Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում գարշահոտը վերացել է. հաստատությունը կունենա նոր տնօրեն

Առողջապահության նախարարությունում այսօր կայացավ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (ՀԱՊԱԿ) տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը: Հաղթող ճանաչվեց առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, որը նախորդ տարվա վերջին նշանակվել էր ՀԱՊԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Հաղթող թեկնածուն նախարարի հրամանով պետք է նշանակվի եռօրյա ժամկետում:

Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 4 թեկնածու, ներկայացել երեքը՝ Սերգեյ Խաչատրյանից բացի, հոգեբույժներ Վահե Բաբայանը եւ Գարիկ Պեդոյանը, որոնք տարբեր փուլերում դուրս մնացին մրցույթից: Նրանք երկուսն էլ նաեւ նախորդ անգամ էին մասնակցել տնօրենի ընտրության համար հայտարարված մրցույթին: Այն ժամանակ երկուսն էլ հաղթող էին ճանաչվել մեկ այլ թեկնածու, դարձյալ տնօրենի պաշտոնակատար Նարեկ Վանեսյանի հետ միասին, բայց նախարարը երեք թեկնածուներից նշանակել էր Վանեսյանին: Վերջինս աշխատեց ընդամենը մի քանի ամիս, ապա զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում գրեց՝ աղմկահարույց իրադարձությունների կիզակետում հայտնվելուց հետո:

ՀԱՊԱԿ նախկին տնօրենի հեռանալուց հետո պաշտոնակատար էր նշանակվել փոխտնօրեն Կարեն Վարդանյանը: Բայց մրցույթից առաջ նրան փոխարինեց Սերգեյ Խաչատրյանը: Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե ինչ անհրաժեշտություն էր առաջացել այդ փոփոխության համար: Պատասխանեցին, որ Կարեն Վարդանյանը տնօրենի պարտականությունները կատարելուց հրաժարվել է սեփական դիմումի համաձայն:   

Մրցույթում հաղթող ճանաչված Սերգեյ Խաչատրյանը, մեզ հետ զրույցում ներկայացնելով առողջապահական հաստատության զարգացման իր ծրագրի հիմնադրույթները, ասաց. «Ծրագրի մեջ զուգահեռաբար անցնում է երկու, նույնիսկ երեք հիմնական դրույթ: Առաջինը ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնման, վերանորոգման, նորացման խնդիրն է, որովհետեւ այսօր Նուբարաշենի հիվանդանոցային համալիրը բացարձակ չի համապատասխանում մեր պատկերացումներին: Հատկապես հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանցից շատերը բնականաբար չեն կարող պաշտպանել իրենց իրավունքները: Այստեղ, իհարկե, պետության դերը շատ մեծ է, եւ այդ առումով լուրջ աշխատանքներ պիտի արվեն ամեն ինչի հետ կապված: Տարածքը հնամաշ է, ենթակա է հիմնովին վերանորոգման: Ավելին ասեմ, որ մասնաշենքերի մեծամասնությունը կառուցված է եղել զորամասի համար եւ հարմարեցված չէ: Հիվանդասենյակները չափազանց մեծ են (յուրաքանչյուրում տասնյակի չափ մահճակալ է դրված-խմբ.): Բայց շատ հեշտ է փոխելը, մենք արդեն նայել ենք, գնահատել ենք, թե ինչպես պիտի իրականացնենք: Այսինքն՝ պետք է կարդինալ, լուրջ վերանորոգում արվի»:

Սերգեյ Խաչատրյանի խոսքով, պացիենտների միջավայրում փոխելու ենթակա է ամեն ինչ, ընդհուպ մինչեւ բարձերն ու ներքնակները: Նրա հաշվարկով, այդ ամենի համար կպահանջվի 1.5-2 միլիարդ դրամ: Ամբողջ գումարն ունենալու դեպքում խնդիրը կլուծվի միանգամից, հակառակ դեպքում, հաստատության ֆինանսավորումը թույլ կտա նպատակին հասնել մաս-մաս՝ նախ վերանորոգելով զուգարաններն ու լոգասենյակները, ապա ճաշասենյակները եւ այլն:

Առողջապահության նախկին փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ 2017 թվականին «Նորք» հոգեբուժական կենտոնը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ միաձուլելու ճանապարհով առաջինի շենքը վաճառելու որոշումը գուցե սխա՞լ էր, քանի որ ազատված շենքը տիպային էր ու հարմարեցված հոգեբուժական հաստատության կարիքներին: «Չեմ կարող ասել՝ սխա՞լ էր, ճի՞շտ էր: Ես կարծում եմ՝ այսօր մեր գործունեությունը ցույց է տալիս, որ ճիշտ էր, որովհետեւ երկու հիվանդանոց միավորվել են եւ ավելի մեծ ծախսարդունավետությամբ կարող են աշխատել: Այն շենքն էլ շատ ավելի մեծ ներդրումների կարիք ուներ: Եթե երկու շենք էինք պահում, երկու տեղ պիտի ներդրումներ անեինք»,- պատասխանեց նա:

Ծրագրվում է ՀԱՊԱԿ-ում ստեղծել մանկական բաժանմունք, ինչը Հայաստանում գոյություն չունի: Գաղափարն, ըստ ամենայնի, կյանքի կկոչվի արդեն այս տարի, եւ ի տարբերություն մեծահասակների, բուժումը կլինի վճարովի: «Պետական պատվեր սահմանված չէ այդ ծառայությունների համար, կսկսենք վճարովի ծառայություններից, բայց կարծում եմ մյուս տարվանից կլինի որոշակի չափով համաֆինանսավորման կամ պետական ֆինանսավորման սկզբունքով»,- ասաց Խաչատրյանը:

Հայտնի է, որ արվարձանային Նուբարաշեն հասնելը լրջագույն խնդիր է: ՀԱՊԱԿ նոր տնօրենը նախատեսում է նաեւ տրանսպորտային հաղորդակցության խնդիր լուծել. «Դա էլ ենք քննարկել, մեր տրանսպորտով օրական երկու-երեք անգամ կայարանից պիտի տեղափոխենք ցանկացած մարդու, պառկած հիվանդների հարազատներին մեզ մոտ»:

Նուբարաշենի հոգեբուժական հաստատության համար անլուծելի թվացող խնդիր էր դարձել նաեւ կոյուղիներից տարածվող գարշահոտը: Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ դա այլեւս չկա: Նկատեց, որ նախկինում այդ նպատակի համար նախարարությունից ակնկալվում էր 25 միլիոն դրամ: Հիմա բավարար է եղել ընդամենը 2 միլիոնը: «Վատ հոտի դեմ պայքար ենք հայտարարել: Դա նշանակում է ոչ միայն կոյուղի: Դա նշանակում է՝ մեր հիվանդների հիգիենան խիստ վերահսկողության տակ է: Նախկինում մաքրող, լվացող նյութերի ձեռքբերումը շատ սահմանափակ է եղել, հիմա մենք անսահմանափակ ձեռք ենք բերում եւ նաեւ հանձնարարավել է բոլորին օրական այդ ամեն ինչը անել, եւ հավատացեք, որ մարդիկ, ովքեր նախկինում եղել են եւ հիմա են մտնում, տեսնում են, որ հոտը չկա»,- ընդգծեց հաստատության ղեկավարը:  

Նա իր հետագա գործունեության կարեւոր թիրախներից է համարում ՀԱՊԱԿ-ում աշխատող բարձրակարգ մասնագետների փորձի ու գիտելիքների տարածումը անձնակազմի մյուս մասի շրջանում: «Միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու, նոր գաղափարախոսություն ներդնելու խնդիր ունենք»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը՝ հիշելով Խորհրդային տարիներին ընդունված մոտեցումը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ, կարեւորելով դրա մերժումն ու  այդ մարդկանց հասարակությունից չմեկուսացնելը:

ՀԱՊԱԿ-ում հոսպիտալացված անձանց ընդհանուր թիվը 360 է: Նրանցից 110-ը խնամքի հիվանդներ են, որոնք ուղղակի գնալու տեղ չունեն: Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ ծրագրվում է նաեւ աշխատանքներ տանել դուրս գրվողների սոցիալական խնդիրները լուծելու, նրանց համար աշխատանք գտնելու ուղղությամբ, ինչը կսահմանափակի հիվանդության կրկնման կամ սրացման հավանականությունը: Ի դեպ, ըստ նրա, օրեր առաջ դուրս գրվող մի տղամարդուց իմացել է, որ աթոռներ է սարքում: Խաչատրյանը նրան հինգ աթոռ է պատվիրել՝ չբացառելով, որ հետագայում նույնպես մշտապես կօգտվեն այդ ծառայություններից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5820 դիտում

Արսեն Թորոսյանն այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացել պայմաներին

Ռոմանոս Պետրոսյանն այցելել է ՀԷՑ-ի՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերը սպասարկող «Մուսալեռ» մասնաճյուղ. տեսանյութ

Կոստանյանը Բոսացկիին է ներկայացրել վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո տարածաշրջանային իրավիճակը

Բանախոսություններով հանդես կգան Նիկոլ Փաշինյանը և Չեխիայում հայտնի «Մառլենկա»-ի հիմնադիրը. «Իմ քայլը»

Նեապոլի մոտակայքում գտնվող Կամպի Ֆլեգրեյում երկրաշարժ է տեղի ունեցել

Հիմնանորոգվել և լուսավորվել է Սյունիքի Շինուհայր բնակավայրի կենտրոնական ճանապարհը. տեսանյութ

ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԱԲ խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծին առնչվող հարցերը

Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների նախորդ շաբաթվա ծառայության արդյունքները. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ավալանժ» ջերմատնային համալիր

«Ում տակ կպառկի» Կտրիճ Ներսիսյանը ընտրություններին. Սերժին ու Քոչին մնում է Երևանում տկլոր քայլեն. տեսանյութ

Գազայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող «Գլոբալ Սումուդ» նավատորմը վերադարձել է Բարսելոնայի նավահանգիստ

«Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի նպատակը ՀՀ-ին աջակցելն է

Իրականացվել է 40 թռիչք, տարհանվել են տուժածներն ու դիերը. Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն աճել է

Բավական է պղծեք զոհերի հուշահամալիրը, միտինգ անելու այլ տեղ գտեք. Չախոյան

Դաշնակցությունը հրաժարվեց Արցախից. Ծիծեռնակաբերդում երեքմանեթանոց լաց են կապել. Արեգ Քոչինյան. տեսանյութ

Վերջապես լուծվեց ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտում ՀՀ-ի՝ «կողմ» չհամարվելու խնդիրը. ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարված է

Գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա. ՀՀ-ն ՇՀԿ անդամակցության հարցում տեսնում է կառուցողական մոտեցում. ԱԳՆ

Պետք է պատրաստ լինել խաղաղության մեծ գաղափարի իրականացմանը. նախագահը մասնակցել է Սասունիկի դպրոցի բացմանը

Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից ապօրինի ջրառ է իրականացվել. խողովակաշարն ապամոնտաժվել է

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն. վարչապետ

Դպրոցական դասերի վաղ սկիզբ․ ռացիոնալ որոշում՝ ի շահ ուսումնական գործընթացի և լոգիստիկայի

Պուտին-Փեզեշքիան երկկողմ հանդիպում է տեղի ունեցել. տեսանյութ

Հանրային անվտանգությունը սկսվում է կրթված քաղաքացուց. ՆԳ նախարարը շնորհավորել է Տերյանի դպրոցի աշակերտներին

Պատմական զարգացում է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Մինսկի գործընթացը և կից կառույցները փակելու որոշումը

Ադրբեջանի նախագահի բառապաշարը մեր կողմից չի ընկալվում Վաշինգտոնում համաձայնեցված տրամաբանության մեջ. վարչապետ

Մասնակցեցի ՉԺՀ առաջին տիկին Պենգ Լիյուանի ընդունելությանը. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Տարոն Մարգարյանը Երևանում դպրոցների հողատարածքներ է օտարել․ 16 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Հայտնի է Վայոց ձորի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի պատճառը. հարուցվել է վարչական վարույթ

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը. հայտնի է՝ ինչու Նորբերտո Բալեկյանը չի միանա

Այսօր եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի է անսեր ու աններող ոգին. Տեր Արամ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 5-8 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 1-ին

Մինչ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է․ ՆԳՆ

Շատ կարդանք և շատ կրթվենք, որ կարողանանք «Ճանաչե’լ իմաստությունը և խրատը, հասկանալ հանճարների խոսքը». Հակոբյան

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները

Հայաստանին կտրամադրվի 45,3 մլն եվրոյի վարկ առողջապահության որակի լավարկմանն ուղղված ծրագրի համար. նախագիծ

Հայաստանի հանրային ռադիոյի նախկին տնօրենը մեղադրվում է կեղծ դատավարական փաստաթղթեր կազմելու համար

Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի ու նոր հնարավորությունների սկիզբ

Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի ՇՀԿ-ին միանալու հայտը

Անկախ չափից, ուժից և հարստությունից՝ բոլոր երկրները պետք է հավասար մասնակցեն համաշխարհային կառավարմանը. Ծինփին