Լավագույն դերասան, դերասանուհի, ռեժիսոր, օպերատոր. ովքեր են ամենամյա «Անահիտ»-ի մրցանակակիրները

Ազգային կինոակադեմիայի ամենամյա «Անահիտ» մրցանակաբաշխությունը կայացավ ապրիլի 16-ին՝ հայկական կինոյի օրը: Այս տարի մրցանակաբաշխությունն ընդգրկում է 11 անվանակարգ եւ հատուկ մրցանակ:

Ստորեւ ներկայացնում ենք «Անահիտ»-ի 11 անվանակարգերն ու հաղթողների անունները՝

Լավագույն վավերագրական ֆիլմ - «Քամու հետ» ռեժիսոր Արթուր Սահակյան

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ -«Իմ նոր տարին»  ռեժիսոր Արուսյակ Սիմոնյան

Լավագույն ձայնային ռեժիսոր - Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, «Էրկեն կիշեր»

Լավագույն նկարիչ -Տիգրան Առաքելյան, Սեդրակ Վելիկոդնի – «Էրկեն կիշեր»

Լավագույն սցենարիստ - Էդգար Բաղդասարյան, «էրկեն կիշեր»

Լավագույն օպերատոր- Սուրեն Թադեւոսյան, «էրկեն կիշեր»

Լավագույն կոմպոզիտոր -Սերժ Թանկյան, «Սպիտակ»

Լավագույն կին դերակատար - Նարինե Գրիգորյան, «Եվա»

Լավագույն տղամարդ դերակատար - Լեռնիկ Հարությունյան, «Սպիտակ»

Լավագույն ռեժիսոր - էդգար Բաղդասարյան, «Էրկեն կիշեր»

Լավագույն խաղարկային ֆիլմ -  «էրկեն կիշեր»:

Ազգային կինոակադեմիայի հիմնադիր Հարություն Խաչատրյանի խոսքով՝ մրցանակաբաշխության օրվա ընտրությունը եւս պատահական չէ, ապրիլի 16-ը հայ կինոյի, թերեւս, ամենաճակատագրական ամսաթվերից  է. «Խորհրդային Հայաստանում այդ օրը տրվեց Պետկինո ստեղծելու առաջին հրամանը»:

«Անահիտ» մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար ստեղծվել է 7 հոգանոց նախագահություն: Մրցանակաբաշխությունից գրեթե 2 ամիս առաջ ԱՄՆ-ից հրաժարականի գրավոր դիմում էր փոխանցել Ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը:

Թեեւ Հարություն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Չալդրանյանն առողջական խնդիրների պատճառով է հրաժարական տվել, սակայն ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ վերջինիս հրաժարականը անմիջական կապ ուներ տարեսկզբին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ծավալված խռովությունների հետ: Համազգայինում ամիսներ տեւած մեծ աղմուկից հետո Չալդրանյանը ստիպված եղավ հրաժարական տալ, նախ, գեղարվեստական ղեկավարի, ապա նաեւ թատրոնի տնօրենի պաշտոնից: Այս պահին նա գտնվում է ԱՄՆ-ում, եւ հայտնի չէ՝ կվերադառնա՞ թե՝ ո՛չ:

Ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնում Վիգեն Չալդրանյանին փոխարինում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ Ջաղինյանն ընտրվել է «Անահիտ»-ի 7 հոգանոց կազմակերպիչների մեծամասնության քվեի շնորհիվ: Ռուբեն Ջաղինյանի նախագահությամբ կազմված 7 հոգանոց կազմում են՝ Էդգար Բաղդասարյանը, Կարեն Կազարյանը, Աննա Երզնկյանը, Գեւորգ Գեւորգյանը, Մարտին Ադոյանը եւ Հարություն Խաչատրյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36754 դիտում

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը