Եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք. վարչապետ

Այսօր Ագրարային համալսարանում ճանաչողական այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Լրագրողներից մեկն ասաց, թե Էդմոն Մարուքյանը նշում է, որ կառավարությունն ինքն իրեն մեծարելու օր է հռչակել՝ քաղաքացու օր նշանակելով, եւ քաղաքացին դեռ քաղաքացի չէ՝ հպատակ է մնացել, այնուհետեւ վարչապետի մեկնաբանությունը խնդրեց սրա վերաբերյալ, վարչապետն ասաց. «Ի՞նչ կա այդտեղ մեկնաբանելու: Եթե հետ վերադառնանք, տեսնենք մի տարի առաջ այս օրերին ինչ էր հայտարարում պարոն Մարուքյանը, կարող է շատ բան ավելի հասկանալի դառնալ»:

Դիտարկմանը, թե Գեւորգ Պետրոսյանն էլ բաց նամակ էր ուղարկել՝ Նորագավիթում տեղի ունեցած միջադեպի հետ կապված, աշխատանքի իրավունք է այդտեղ խախտվել եւ դա լավ պրակտիկա չէ, վարչապետն արձագանքեց. «Գիտեք, ես կարծում եմ, որ եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետեւ Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրվելուց 1 տարի հետո, վարչապետը պաշտոնանկության ենթակա չէ: Ինչի՞ մասին է խոսքը: Կարո՞ղ եք բացատրել, թե այդ միջադեպի հետ կապված ինձ ինչում են մեղադրում: Ասում են՝ այ, Նիկոլը մեծամտացել է, մաքսայինին ասում է, որ վարչապետը մոտենում է՝ այդպես չեն կանգնում: Եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում կամ չի առաջացնում, հիմա ի՞նչ եք կարծում՝ շարքային քաղաքացու մոտենալը որեւէ արձագանք կառաջացնի՞: Բա էդ մաքսային մարմիններից, որ այդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, ինչի՞ մասին է. որ, օրինակ, պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը, որեւէ ռեակցիա չի առաջացնում»:

Դիտարկմանը, թե խնդիրը համակարգային է, բայց այդ պահին այդ տղան..., վարչապետն արձագանքեց. «Գոյություն ունի փաստ եւ փաստին արձագանք: Ես չէի պլանավորել հատուկ, որ պետք է մտնեի այդ սենյակ: Իմիջայլոց, ես հետո հետաքրքրվել եմ, մեր հարգարժան քաղաքացին ամբողջ կյանքն աշխատել է պետական եկամուտների կոմիտեում, մի կարճ ժամանակ աշխատել է Ազգային ժողովում եւ հետ է եկել ՊԵԿ»:

«Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ»,- ասաց վարչապետը՝ անդրադառնալով այն հարցին, թե ասել է, որ դիմում գրի: «Ես կարծում եմ, որ պետական դրոշի նկատմամբ ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, ինչքան եղել է այդ օրվա ակցիան: Հենց այդ օրը ամբողջ պետական համակարգը ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելուն եւ ես կարող եմ ասել, որ դա իր նպատակին ծառայել է»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ լավ մասնագետը աշխատանքի խնդիր չի կարող ունենալ. «Քաղաքացու մասին չի խոսքը, մինչեւ քաղաքացի լինելը այդ իրավիճակում մեր սիրելի հայրենակիցը նախ ուսադիրների տակ զինվորական իրավիճակում եւ կարգապահություն ենթադրող հիմնարկի աշխատող է՝ ուսադիրներով մարդ: Եթե ուսադիրներով մարդու՝ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք ունենալու կուլտուրան բավարար մակարդակի չէ՝ ես մնում եմ իմ կարծիքին եւ հարգում եմ մնացածի կարծիքը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6414 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է