Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ապակողմնորշվա՞ծ է. «Շիրակ» ՀՌԸ-ի աշխատակիցները շարունակում են չվճարվել

Լուծարված «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցները շարունակում են չվճարվել, նրանց աշխատավարձերի 4 եւ ավելի ամիսների վճարման գործընթացը ձգձգվում է: Ֆինանսների նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ կառավարության որոշումը մարտի 29-ից կա, գումարի չափն էլ հաստատված է:

Կառավարության 320N որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդից 37 մլն 500 դրամ է հատկացվել «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությանը: Եվ քանի որ «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, խորհուրդը պետք է ֆինանսավորման հայտ ներկայացնի եւ գործընթացը կազմակերպի:

Սակայն, չգիտես ինչու, ՀՌՀ -ն մեծ դժվարությամբ է ինքնակազմակերպվում: Նախ, պատճառաբանեցին, թե դեռ հրապարակված որոշում չկա, մինչդեռ այդ որոշումը վաղուց կար: Հիմա էլ հայտնում են, թե քանի որ «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությունը լուծարվում է, նախ, պետք է գույքը հանձնի պետգույքի կառավարման վարչություն, ինչ-որ փաստաթղթային ձգձգվող գործընթացներով անցնի, ապա նոր գումարը փոխանցեն:

Մինչ այդ, «Շիրակ» ՀՌԸ-ի 44 եւ ավելի աշխատակիցներ սպասում են իրենց ամիսներով չվճարված աշխատավարձերին:

«Շիրակ» ՀՌԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Ղանդիլյանը «Հայակական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց, որ գումարների փոխանցումը պետգույքի հետ որեւէ կապ չունի: Մեր հարցին, թե ինչու են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից այդպես մեկնաբանում, Ղանդիլյանը դժվարացավ պատասխանել: «Ես չգիտեմ, թե ինչու են այդպես ասում: Հիմա արդեն այդ ամենը տնօրինում է լուծարային հանձնաժողովը, բայց մինչեւ այս պահը մեր հաշվի վրա գումար չկա», -ասաց Ղանդիլյանը՝ հույս հայտնելով, որ այդ գործընթացները հնարավորինս արագ կլինեն եւ երկուշաբթի օրվանից կկարողանա աշխատողներին գումար վճարել:

Տպել
1486 դիտում

16-ամյա Գրետա Ֆանբերգը ՄԱԿ-ի կլիմայական համաժողովում հանդես է եկել խոսքով

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում են՝ ադրբեջանցի դիվերսանտի դին դուրս բերելու համար

Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին. վարչապետը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումին

Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրչիկի հետ

ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է. հոսպիտալի պետի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ կատարվել է չարթերային չվերթով՝ մի քանի հանգամանքից ելնելով. խոսնակ

Ապօրինի պահվող հրացանով կաքավներ է որսացել. հանցագործությունը բացահայտվել է

ԼՀԿ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին. Է. Մարուքյան

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Լոս Անջելեսի գործարար համաժողովին. ուղիղ

Կեցցե՚ս Հակոբ ջան. վարչապետը շնորհավորել է հայ ծանրորդին՝ հաղթանակի կապակցությամբ

Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի քաղաքացու մոտ 1 կգ չհայտարարագրված ոսկի են հայտնաբերել

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

ՀՅԴ-ն պետք է որոշակի վերագնահատումներ անի. վարչապետը՝ ՀՅԴ՝ ԱՄՆ Արևմտյան ափի ԿԿ ներկայացուցիչներին

Ճապկուտ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք

Դանակահարություն Լոռիում. 16-ամյա պատանին ներկայացել է ու խոստովանել

Արարատ Միրզոյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Աշխարհի չեմպիոն հռչակվեց գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը

ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

Միջոցառումներ 100-ամյա ԵՊՀ-ում. ներկայացվել են դասախոսների եւ ուսանողների ձեռագործ աշխատանքները, գեղանկարները