Երևան
12 °C
Ապրիլի 9-ին Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ՀՀ ազգային կինոկենտրոնի դեմ «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի ներկայացրած հայցով դատական առաջին նիստը։
Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը դատի է տվել Ազգային կինոկենտրոնին «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումն ապօրինի կերպով դադարեցնելու համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գալստյանը հայտնեց, որ ազգային կինոկենտրոնից ներկա է եղել կինոկենտրոնի իրավաբանը, սակայն ակնհայտ է, որ կինոկենտրոնը չի ցանկանում բանակցությունների միջոցով կարգավորել հարցը:
«ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մեծ ջանքեր ներդրեց, նա եւս բավարար հիմքեր է տեսնում, որ կինոկենտրոնի հետ համաձայնության գանք, որպեսզի ֆիլմի աշխատանքները չտուժեն, ներդրումները չկորեն ու միջազգային ներդրողները հետ չկանգնեն, բայց ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, բացի դատարանից, այլ ելք չի տեսնում»,-ասաց Հովհաննես Գալստյանը:
Ռեժիսորի պնդմամբ՝ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ պետական կառույցը հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից: Հովհաննես Գալստյանն ազգային կինոկենտրոնի այս քայլը դիտարկում է իր ծրագրի եւ սեփական անձի դեմ արված անօրինական ու խտրական գործողություն. «Անօրինական հիմքով ֆիլմի ֆինանասավորումը կեսից կասեցրել է պետական կառույցը եւ մենք սրա դեմ պայքարելու ենք: Սա խայտառակ բան է, մենք պետք է սա բարձրաձայնեք, որպեսզի Հայաստանը չկորցնի միջազգային ֆիլմարտադրության հեռանկարները»:
Հովհաննես Գալստյանը նաեւ նշեց, որ ֆիլմի հայտնի կասեցման համար եւս հավելյալ հայց են ներկայացնելու: Ռեժիսորը հայտնեց, որ որպեսզի ընկերությունը լրիվ չսպառի իր հետագա գործունեությունը որոշել են սկսել «Թողություն» ֆիլմի նկարահանումները: «Մշակույթը կալպակի տակ պահելու ամբողջ պրոցեսն արտացոլվելու է մեր «Թողություն» ֆիլմում: Չեկիստական վերաբերմունքն արվեստի հանդեպ ակնհայտ է հենց մեր ֆիլմի կասեցման օրինակով»,-հավելեց Գալստյանը:
«Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 18-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT