Երևան
12 °C
Լուսնկարը՝ թանկացումների դեմ ԵԼՔ-ի կազմակերպած երթից
Մարտի 13-ին տեղի ունեցավ ԱԺ ԵԼՔ խմբակցության նիստը, որի քննարկման առանցքում եղել է Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի տարբերակների ընտրությունը: Մոտ երեք ժամ տեւած խմբակցության նիստից հետո դաշինքի պատգամավորները հայտարարեցին, որ վերջնական որոշման դեռ չեն եկել:
«Վերջնական որոշում չենք կայացրել, քննարկման արդյունքում ոչ մի բան չի փոխվել: Տարբեր տարբերակներ են առաջ գալիս, քննարկում ենք»,- լրագրողների հարցին պատասխանելով հակիրճ ասաց ԵԼՔ-ի պատգամավորներից, Լուսավոր Հայաստան կուսակցության վարչության անդամ Մանե Թանդիլյանը:
Դիտարկմանը, թե արդեն ակնհայտ է, որ ԵԼՔ-ի կազմի մեջ գտնվող կուսակցություններից Լուսավոր Հայաստանը չի ցանկանում փողոցային պայքարի դուրս գալ, Թանդիլյանն ասաց.
«Ես չգիտեմ, թե ակնհայտները ինչպես եք եզրակացնում, ես շեշտում եմ բառացի՝ կան քննարկման տարբերակներ, բայց որոշման չենք հանգել»,- ասաց նա:
ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ պայքարի ճանապարհային քարտեզը մանրակրկիտ են քննարկում:
«Մեր քննարկումները շատ շահագրգիռ են եւ ամեն դետալը, նրբությունը բուռն քննարկման առարկա է դառնում: Գիտեք, որ սեղանին կա ճանապարհային քարտեզ եւ այդ քարտեզի շուրջ կան նաեւ առաջրկներ: Մենք որոշեցինք վերջնական որոշումից առաջ այդ առաջարկները քննարկել, որովհետեւ նոր առաջարկներ կան, որպեսզի կարողանանք գալ վերջնական եզրակացության»,- ասաց Փաշինյանը:
Նրա փոխանցմամբ՝ քննարկում են տարաձայնությունները հաղթահարելու հարցը եւ այն հարցերում որտեղ կան տարընթերցումներ փորձում են գալ ընդհանուր հայտարարի:
«Հանուն Հայաստան պետության ճակատ»-ը մարտի 9-ին կազմակերպել էր համահայկական հավաք, որի նպատակն էր պայքարել քաղբանտարկյալների իրավունքների համար: Այս հավաքին հրավիրվել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ ԵԼՔ դաշինքից միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչներից Գեւորգ Գորգիսյանն 1in.am-ի փոխանցմամբ ասել էր, որ այդ հավաքն ատելության քարոզ էր: Լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե նման պայմաններում կարո՞ղ է դաշինքը փողոց դուրս գալու մասով կոնսենսուսի գալ:
«Մենք չենք ասել, որ այդ օրը հրապարակում լսածի հետ ամբողջությամբ համաձայն ենք կամ ամբողջությամբ համձայն չենք: Ես հայտարարել եմ, որ մեր քաղաքական պրոցեսը ոչ բռնի քաղաքական պրոցես է լինելու»,- ասաց Փաշինյանը:
ԵԼՔ խմբակցության ղեկավարի խոսքով առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում դաշինքը վերջնական համաձայնության է գալու:
«Այսօրվա քննարկման ընթացքում նոր առաջարկներ հնչեցին, որոնք կարծում եմ պատշաճ ձեւով պետք է քննարկվեն»,- ասաց նա եւ պատասխանելով ՀԺ-ի հարցին, թե՝ փողոց դուրս գալուց զատ այլ տարբերակնե՞ր էլ են քննարկվում Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելու համար, Փաշինյանը նշեց.
«Այս պահին կա փողոց դուրս գալու ճանապարհային քարտեզ եւ մենք ունենք դրա վերաբերյալ առաջարկներ, որոնք պետք է քննարկենք»,-նշեց ԵԼՔ խմբակցության ղեկավարը, իսկ լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ դաշինքի անդամները ծանրակշիռ փաստարկներ բերեն ու համոզեն, որ նա փողոց դուրս չգա, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ցանկացած բանի վերաբերյալ կարելի է բերել ծանրակշիռ փաստարկներ: Փաստարկները ոչ միայն իրենց կշռի մեջ են գնահատվում, այլեւ գեղագիտական տեսքով են արտահատվում»:
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ԵԼՔ-ի ոչ բոլոր կուսակցությունները դուրս գան փողոց, որովհետեւ նման տպավորություն հատկապես ստեղծվում է ԵԼՔ-ի մաս կազմող Լուսավոր Հայաստան կուսակցության անդամների հայտարարություններից, որ պահանջ չկա փողոց դուրս գալու կամ պայքարի ժամանակն անցել է, Նիկոլ Փաշինյանը նկատեց.
«Երբ ասվում է, որ այս պահին պահանջ չկա, ուրեմն պետք է հասկանալ՝ արդյո՞ք հաջորդ պահին էլ պահանջ չկա: Այս պահն անցավ արդեն»:
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այն ճանապարհային քարտեզը, որի մասին ինքը խուսում է, դաշինքում տեղի ունեցող քննարկումներից ընդհանրապես չի տուժում: Նա նաեւ նշեց, որ թեեւ ժամանակն անսահմանափակ չէ, բայց իրենք այս շաբաթ եւս քննարկումներին կարող են ժամանակ տրամադրել: Փաշինյանը պատասխանելով մեր հարցին, թե հնարավոր է, որ ըստ ճանապարհային քարտեզի իրենց քաղաքական գործընթացներին միանան արտախորհրդարանական ուժերն, ասաց, որ նպատակը ՀՀ քաղաքացիներին միավորելն է:
Ու թեեւ ԵԼՔ-ում քննարկումները շարունակելու են եւս մեկ-երկու օր էլ, փաստ է, որ դաշինքում փողոց դուրս գալ-չգալու մասով տարաձայնությունները չեն հարթվելու: Միաժամանակ դաշինքի անդամները չեն ցանականում բառացի ասել, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը չի ցանկանում փողոց դուրս գալ, միայն Քաղաքացիական պայմանագիրն է պատրաստ այդ քայլին, իսկ Հանրապետություն կուսակցությունը չեզոք դիրքում է փորձում հանդես գալ: Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի այն խոսքերն էլ, որ ճանապարհային քարտեզը չի տուժում այս օրերի քննարկումներից, խոսում է այն մասին, որ նա եւ ՔՊ-ն պատրաստ են դուրս գալ փողոցային պայքարի եւ իրականացնել այն գործընթացները, որոնք արդեն իսկ պլանավորել են: Ամեն դեպքում քաղհասրակությունը եւս ակնկալում է Նիկոլ Փաշինյանի գործողությունների մասնակիցը դառնալ: Ի վերջո հարց է առաջանում, թե ի՞նչն է մտահոգում ԵԼՔ-ի մյուս անդամներին, որ խուսափում են փողացային պայքարից: Կարելի է ենթադրել երկու վարկած՝ մտավախություն կա, որ քաղաքացիներին հնարավոր չի լինի մոբիլիզացնել, կամ զարգացումների սեփական կանխատեսումն ունեն եւ չեն ցանկանում հայտնվել քաղբանտարկյալի կարգավիճակում:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT