ժամանակի դրվագներից մեկում Քրիստիան Էրկսենը սարսափելի սխալ հետ փոխանցում կատարեց, գնդակը Բերնանրդո Սիլվայից անդրադառնալով հայտնվեց Ագուերոյի մոտ, նա առաջ շարժվեց ու փոխանցեց Ստերլինգին: Վերջինս գնդակն ուղարկեց դարպասը, նրա թիմակիցներն ու երկրպագուները երկար  ժամանակ տոնում էին կիսաեզրափակիչ դուրս գալը, սակայն մրցավարը տեսակրկնությունների համակարգից օգտվելուց հետո չհաշվեց գոլը:

Խաղն ավարտվեց «Սիթիի» 4:3 հաղթանակով: Առաջին հանդիպումը «Թոթենհեմը» հաղթել էր 1:0 հաշվով: Ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 4:4 հաշիվը, սակայն կիսաեզրափակիչ դուրս եկավ «Թոթենհեմը» մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլեր խփելու շնորհիվ:

Ողջ հանդիպման տեսագրությունը կարելի է դիտել այստեղ:

Լոնդոնցիների համար այս հաջողությունը պատմական էր: Վերջին անգամ նրանք այս մրցաշարի կիսաեզրափակչում խաղացել են 57 տարի առաջ՝ 1961-1962 մրցաշրջանում:

Քառորդ եզրափակչի մյուս պատասխան հանդիպումը նույնպես գոլառատ էր: «Լիվերպուլը» հյուրընկալվելիս «Պորտուին» հաղթեց 4:1 հաշվով: Առաջին խաղում «մերսիսայդցիներն» առավելության էին հասել 2:0: Ընդհանուր դիմակայությունում նրանք հաղթեցին 6:1 հաշվով:

Կիսաեզրափակչում կազմվել են հետեւյալ զույգերը՝ «Թոթենհեմ»-«Այաքս» եւ «Բարսելոնա»-«Լիվերպուլ»: Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն տանը: Կիսաեզրափակիչ առաջին խաղերը կկայանան ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին, պատասխանները՝ 1 շաբաթ անց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2030 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ