Սա բիզնես է, պիտի բիզնեսը չքանդվի. «Մուլտի Գրուպ»-ի գործադիր տնօրենը՝ ազատվող աշխատակիցներին

15/04/2019 schedule15:12

Սա բիզնես է, պիտի բիզնեսը չքանդվի: Այս մասին քիչ առաջ «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ զրույցում ասաց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Նշենք, որ «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ մի քանի հարյուր աշխատակիցներ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել, այդ իսկ պատճառով փակել են գործարան տանող ճանապարհը:

Աշխատակիցների հարցին, թե ի՞նչ եղան այն խոստումները, որ ժողովրդի կողքին են, Առուստամյանը պատասխանեց, որ էլի ժողովրդի կողքին են:

Աշխատակիցները հարցրեցին, թե արդյո՞ք Առուստամյանն այս վիճակում ի վիճակի է որոշում կայացնել, եթե ոչ, ապա թող գա այն մարդը, ով կարող է որոշում կայացնել: Առուստամյանի խոսքով՝ այս որոշումը կոնցեռնի խորհուրդն է կայացրել:

Առուստամյանը նշեց, որ Ծառուկյանն այսօր չի կարող գնալ ակցիայի մասնակիցների մոտ, քանի որ քաղաքում չէ: Աշխատակիցների պահանջը մեկն է՝ հետ վերցնել ծանուցագրերը, սակայն Առուստամյանը նշեց, որ դա միանձնյա որոշում չէ:

Աշխատակիցները Առուստամյանին հիշեցրին, որ Ծառուկյանը նշել էր, թե ինքը չի քնի, եթե այս գործարանը չաշխատի, ապա հարց ուղղեցին՝ Ծառուկյանը տեղյա՞կ է այս ամենից, ինչին ի պատասխան Առուստամյանն ասաց, որ այսօր տեղյակ է արդեն:

Առուստամյանը նշեց, որ 2 տարի է՝ ներմուծվում է ե՛ւ ցեմենտ ե՛ւ կլինկեր (մինչև եռակալումը թրծված հումքային խառնուրդ, օգտագործվում է ցեմենտի պատրաստման համար-հեղ.). «Առաջին տարին տեղավորվում էինք, որովհետեւ շատ չէր: Հիմա ցեմենտի փոխարեն կլինկեր է գալիս Հայաստան: Եթե որոշումը այնպիսին է, որ պետք է կլինկերի վրա տուրք չլինի, ավելի լավ է մենք էլ կլինկեր բերենք, որ շուկան ապահովենք: Բազմիցս եղել է, որ պարոն Ծառուկյանին խնդրել ենք, եկել է, բայց դա մարդասիրական առումով է»,- ասաց Առուստամյանը:

Առուստամյանի խոսքով՝ կլինկերը «ցեմենտից 5 րոպե պակաս է» եւ ավելի մատչելի է կլինկեր բերելը: Արդյունքում ընկերությանը միայն աղացն է պետք գալու եւ մնացած աշխատակիցների կարիքը չունեն:

Լրագրողի հարցին, թե այժմ վնասո՞վ է աշխատում ընկերությունը, Առուստամյանը ասաց, որ այս պահին՝ ոչ:

Նշենք, որ ընկերության աշխատակիցները ակցիայի ընթացքում նշել էին, որ ընկերությանը փորձում են ուղղորդել, որպեսզի այլ տեղերում ճանապարհ փակեն, սակայն նրանք կառավարության դեմ դուրս գալ չեն պատրաստվում: «Մենք հլը ուրիշ բաներ չենք խոսում: Մենք այստեղ աշխատել ենք ստրուկի կարգավիճակով ահ ու վախով: Թող գան այդ հարցին որոշում տան, դեռ այնքան բաներ կան...: Չեն կարողանում, ասում եմ՝ բարի ճանապարհ իրենց: Մենք չունենք կենտրոնական ճանապարհ փակելու, մենք չունենք մեր վարչապետի դեմ դուրս գալու»,- հայտարարել էին նրանք:

Աշխատակիցները նշում են, որ 1200 աշխատակիցների ծանուցում է ուղարկվել եւ նրանք պետք է ազատման դիմում գրեն: Նշենք նաեւ, որ աշխատակիցները հրաժարվում են ծանուցումները ստորագրել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4910 դիտում

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի