Հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների բաց նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին

Երեւան քաղաքի մի շարք բնակիչներ ՀԺ-ի միջոցով՝ բաց նամակով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նամակը տեղադրում ենք ստորեւ առանց խմբագրման.

«Մեծարգո պարոն Փաշինյան եւ պարոն Մարության Ձեզ են դիմում Կենտրոն վարչական շրջանում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքի՝ Պուշկին, Բելյակով, Տերյան, Հին Երևանցու, Կողբացու փողոցների բնակիչները: Տեղեկացնում ենք Ձեզ, որ այս տարածքները դեռևս 2008 թվականին կառավառության հ.977 և 2013թ. Հ. 958 որոշումներով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելով առ այսօր ընթացել են բազմաթիվ խախտումներով, սեփականատերերի իրավունքների կոպիտ ոտնահարմամբ: Դեռևս 2000թ. մինչև 2018թ ՀՀ Կառավարությունը «Պետական կարիքներ», «Բացառիկ գերակա հանրային շահ» բառակապակցություններով քողարկել է իրականությունը՝ սպասարկելով օլիգարխիկ վերնախավին: Որպես տարածքի կառուցապատող ճանաչվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն, որի տնօրենն է Ս. Մայրապետյանը: Վերջինս  նպաստելով  նրանց հանցավոր հարստացմանը, փողերի լվացմանը և մինչ օրս հազարավոր սեփականատերերի տնաքանդմանը: «Բացառիկ գերակա հանրային շահը» հանդիսանում է կազմակերպված կոռուպցիոն գործընթաց, որի մեջ ներգրավված են պետական բոլոր կառույցները:

Նշված տարածքների բնակիչները բազմաթիվ տարիներ զրկված են իրենց սեփական անշարժ գույքին տիրապետելու իրավունքից և տարիներ շարունակ նրանց քարշ են տալիս դատարաններ, որը մինչ օրս շարունակվում է մինչ այսօր և բնակիչներին վտարում են իրենց տներից, որի պատճառով բնակիչների մի մասը ստիպված լքում է Հայաստանը: Բազմիցս դիմել ենք վերափոխված Հայաստանի կառավարությանը, բայց հարցի լուծմանը ընթացք չի տրվել:

Անդրադառնամ մեզ հուզող հարցերին՝

Մեր խնդրի վեռաբերյալ բազմիցս դիմել ենք ՀՀ Կառավարություն և որոշ ժամանակ անց տեղեկացել ենք, որ  01.11.2018թ. եղել է հ. 02/241287065-18 վարչապետի հանձնարարականը ՝ ստեղծել միչգերատեսչական հանձնաժողով ուսումնասիրելու «Հանրային գերակա շահ» օրենքի շրջանակներում ընդունված որոշումները: Սակայն մինչ օրս չի ստեղծվել որևէ հանձնաժողով և դեռ շարունակվում է Ս. Մայրապետյանի ընկերության կողմից մեզ տներից վտարելու ծրագիրը:

30.11.2012 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության, ի դեմս Սամվել Մայրապետյանի միջև կնքվել է քաղաքաշինական ծրագրի պայմանագիր, որի վերջնաժամկետն է սահմանված 01.01.2019թ.: Քաղաքաշինական ծրագրի ժամկետը լրանալու կապակցությամբ փետրվար ամսին Երևանի քաղաքապետարան է դիմել  «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Մայրապետյանը՝ կառուցապատման ժամկետը երկարաձգելու նպատակով: Ի՞նչու մինչ օրս քաղաքապետարանի կողմից չի խզվել պայմանագիրը:

«Լոկալ Դիվելոփըրզ» Ընկերությունը խախտել է Պայմանագրով ստանձնած մի շարք պարտավորություններ, ինչպես նաև ստացվում է պայմանագրով կեղծ երաշխիքներ է տվել լիազոր մարմնին, ըստ էության Հայաստանի Հանրապետությանը:

Պայմանագրի 13.5 կետի համաձայն՝ պայմանագիրը կարող է լուծվել դատական կարգով լիազոր մարմնի կողմից եթե Ձեռքբերողը չի կատարում կամ պատշաճ չի կատարում պայմանագրով նախատեսված պարտականությունները կամ տվել է սխալ երաշխիքներ և այդ խախտումը ակնհայտ վկայում է, որ դրա արդյունքում Ձեռքբերողը չի կարողանա ողջամիտ ժամկետում կամ պայմաններով իրացնել Պայմանագրով սահմանված իր իրավունքներն ու պարտավորությունները:

Ելնելով վերոգրյալից խնդրում ենք կազմել համապատասխան հանձնաժողով, կատարել ուսումնասիրություններ, բոլոր այն տարածքներում, որոնց Ձեռքբերողն է ճանաչվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը, արձանագրել բոլոր խախտումնները և դրանց հիման վրա դադարեցնել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության հետ կնքված Ձեռքբերողի և լիազոր մարմնի միջև 30 նոյեմբերի 2012 թվականի Մ 07/13/ ծածկագրով պայմանագիրը:                   

Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմնից պահանջել ներկայացնել տեղեկատվություն Ձեռք բերողի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի մասին:

Տպել
2792 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)