Երևան
12 °C
Մանկահասակ երեխաներին ավտոմեքենայով տեղափոխելիս այսուհետ պարտադիր է լինելու, որ դա արվի մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործմամբ:
Որոշման համապատասխան նախագիծը, որը հանրության շրջանում բուռն քննարկումների տեղիք էր տվել, գործադիրի հավանությանն արժանացավ այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում: Փոփոխություն կատարվեց կառավարության՝ 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ, որը վերբերում է ճանապարհային երթեւեկության կանոններին, եւ հստակեցվեց ու խստացվեց մինչեւ 12 տարեկան երեխաների տեղափոխման պայմանները:
Դրա անհրաժեշտությունը հիմնավորվում է մասնավորապես հետեւյալով. «Մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, ինչը եւս բավականին դժվարեցնում է դրանց պահպանումը՝ պայմանավորված երեխայի տարիքային առանձնահատկությամբ. 1 տարեկան եւ 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով»:
Փոփոխությամբ այժմ առանձնացվում է երեխաների տարքիային երկու խումբ՝ մինչեւ 7 տարեկան եւ 7-ից 12: Քարսիթի առկայությունը պարտադիր է լինելու մինչեւ 7 տարեկանների համար: 7-ից 12 տարեկանները կարող են միայն ամրակապվել, եթե երթեւեկելիս չեն զբաղեցնում մեքենայի առաջին նստատեղը:
Նոր որոշման տվյալ հատվածն այսպիսի բովանդակություն ունի. Կետ 159. «Մինչեւ 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթեւ մարդատար ավտոմոբիլում եւ բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ եւ «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով», կետ 159.1. «7-ից մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթեւ մարդատար ավտոմոբիլում եւ բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ եւ «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթեւ մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով»:
Նույն որոշման 159.3-րդ կետով նաեւ ամրագրվել է. «Արգելվում է մինչեւ 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետեւի նստատեղին, ինչպես նաեւ բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի)»:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Առայժմ գործող կարգավորումներն այսպիսին են. կետ 159. «Արգելվում է մինչեւ 12 տարեկան երեխաներին փոխադրել` 1) բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի), 2) մոտոցիկլի հետեւի նստատեղին, 3) թեթեւ մարդատար ավտոմոբիլի` ա. առջեւի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով, բ. հետեւի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ եւ այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված եւ կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը վերջին ամիսներին թերեւս ամենից շատն էր ընդգծում քարսիթների անհրաժեշտությունը, կառավարության այսօրվա նիստում էլ խոսեց այդ մասին: «Ավտոմոբիլային մեքենաներով երեխաների տեղափոխման կարգի փոփոխությունը շատ եմ կարեւորում, քանի որ մանկական տրավմատիզմը աշխարհում համարվում է հանրային առողջապահական կարեւոր խնդիր, եւ այս որոշումը փորձելու է լուծել նաեւ այդ դեպքերի քչացման հարցը, այսինքն՝ որպեսզի մենք երեխաներին ավելի անվտանգ տեղափոխենք մարդատար եւ ոչ մարդատար մեքենաներով ու դժբախտ դեպքեր, ինչքան հնարավոր է, քիչ ունենանք»,- ասաց նա:
Վերոնշյալ փոփոխությունների մասին որոշումը հանրության շրջանում նորից թարմացրեց դժգոհությունները: Սոցիալական ցանցերի օգտատերերը սկսեցին գրել. «Henrik Martirosyan-Հիմա դուք մեր կյանքը հեշտացնո՞ւմ եք, թե դժվարացնում», «Marina Baroyan - Ձեր երեխաների ծնունդներն ու պարտադիր ամեն ամսականները 9 հարկանի տորթերով ու ռոկոկո քենդի բառերով նշելու փոխարեն քարսիթ գնեք նվեր, հարազատներին խնդրեք ոսկի ու աչքի ուլունքներ նվիրելու փոխարեն մի քանի հոգով միանան ու քարսիթ գնեն, բալիկի համար վճարվող գումարով գնեք: Մարդու մտքին տեղ լինի, ախր», «Lilit Sargsyan - Իսկ ինչ կասեք այդ տարիքային խմբի երեխաների մասին, ովքեր երթեւեկում են հասարակական տրանսպորտով», «Seda Agamyan - հանրային տրանսպորտը, նամանավանդ երթուղային տաքսիների նստարանները, նույնիսկ ամրացված չեն, շատ անմխիթար վիճակում են, ամեն մի արգելակման ժամանակ մեծ մարդն ա տեղից ընկնում, էլ չասեմ՝ երեխաների մասին», «Լիլիթ Ղազարյան - Ախր բոլոր երկրներում ամրագոտին, քառսիթը, օրենքով վարելը նորմալ են, ու ոչ ոք չի բողոքում։ Մենակ մեր ազգնա դժգոհում։ Ամեն դեպքում քառսիթից հաստատ թանկա երեխայի կյանքն ու առողջությունը», «Marina Mangasarian - հիանալի որոշում է: Ցավոք մեր հասարակությունում մի ստվար զանգված դեռ այն համոզմունքին է, որ երեխան մոր գրկում ավելի ապահով է: Ոստիկանները առավել խստությամբ պիտի հետեւեն, որ այս օրենքը ամենայն լրջությամբ պահպանվի»:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելու համար տույժ է նախատեսվում «Վարչական իրավախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով: 124-րդ հոդվածի համաձայն, այդ տույժը կարող է լինել տուգանքը՝ 5 հազար դրամի չափով:
Ինչ վերաբերում է քարսիթների գներին, դրանք, ըստ List.am կայքում տեղադրված հայտարարությունների, տատնվում են 7 հազարից մինչեւ 100 հազար դրամի սահմաններում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT