Մանե Թանդիլյանը Հարկային օրենսգրքի փաթեթում փոփոխությունների առաջարկներ է ներկայացրել

12/04/2019 schedule21:44

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքի փաթեթում փոփոխություններ անելու առաջարկներ է ներկայացրել: 

Պատգամավորն առաջարկները ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը ցավոք չունի տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ նախադրյալները և այն ընդամենը փոքր հնարավորություն է տալու ունենալ որոշակի դրական տեղաշարժեր տնտեսության մեջ: Կարևորելով ամբողջովին նոր Հարկային օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը, պետք է արձանագրել, որ ներկայացված նախագծում առկա են որոշ դրական փոփոխություններ, սակայն առկա են նաև մտահոգիչ դրույթներ, որոնք լրացուցիչ խնդիրներ են ստեղծելու տնտեսության համար:

Այդ խնդիրներին լուծում տալու համար, կառավարությանն առաջարկում եմ իր ներկայացրած հարկային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

  • Միկրոձեռնարկատիրական համակարգի տարածում Երևանում առևտրով զբաղվողների վրա, որը որպես բացառություն է նշված նախագծով:
  • Հանրային սննդի ոլորտի կողմից այլ գործունեությամբ զբաղվելու դեպքում 20% հարկի չեղարկում՝ այլ գործունեությունը հանրային սննդի փաստացի գործունեության վայրում իրականացնելու դեպքում: 
  • Ակցիազային հարկի տարեկան 4% բարձրացման վերացում, որը բերելու է մի շարք ապրանքների գների բարձրացման: 
  • Գինեգործության ոլորտի խրախուսման նպատակով՝ գինու ակցիզային հարկի կիսով չափ կրճատում: 
  • Ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների պետական տուրքի բարձրացման քննարկում նախագծի շրջանակներից դուրս` որպես ԿԲ նախաձեռնություն:

Վերոնշյալ առաջարկների արդյունքում բյուջետային հնարավոր կորուստների ծածկման համար առաջարկում եմ դիտարկել՝

- Անշարժ գույքի հարկի որոշակի ավելացում 40 մլն դրամից ավել կադաստրային արժեք ունեցող գույքերի համար:

- Վիճակախաղերի, շահումով խաղերի պետական տուրքի ավելի բարձրացում առաջարկվող 20%-ի փոխարեն:

Այս առաջարկների ընդունումը հնարավորություն կտա առանց էական խոչընդոտների որոշակի ակտիվություն ապահովել տնտեսությունում՝ չվնասելով բյուջետային եկամուտների հավաքագրմանը:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է արդեն այսօր ակտիվորեն սկսելով նոր Հարկային օրենսգրքի մշակումը, առանց որի անհնար է ակնկալել լուրջ տնտեսական զարգացում»,- գրել է Թանդիլյանը:

Տպել
1526 դիտում

Ոգևորված ենք՝ աջակցելու փոխնախագահին իր պատմական ձգտման մեջ․ Ջորջ Քլունին պաշտպանել է Հարիսի թեկնածությունը

ԵՄ-ն ունի իր հաշվարկները. ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի զինված ուժերին Եվրամիությունից ուղղված աջակցության մասին

Հանձնվել են փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները. ավարտել են ռազմական ակադեմիայի սաները (լուսանկարներ)

Արագածոտնի գյուղերից մեկի տան բակում՝ ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Երևանում թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող խումբ է բացահայտվել. կան կալանավորվածներ

Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձ է ծրագրվել

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը չվերթի հետ կապված հրապարակումների առնչությամբ հայտարարություն է տարածել

Հայտնաբերվել ու ձերբակալվել է Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոնի վրա կրակողը

Մեր պատմության օլիմպիական ամենահավակնոտ թիմն օրեր անց կպայքարի մեդալների համար. Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Մահացել է օպերային երգչուհի, մեներգչուհի Աննա Նշանյանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի երկշաբաթյա արձակուրդ

Կոռուպցիոն հանցանքների համար մեղադրվող ամերիկացի սենատոր Մենենդեսը հրաժարական է տվել

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

«Հոնդա»-ի տեսանելի հատվածում երևացել են պարկուճներ և արնանման հետքեր. սպանության փորձի հեղինակը ձերբակալվել է

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը (տեսանյութ)

Սպանության մեղադրանքով ավելի քան 2 ամիս հետախուզվողը հայտնաբերվել է Ագարակ քաղաքում

Գեղարքունիքում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտ

Հայտնի է հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում

17 կամուրջ, 2 թունել, 32 կմ ճանապարհ. Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման մանրամասները

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է Հայաստանին

Չայրել չոր խոտը, չնետել ծխախոտի մնացորդը. ՓԾ-ն հորդորում է տարվա այս շրջանում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել, ուշագնաց եղել ու տեղափոխվել հիվանդանոց

ԲՏԱ նախարարն այցելել է Պոլիտեխնիկական համալսարան՝ շնորհավորելու միջազգային մրցույթում պատվավոր հորիզոնականի համար

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում սպասվում են մի քանի ժամյա հոսանքազրկումներ

Սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը. քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ նոր գործընթաց է սկսել

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները Երևանում առևանգել են ՌԴ քաղաքացուն և սպառնալով 650 հազար դոլար պահանջել

Քննիչ հանձնաժողովով ապացուցում են կանխավարկածը՝ ընդդիմությունն ուզում էր հունիսի 12-ին նոր Մարտի 1 ստանալ. Ալեքսանյան

Առաքելությունս նախ հայերենը սիրցնելն է, ետքը՝ սորվեցնելը. Բեյրութում Նազելին ճանաչելի է դարձնում ազգային արժեքները

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ստանանք ստորագրված խաղաղության պայմանագիր. Վահագն Ալեքսանյան

Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ է

Եթե Ալիևն ուզում է, որ մեր պատվիրակությունը գնա Բաքու, պետք է փաստաթուղթ ստորագրվի. Ստեփանյանը մանրամասնել է՝ ինչպիսի

Ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել. այրվածքներ ստացած վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի իրացման դեպքերով քննվող դատական պրակտիկայի վերաբերյալ հարցեր են քննարկվել

ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Մեծ Սարիարի հանդամասում հրդեհ է բռնկվել

Այս տարի Սևանն ամբողջությամբ չի կանաչել, ինչով է պայմանավորված դա. ինչ խնդիրներ ունի Գեղամա գեղեցկուհին

Տևական ժամանակ ջուր չի լինի Արմավիրի և Արագածոտնի մարզերում. հասցեներ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Թրամփի դեմ մահափորձը մեծ ձախողում էր. ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել

Երիտասարդը բարձրացել է տանիք և սպառնացել ինքնասպան լինել (տեսանյութ)