ՀՀ մարզիկները բազմաթիվ մեդալներ նվաճեցին 3 մարզաձեւի Եվրոպայի առաջնություններում

Անցած շաբաթ Եվրոպայի առաջնություններ տեղի ունեցան 3 մարզաձեւից՝ ծանրամարտ, ըմբշամարտ եւ մարմնամարզություն: Հայ մարզիկները դրանցից վերադարձան մեդալների առատ պաշարով: Հայաստանի հավաքականները մեկնել էին ներկայացուցչական կազմերով ու մարզաձեւերից ոչ մեկում նրանք ձեռնունայն չմնացին:

Առաջինը մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի 2019 թ. առաջնությունը: Այն տեղի ունեցավ ապրիլի 6-13-ը հարեւան Վրաստանում՝ Բաթումիում: Այս մարզաձեւում Հայաստանը 2 չեմպիոն ունեցավ: Նրանցից մեկն օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն (109 կգ) է: Նա նաեւ 1-ական փոքր ոսկի նվաճեց վարժություններից յուրաքանչյուրում: Չեմպիոն դարձավ նաեւ 89 կգ քաշային կարգում հանդես եկող Հակոբ Մկրտչյանը: Նա նաեւ փոքր ոսկի նվաճեց հրում վարժությունում: Այս քաշային կարգում ՀՀ-ն եւս մեկ մեդալակիր ունեցավ: Դավիթ Հովհաննիսյանը բրոնզ նվաճեց: Նա նաեւ փոքր բրոնզի հասավ պոկում վարժությունում: Պոկում վարժությունում փոքր բրոնզով բավարարվեց օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Հայ մարզիկին իր ողջ հնարավորությունները ցուցադրեց վնասվածքը: նա նույնիսկ հրաժարվեց հրում վարժության 3-րդ մոտեցումից:

Փոխչեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը (102 կգ): Նա նաեւ փոքր արծաթ նվաճեց  հրում վարժությունում: Բրոնզե մեդալ նվաճեց նաեւ +109 կգ քաշային կարգում հանդես եկող Ռուբեն Ալեքսանյանը: Նա նաեւ փոքր արծաթ նվաճեց հրում վարժությունում: Կանանց հավաքականում մեդալներ նույնպես եղան, թեեւ միայն փոքր: Փոքր արծաթ նվաճեց Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում: Լիանա Գյուրջյանը (81 կգ) փոքր արծաթ նվաճեց հրումում: Տաթեւ Հակոբյանն 87 կգ քաշային կարգում փոքր բրոնզ նվաճեց պոկում վարժությունում:

Ապրիլի 8-14-ը կայացավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այն անց կացվեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Մեդալներով վերադարձան ե՛ւ ազատոճայինները, ե՛ւ հունահռոմեականները: Այս մարզաձեւում վերջին տարիներին ավելի հաճախ էր ստացվում, որ չեմպիոններով, փոխչեմպիոններով ու բրոնզեմեդալանկիներով էին հետ գալիս հունահռոմեականները: Այս տարի օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (97 կգ) բացակայությամբ հունահռոմեականները զրկվեցին գրեթե երաշխավորված ոսկուց:

Այս անգամ չեմպիոն է դարձել ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամը: 61 կգ քաշային կարգում կամային մեծ հատկանիշներով աչքի ընկավ ու ոսկի նվաճեց Արսեն Հարությունյանը: Վերջին անգամ ՀՀ-ն այս մրցաձեւում չեմպիոն էր ունեցել 6 տարի առաջ: 2013 թ. ոսկե մեդալակիր էր դարձել Դավիթ Սաֆարյանը: Հունահռոմեականները Բուխարեստից վերադառնում են 2 բրոնզով: Դրանք նվաճել են օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) եւ Եվրոպայի բրոնզեմդալակիր Կարեն Ասլանյանը (67 կգ): Նրանք՝ երկուսն էլ 1-ական անգամ պարտվեցին մրցաշարում ու բրոնզի համար պայքարելու հնարավորություն ստացան, քանի որ իրենց հաղթած մրցակիցները եզրափակիչ հասան:

Ապրիլի 10-14-ը Լեհաստանում՝ Շեցինում, տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Այս մրցաշարից մեդալով վերադարձավ Եվրոպայի 2016 թ. փոխչեմպիոն Վահագն Դավթյանը: Օղակների եզրափակչում նա 3-րդ տեղը զբաղեցրեց: Դավթյանը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր ուսի լուրջ վնասվածքից հետո, որից դեռեւս ամբողջությամբ չի ապաքինվել:

Չհաշված ծանրամարտի փոքր մեդալները՝ Հայաստանի 3 հավաքականները Եվրոպայի 2019 թ. առաջնություններից վերադառնում են 9 մեդալով: Դրանցից 3-ը ոսկե են, 1-ը՝ արծաթե, 5-ը՝ բրոնզե:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2411 դիտում

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին

Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին

Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան

Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը

Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը

Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իդրամն ամփոփում է 2025 թվականը

Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ

ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ

Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան

Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը

Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է